Օլթիի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլթիի ճակատամարտ
Թուրք-հայկական պատերազմ
Թվական 1920 թվականի հունիսի 25 - սեպտեմբերի 5
Վայր Օլթի
Արդյունք թուրքական հաղթնակ
Հակառակորդներ
Հայաստանի առաջին հանրապետություն Հայաստանի առաջին հանրապետություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Հայաստանի առաջին հանրապետություն Հովսեփյան
Հայաստանի առաջին հանրապետություն Մազմանյան
Հայաստանի առաջին հանրապետություն Շահբուդաղյան
Հայաստանի առաջին հանրապետություն Նեստերովսկի
Օսմանյան կայսրություն Քյազըմ Կարաբեքիր
Օսմանյան կայսրություն Ալի Ռիզա բեյ
Օսմանյան կայսրություն Հալիթ Կարսիալան

Օլթիի ճակատամարտ (թուրք.՝ Oltu Muharebesi), ընթացել է երկու փուլով․ առաջինը՝ 1920 թվականի հունիսի 18-25-ին։ Դրա ընթացքում բախումներ են տեղի ունեցել հայկական տեղական զորքերի և թուրքական միլիցիայի միջև այդ ժամանակ Վրաստանի կազմում գտնվող Օլթիում, որը, սակայն, վերահսկվում էր թուրքական ուժերի կողմից[1]։ Երկրորդ բախումը, որի ընթացքում թուրքական ուժերը դուրս են մղել հայկական զորքերին Օլթիից, ընթացել է սեպտեմբերի 3-5։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Օսմանյան կայսրությունը կորցրել էր իր տարածքները, որոնք մինչև ռուսական հեղափոխության սկսվելը գտնվում էին Ռուսական կայսրության կազմում, իսկ դրանից հետո՝ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների։ Սևրի պայմանագրով դեռևս չէր սահմանվել Օլթի-Արդահանի պատկանելիության հարցը։ 1878 թվականին Ռուսաստանին անցած Օլթի-Արդահանի[2] մարզը իրավաբանորեն անցավ Վրաստանի կազմ, երբ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը։ Միայն երկու օր անց՝ մայիսի 28-ին, հռչակվեց Հայաստանի անկախությունը, որը շուտով վերագրավեց Օլթի-Արդահանը։

Առաջին բախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտությունը սկիզբ առավ, երբ Վրաստանի դեմոկրատական հանապետության ուժերը չկարողացան իրենց վերահսկողությունը պահպանել իր արևմտյան նահանգի՝ Օլթիի վրա, որտեղ իրենց վերահսկողությունը սահմանեցին տեղական իսլամադավան[3] ցեղերը։ Այդ ցեղերը սկսեցին բախումներ հրահրել հայկական սահմանապահ զորքերին, որոնք էլ սկսեցին պատժիչ արշավանքներ ձեռնարկել ընդդեմ այդ ցեղերի։ 1920 թվականի հունիսի 16-ին հայկական ուժերը ներխուժեցին Օլթի-Արդահան և գրավեցին այն։ Շուտով կնքվում է Սևրի պայմանագիրը, որի շնորհիվ Հայաստանին է տրվում մի շարք տարածքներ (այդ թվում՝ Օլթին), որը, սակայն, շատ ավելի քիչ էր, քան նախանշել էր Վուդրո Վիլսոնը։

Երկրորդ բախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսին հայկական կառավարությունը փորձեց վերագրավել պատմական Օլթի գավառը, ինչի հետևանքով սեպտեմբերի 3-ին գեներալ Քյազըմ Կարաբեքիրը թուրքական զորքերի՝ 4 գումարտակների հետ միասին ներխուժեց գավառ և դուրս մղեց այնտեղից հայկական ուժերին։ Շուտով՝ սեպտեմբերի 20-ին[3] Կարաբեքիրը ներխուժեց Հայաստանի առաջին հանրապետություն, ինչը ստիպեց հայկական կառավարությանը 4 օր անց պատերազմ հայտարարել Թուրքիային[4]։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hewsen, Robert H. and Salvatico, Christopher C. (2001) Armenia: A Historical Atlas University of Chicago Press, Chicago, p. 237. 0-226-33228-4
  2. The New York Times Current History: A Monthly Magazine: The European War Vol XIX, 1919, p.
  3. 3,0 3,1 Andersen, Andrew (2004) "Turkish-Armenian War Sept.-Nov. 1920"
  4. Turkish-Armenian War of 1920 Archived 2007-03-12 at the Wayback Machine. in Russian