Jump to content

Օստանկինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստանկինո
Տեսակպալատ, ճարտարապետական հուշարձան և կալվածք
Երկիր Ռուսաստան,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ՏեղագրությունOstankinsky District?
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Կազմված էՕստանկինո թանգարան և Օստանկինո պալատ-թատրոն
ՍեփականատերՇերեմետևներ
Առաջին հիշատակում1558
Հիմնադրված է1798
ՊատվիրողՆիկոլայ Շերեմետև
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Օստանիկո, XVIII դարի վերջի ճարտարապետական–գեղարվեստական անսամբլ (նախկինում՝ Շերեմետև կոմսերի մերձմոսկովյան դաստակերտը, XIX դարի վերջից Մոսկվայի տարածքում էր, 1918 թվականից՝ ճորտերի ստեղծագործության Օստանկինոի պալատթանգարան)։ Օստանկինոի գլխավոր ճարտարապետը անսամբլը մեկ առանցքով տեղադրված, միմյանց կից, սվաղված ճակատներով փայտե կառույցների համալիրն է (1791-1798, ճարտարապետներ Ֆ․ Կամպորեզի, Պ․ Ի․ Արգունով և ուրիշներ, ուշ կլասիցիզմ), որի կենտրոնը պալատ–թատրոնն էր՝ ոչ բարձր սրահ Օստանկինո Պալատական համալիրի կենտրոնական հատվածը (1791-1798, ճարտարապետներ՝ Ֆ․ Կամպորեզի, Պ․ Ի․ Արգունով և ուրիշներ) անցումներով կապված «Եգիպտական» և «Իտալական» տաղավարներին։ Ներսում ոսկեզօծ փորագրազարդեր էին, բյուրեղապակե ջահեր, գեղանկարչության, փորագրությունների, քանդակների, կահույքի և այլ հավաքածուներ։ Մասամբ պահպանվել էր բնապատկերային պարտեզը (այժմ՝ Մոսկվայի Ֆ․ Է․ Զերժինսկու անվ․ կուլտուրայի և հանգստի զբոսայգի, 1793-1795, ճարտարապետներ Ա․ Ֆ․ Միրոնով և Պ․ Ի․ Արգունով)։ Անսամբլի կազմում էր Երրորդության եկեղեցին (1678-1692, վարպետ Պ․ Պոտեիփն)՝ պսևդոռուսական զանգաշտարակով (1877-1878, ճարտարապետներ Ն․ Վ․ Սուլտանով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստանկինո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 567