Օլթիի ճակատամարտ
Թվական | 1920 թվականի հունիսի 25 - սեպտեմբերի 5 |
---|---|
Մասն է | Հայ-թուրքական պատերազմ |
Վայր | Օլթի |
Արդյունք | թուրքական հաղթնակ |
Հակառակորդներ | |
Հայաստանի Առաջին Հանրապետություն | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Հարություն Հովսեփյան Հովհաննես Մազմանյան Գնդապետ Շահբուդաղյան Նեստերովսկի | Քյազըմ Կարաբեքիր Ալի Ռիզա բեյ Հալիթ Կարսիալան |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Օլթիի ճակատամարտ (թուրքերեն՝ Oltu Muharebesi), ընթացել է երկու փուլով․ առաջինը՝ 1920 թվականի հունիսի 18-25-ին։ Դրա ընթացքում բախումներ են տեղի ունեցել հայկական տեղական զորքերի և թուրքական միլիցիայի միջև այդ ժամանակ Վրաստանի կազմում գտնվող Օլթիում, որը, սակայն, վերահսկվում էր թուրքական ուժերի կողմից[1]։ Երկրորդ բախումը, որի ընթացքում թուրքական ուժերը դուրս են մղել հայկական զորքերին Օլթիից, ընթացել է սեպտեմբերի 3-5։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Օսմանյան կայսրությունը կորցրել էր իր տարածքները, որոնք մինչև ռուսական հեղափոխության սկսվելը գտնվում էին Ռուսական կայսրության կազմում, իսկ դրանից հետո՝ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների։ Սևրի պայմանագրով դեռևս չէր սահմանվել Օլթի-Արդահանի պատկանելիության հարցը։ 1878 թվականին Ռուսաստանին անցած Օլթի-Արդահանի[2] մարզը իրավաբանորեն անցավ Վրաստանի կազմ, երբ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը։ Միայն երկու օր անց՝ մայիսի 28-ին, հռչակվեց Հայաստանի անկախությունը, որը շուտով վերագրավեց Օլթի-Արդահանը։
Առաջին բախում[խմբագրել | խմբագրել կոդը]
հակամարտությունը սկիզբ առավ, երբ Վրաստանի դեմոկրատական հանրապետության ուժերը չկարողացան իրենց վերահսկողությունը պահպանել իր արևմտյան նահանգի՝ Օլթիի վրա, որտեղ իրենց վերահսկողությունը սահմանեցին տեղական իսլամադավան[3] ցեղերը։ Այդ ցեղերը սկսեցին բախումներ հրահրել հայկական սահմանապահ զորքերին, որոնք էլ սկսեցին պատժիչ արշավանքներ ձեռնարկել ընդդեմ այդ ցեղերի։ 1920 թվականի հունիսի 16-ին հայկական ուժերը ներխուժեցին Օլթի-Արդահան և գրավեցին այն։ Շուտով կնքվում է Սևրի պայմանագիրը, որի շնորհիվ Հայաստանին է տրվում մի շարք տարածքներ (այդ թվում՝ Օլթին), որը, սակայն, շատ ավելի քիչ էր, քան նախանշել էր Վուդրո Վիլսոնը։
Երկրորդ բախում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգոստոսին հայկական կառավարությունը փորձեց վերագրավել պատմական Օլթի գավառը, ինչի հետևանքով սեպտեմբերի 3-ին գեներալ Քյազըմ Կարաբեքիրը թուրքական զորքերի՝ 4 գումարտակների հետ միասին ներխուժեց գավառ և դուրս մղեց այնտեղից հայկական ուժերին։ Շուտով՝ սեպտեմբերի 20-ին[3] Կարաբեքիրը ներխուժեց Հայաստանի առաջին հանրապետություն, ինչը ստիպեց հայկական կառավարությանը 4 օր անց պատերազմ հայտարարել Թուրքիային[4]։ Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hewsen, Robert H. and Salvatico, Christopher C. (2001) Armenia: A Historical Atlas University of Chicago Press, Chicago, p. 237. 0-226-33228-4
- ↑ The New York Times Current History: A Monthly Magazine: The European War Vol XIX, 1919, p.
- ↑ 3,0 3,1 Andersen, Andrew (2004) "Turkish-Armenian War Sept.-Nov. 1920"
- ↑ Turkish-Armenian War of 1920 Արխիվացված 2007-03-12 Wayback Machine in Russian