Օպերայի ուրվականը (ֆիլմ, 1983)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օպերայի ուրվականը (այլ կիրառումներ)
Օպերայի ուրվականը անգլ.՝ The Phantom of the Opera | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ և դրամա |
Թվական | 1983 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Robert Markowitz? |
Դերակատարներ | Մաքսիմիլիան Շելլ, Ջեյն Սեյմուր, Մայքլ Յորք, Ջերեմի Քեմփ, Diana Quick? և Ֆիլիպ Սթոուն |
Օպերատոր | Larry Pizer? |
Երաժշտություն | Ralph Burns? |
Տևողություն | 115 րոպե |
«Օպերայի ուրվականը» (անգլ.՝ The Phantom of the Opera), հեռուստատեսային ֆիլմ, նկարահանված ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Մարկովիցի կողմից 1983 թվականին, ըստ Գաստոն Լեռուի համանուն, դասական ստեղծագործության։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի առաջին կես, Բուդապեշտ։ Վերջերս ամուսնացած խմբավար Շանդոր Կորվինը հոգին չի խնայում իր երիտասարդ կին Ելենայի համար և երազում է օպերային երգչուհու աստղային կարիերայի մասին։ Սակայն բուդապեշտյան օպերայում հաջողությունը մեծ մասամբ որոշվում է նրանով, թե արդյոք համաձայն է կինը դառնալ տիրոջ՝ բարոն Հունյադիի սիրուհին։ Ելենան հրաժարվում է այդ ստորացուցիչ դերից և այդ ժամանակ նրա նորամուտը «Ֆաուստ» օպերայում տապալում են Հունյադիի վարձկան ծափահարողները, իսկ կաշառված քննադատը գրում է կործանիչ հոդված։ Հուսալքված, երգչուհին իրեն նետում է գետը և մահանում փոթորկոտ ջրերում։ Կորվինը սկսում է վրեժ լուծել։ Նա կտրում է վարձկան ծափահարողների առաջնորդի ձեռքը, իսկ քննադատին, երբ վերջինս հրաժարվում է հրապարակայնորեն ճանաչել բարոնի մասնակցությունը այդ գործում, սպանում է պայքարի ժամանակ։ Սակայն խմբավարը պատահականորեն ընկնում է թափված ծծմբաթթվի մեջ, և այժմ նրա դեմքը և ձեռքերը անհուսալիորեն այլանդակված են։ Բեմի աշխատող Լայոշը օգնում է խմբավարին թաքնվել ընդարձակ անձավներում, որ տեղակայված են օպերայի շենքի տակ։ Արդյունքում Շանդոր Կորվինը դառնում է «Օպերայի ուրվականը»։
Անցնում են մի քանի տարիներ։ Թատրոնում պատրաստվում է «Ֆաուստ»-ի հերթական բեմադրությունը, սակայն Լոնդոնից ժամանած ռեժիսոր Մայքլ Հարթնելը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել աստղային հիվանդությամբ տառապող պրիմադոննա Բրիջիթ Բյանչիի հետ, համատեղության կարգով Հույադիիի հերթական սիրուհին։ Այդ ժամանակ բեմադրիչը որոշվում է պրիմայի կրկնորդի լսումներին։ Անսպասելիորեն նրա ուշադրությունը գրավում է երիտասարդ դերասանուհի Մարիա Ջանելին, ամերիկուհի իտալական ծագումով։ Սակայն, աղջկա տաղանդը իր վրա է հառում նաև Շանդոր Կորվինի ուշադրությունը, ով նրանում զարմանալի նմանություն է գտնում իր մահացած կնոջ հետ։ Նախկին խմբավարը Մարիայի համար տուն է վարձում, որտեղ նրա հետ զբաղվում է վոկալով, սակայն ամբողջ տեղի ունեցողը դերասանուհին պատք է գաղտնի պահեր։ Սակայն երգչուհին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է մտնում Հարթնելի հետ, ինչը խանդ է առաջացնում Կորվինի մոտ։ «Օպերայի ուրվականը» սկսում է սպառնալ ռեժիսորին, այդ ժամանակ Մայքլը չեղարկում է Մարիայի նորամուտը և ստեղծում է Բրիջիթ Բյանչիի հետ հաջող աշխատանքի տեսանելիություն։ Սակայն այդ պահին Կորվինը հաշվեհարդար է տեսնում Հույադիի հետ, որի մարմինը կախում է դեկորացիաներին։ Մարիային Ուրվականը տանում է իր ապարանքները։
Հարթնելը պատահականորեն լսում է Կորվինի պատմության մասին և հասկանում է, որ հենց նախկին ռեժիսորն է հանդիսանում խորհրդավոր չարագործը։ Չնայած ոստիկանական տեսուչի թերահավատությանը, Մայքլկ գտնում է դեպի անձավներ մուտքը, որտեղ էլ հայտնաբերում է Մարիային։ Այժմ հերթը Ուրվականինն է։ Ծրագրվում է, որ նրան պետք է ձերբակալեն «Ֆաուստ»-ի ցուցադրման ժամանակ, իսկ Ջանելին պետք է դառնա խայծը։ Սակայն Կորվինն իր ծրագիրն ունի։ Նա փորձում է ծանր ջահը գցել տեսուչի վրա, սակայն վերջին պահին նկատում է, որ նրա տեղը պարտերում զբաղեցրել է Մարիան։ Այդ ժամանակ նա նախազգուշացնում է աղջկան, իսկ ինքը զոհվում է ջահի անկման ժամանակ…
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքսիմիլիան Շելլ — Շանդոր Կորվին
- Ջեյն Սեյմուր — Ելենա Կորվին / Մարիա Ջանելի
- Մայքլ Յորք — Մայքլ Հարթնել
- Ջերեմի Կեմպ — բարոն Հունյադի
- Դայանա Կուիկ — Բրիջիթ Բյանչի
- Ֆիլիպ Սթոուն — Կրաուս
- Պոլ Բրուք — ոստիկանական տեսուչ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օպերայի ուրվականը/ The Phantom of the Opera(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|