Օսատ
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
---|---|
Կարգավիճակ | Մարզ |
Օսատ (սերբ.՝ Osat / Осат), Բոսնիա և Հերցեգովինայի աշխարհագրական մարզ, որը գտնվում է Պոդրինյեի կենտրոնական մասում (Դրինայի ձախ ափին)՝ Վիշեգրադ և Սրեբրենիցա քաղաքների միջև։ Ներառում է Սերբական Հանրապետության Բրատունաց և Սրեբրենիցա համայնքների որոշ հատվածներ և Բիրաչ շրջանը։
Ըստ Վասիլի Ստեֆանովիչի` 1860 թվականին կատարած մարդահամարի տվյալների, Օսատի շրջանում էին Բլաժիևիչի, Բոլևիչի, Բոժիչի, Բույակովիչի, Ցրվիցա, Յակետիչի, Կարինա, Կալիմանիչի, Կոստոլոմցի, Կռնիչի, Մլեչվա, Մոշիչի, Օսատիցա, Պետրիչա, Պոստոլե, Պրիբոդոլ-Սրպսկի, Պրիբոդոլ-Տուրսկի, Դառոշևիչի, Ռատկովիչի, Ստանատովիչի, Տեգարե, Տոպլիցա, Վրանեշևիչի, Վուցարե, Ժաբոկվիցա-Սրպսկա, Ժաբոկվիցա-Տուրսկա, Ժլիեբաց գյուղերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում Օսատը հայտնի էր որպես ժուպանություն[1]՝ Սերբական բռնապետության (1402-1459) կազմում։ 1459 թվականին Օսատը գրավվել է Օսմանյան կայսրության կողմից և մտել Զվորնիկի Սանջակի կազմ։
1804-1813 թվականներին, սերբական առաջին ապստամբության ժամանակ, Ցրվիցայից Կարա-Մարկո Վասիչի զորքերը որոշ ժամանակով ազատագրեցին Օսատը։ Ապստամբության սկզբում միտրոպոլիտ (ուղղափառ եկեղեցում եպիսկոպոսի բարձրագույն աստիճանը) Հաջի-Մելենթի Ստևանովիչը հանդիպեց Վասիչի հետ։ Դրինայի մոտ մարտերից հետո 1804 թվականին Վասիչը դիմեց Կարագեորգիիի օգնությանը՝ խնդրելով զորքեր տրամադրել Օսատինն ազատագրելու համար։ Լազար Մութապը գահընկեց արվեց, իսկ շրջանը գտնվում էր ապստամբների վերահսկողության տակ։ 1808 թվականին օսմանները գրավեցին Օսատը՝ ապստամբներին ստիպելով հանձնվել. նրանք 1813 թվականին վայր դրեցին զենքերնը և դուրս եկան տարածաշրջանից։ Միջպատերազմյան տարիներին այստեղ ապրում էին ուղղափառ և մուսուլման խառը բնակչություն. ուղղափառ տղամարդիկ աշխատում էին որպես շինարար Բոսնիայում և Սերբիայում[1]։ Նրանք իրենց հարևաններից տարբերվում էին իրենց հատուկ ժողովրդական հագուստներով և որոշ սովորույթներով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Stanojević, Stanoje Narodna enciklopedija srpsko-hrvatsko-slovenačka (und). — 1928. — Т. 3. — С. 281.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cvetko Stojkanović Sto godina crkve u Crvici i razvoj duhovnog života u Osatu. — Bajina Bašta: Stefan Co Arsenijević, 2009. — ISBN 978-86-88031-01-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|