Օլեգ Դոլին
Արտաքին տեսք
Օլեգ Դոլին | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և թատերական ռեժիսոր |
Ծնողներ | մայր՝ Veronika Dolina? |
Ամուսին(ներ) | Svetlana Antonova? |
Պարգևներ և մրցանակներ | |
Օլեգ Վլադիմիրի Դոլին (ռուս.՝ Оле́г Влади́мирович До́лин, ապրիլի 26, 1981, Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, թատերական ռեժիսոր, խորհրդային երգչուհի Վերոնիկա Դոլինի որդին, կինոքննադատ Անտոն Դոլինի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի ապրիլի 26-ին, Մոսկվայում։ 2001 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական համալսարանը (Յուրի Շլիկովի արհեստանոցը)։
2003 թվականից Ժամանակակից պիեսի դպրոց-թատրոնի դերասան է։
2013 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական արվեստի ֆակուլտետը (Սերգեյ Ժենովաչի արհեստանոցը)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կին՝ դերասանուհի Սվետլանա Անտոնովա
- Երկրորդ կին՝ դերասանուհի Տատյանա Ցիրենինա
Երկրորդ ամուսնությունից ծնվել են երեք աղջիկներ. Ալիսա, Իդա և Էսթեր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվական՝ «Նուրբ հասակի ճգնաժամը» — Իգոր
- 2015 թվական՝ «Ոստիկանական բաժանմունք» — Վադիմ Ռուդակով, ոստիկանության ավագ լեյտենանտ
- 2015 թվական՝ «Մոսկվան երբեք չի քնում» —Իլյա
- 2015 թվական՝ «Ես կարողանում եմ վերցնել» — Միրոն
- 2014 թվական՝ «Ամանորյա երթաշրջան» —Պյոտր Օլեյնիկով
- 2012 թվական՝ «Ազգականը» — Վլադիմիր
- 2012 թվական՝ «Պոդպորուչիկ Ռոմաշով» — Ֆեդորովսկի, պորուչիկ
- 2010 թվական՝ «5-րդ ցենտուրիա. Կախարդված գանձերի փնտրտուքներում» — լատիշական հնավաճառության կոլեկցիոներ, պարոն Վիլկս
- 2010 թվական՝ «Դաժան ժամանակը» — Իվան Ահարկու
- 2009 թվական՝ «Չներվածները» — Դին
- 2008 թվական՝ «Վայրի դաշտը» — Միտյա
- 2008 թվական՝ «Գումարած մեկ (ֆիլմ)» — տիկնիկային սեմինարի մասնակից
- 2007 թվական՝ «Ռուսական եռանկյունի (ֆիլմ)»
- 2007 թվական՝ «Զրոյական կիլոմետր» — ռիելթոր
- 2006 թվական՝ «Պիտեր FM (ֆիլմ)» — Ֆյոդոր
- 2006 թվական՝ «Մեծ սեր» — Օլեգ
- 2004 թվական՝ «Բալզակյան տարիք կամ բոլոր տղամարդիկ սրիկաներ են» — Ալեքսեյ
- 2004 թվական՝ «Լրտեսական խաղեր (ֆիլմ)» — Մաքս
- 2003 թվական՝ «Իմ ազգականները (հեռուստասերիալ)» — Զիգֆրիդ
- 2003 թվական՝ «Այլ կյանք (հեռուստասերիալ)» — խմբագիր
- 2003 թվական՝ «Ժամանակը փող է» — Եվգենի Պրիգով
- 2002 թվական՝ «Հինգերորդ հրեշտակը» — Գրիգորի Պլոտկինը երիտասարդ ժամանակ
- 2002 թվական՝ «Տապան (ֆիլմ)»
- 1999 թվական ՝ «Կանգառ պահանջով (հեռուստասերիալ)» — ստյուարդ
- 1999 թվական՝ «Դ. Դ. Դ, դետեկտիվ Դուբրովսկովի գործը» — Կոլոմիյցի որդին
Հնչունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվական՝ «Վերջին վիքէնդը» — հնչունավորում է Ռիտիս Սկրիպկայի կերպար
Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ժամանակակից պիեսի դպրոցում»
- «Հնագույն մասնագիտությունների մարդիկ» — Դ.Պրիվալով
- «Իսկ ու՞մ ֆրակում ես դու» — Լոմով
- «Որոր» — Մեդվեդենկ
- «Որոր. Իսկական օպերետկա» — Տրեպլյով
- «Երեկոյան կանչ» — օգնական Մեգաշով
- «Իր բառերով» — Ալիկ
- «Վնասակար խորհուրդներ» — տղա Zero
- Որպես ռեժիսոր և բեմադրիչ՝ Ռուսական երիտասարդական ակադեմիական թատրոնում իրականացրել է «Մեդվեդկո» (2014) ներկայացումների՝ Ա. Ն. Աֆանասևի համանուն հեքիաթի և «Կանովալովի» բեմադրումը (Օլեգ Դոլինի կոմպոզիցիան՝ «Կանովալով» և Մաքսիմ Գորկու «Անժամանակ մտքեր» պատմվածքների հիման վրա։ Բեմադրությունը ներկայացվել է գրողի 150-ամյակի առթիվ) - 2017
- Մոսկովյան թատրոն «Ժամանակակից պիեսի դպրոց» - «Մկնիկ-սուպերխուզարկու» (Հեղինակ՝ Ելենա Կոլլեգովա, ռեժիսոր-բեմադրիչ՝ Օլեգ Դոլին) - 2017
- Ազգերի թատրոն– «Ձյունանուշիկ» (հեղինակ՝ Ա.Ն. Օստրովսկի, ռեժիսոր-բեմադրիչ՝ Օլեգ Դոլին) - 2018
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 — «Նիկա կինոմրցանակ» լավագույն տղամարդու դերի համար («Վայրի դաշտ (ֆիլմ, 2008)»)[1]
- 2009 — «Ոսկե արծիվ կինոմրցանակ» լավագույն տղամարդու դեր անվանակարգում («Վայրի դաշտ» ֆիլմ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օլեգ Դոլին. «Իմ մեջ արթնացավ հայրական բնազդը»». Աշխատանք (թերթ). 2009 թ․ հուլիսի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
|