Զրոյական կիլոմետր (ֆիլմ)
Զրոյական կիլոմետր ռուս.՝ Нулевой километр | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | թրիլեր, ռոմանտիկ ֆիլմ, քրեական ֆիլմ և մարտաֆիլմ |
| Թվական | հոկտեմբերի 23, 2007 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Պավել Սանաև |
| Սցենարի հեղինակ | Պավել Սանաև |
| Դերակատարներ | Ալեքսանդր Լիմարև, Իվան Ժիդկով և Սվետլանա Խոդչենկովա |
| Օպերատոր | Ալեքսանդր Նոսովսկի |
| Պատմվածքի վայր | Մոսկվա |
| Տևողություն | 87 րոպե[1] |
«Զրոյական կիլոմետր» (ռուս.՝ «Нулевой километр»), ռուսական ֆիլմ, որը նկարահանել է Պավել Սանաևը[2]։ Կինոթատրոնների էկրաններին հայտնվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտինը և Օլեգը տեղափոխվել են Մոսկվա գավառից։ Կոստյան հույս ունի դառնալ տեսահոլովակների պրոֆեսիոնալ ռեժիսոր, Օլեգը՝ ձեռք բերել «կարգավիճակ» և բնակություն հաստատել մայրաքաղաքում։ Նրանք դառնում են ընկերներ, սակայն, ամեն ինչում աջակցելով միմյանց, ամեն մեկը գնում է իր ճանապարհով։
Պատահականության բերմամբ նրանք բախվում են գործարար Շեպիլովի հետ։ Նա անմիջապես ուշադրություն է դարձնում Օլեգի տաղանդի վրա, որի շնորհիվ նա կարողանում է համոզել մարդկանց անել այն, ինչ նրանք չեն սիրում։ Շեպիլովն առաջարկում է նրան աշխատանք ռիելթորական ընկերությունում։ Գործը բարդանում է նրանով, որ Կոստյան սիրահարվում է բալերինա Ալինային՝ Շեպիլովի նախկին հարսնացուին, որին նա հույս ունի վերադարձնել։
Շեպիլովը չեղյալ է հայտարարում Ալինայի ելույթը, որը պետք է որոշիչ դառնար նրա կարիերայում։ Բայց Կոստյան նկարահանում է տեսահոլովակ Ալինայի համար, որը նա ուղարկում է Լոնդոն, և շուտով նրան առաջարկում են պայմանագիր կնքել։
Սակայն այժմ Ալինան կանգնած է ընտրության առաջ․ նա պետք է ընտրի սերը կամ կարիերան, որովհետև պայմանագրի պայմաններից մեկը Կոստյայի հետ հարաբերությունները խզելն է։ Կոստյան նույնպես պետք է ընտրի՝ գնալ Ալինայի հետ կամ ընդունել հայտնի պրոդյուսերի առաջարկը և իրականացնել իր երազանքը։ Օլեգ պետք է որոշի, թե ինչն է իր համար ավելի կարևոր՝ ընկերությունը, թե «կարգավիճակը»։
Օլեգին հայտնի է դառնում, որ այն գործը, որի պատճառով նա երես է թեքել ընկերոջից, բառացիորեն թաթախված է արյամբ։ Օլեգին վտանգ է սպառնում, և միակ մարդը, որը կարող է նրան օգնել, Կոստյան է։ Բայց Կոստյան, ինչպես նաև Ալինան, Շեպիլովի գործի պոտենցիալ վկաներն են, և նրանց համար արդեն որս է սկսվել։ Կոստյան պետք է փրկի ոչ միայն իրեն ու իր սիրելի աղջկան, այլև ընկերոջը, որը դավաճանել է նրան։ Նա կեղծում է Օլեգի մահը, Շեպիլովը իմանում է նրա մահվան մասին և դադարեցնում է նրա որոնումները։ Օլեգը մեկնում է իր հայրենի բնակավայր։ Ալինան որոշում է մնալ Կոստյայի հետ և պայամնագիր չի կնքում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Սվետլանա Խոդչենկովա | Ալինա |
| Ալեքսանդր Լիմարև | Կոստյա |
| Կոնստանտին Կրյուկով | Արթուր |
| Իվան Ժիդկով | Օլեգ |
| Դմիտրի Նագիև | Սերգեյ Բորիսովիչ |
| Յուրի Ցուրիլո | Բոնդարյով |
| Ելենա Սանաևա | Օլգա Սերգեևնա |
| Ալեքսանդր Եֆիմով | Շեպիլով |
| Անդրեյ Մալախով | կամեո |
| Ֆեոդոր Բոնդարչուկ | կամեո |
| Ելենա Կուտիրյովա | Սուսլիկ |
| Սերգեյ Զարուբին | Գլեն Սմոլվուդ |
| Միխայիլ Պոլիցեյմակո | Ստաս |
| Նատալյա Սիմակովա | Վիկա |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Պավել Սանաև
- Սցենարիստ՝ Պավել Սանաև
- Օպերատոր՝ Ալեքսանդր Նոսովսկի
- Կոմպոզիտորներ՝ Անդրեյ Կոմիսարով, Վսևոլոդ Սակսոնով, Անդրեյ Ֆեոֆանով
- Նկարիչ՝ Յուլյա Կոզլովա[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 «Զրոյական կիլոմետր» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Զրոյական կիլոմետր» ֆիլմը KinoPoisk կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2013-04-18 archive.today
- «Զրոյական կիլոմետր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Գրախոսականներ
- Давыдов, Пётр (2007 թ․ հոկտեմբերի 15). ««Нулевой километр»: В Москву! В Москву!». InterMedia. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- Лященко, Владимир. «Нулевой километр [[:Կաղապար:Скобка]]». Афиша. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն) - Маслова Л. С. Лимита третьего тысячелетия // Коммерсантъ. — 29 октября 2007. — № 198/П (3774). — С. 21. — ISSN 1563-6380.
|
