Օլգա Մատիչ
Օլգա Մատիչ | |
---|---|
Ծնվել է | 1940[1] |
Ծննդավայր | Լյուբլյանա, Հարավսլավիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | սլավոնագետ, գրականագետ, մշակութաբան և գրականագետ |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Ամուսին | Չարլզ Բերնհայմեր[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Olga Matich Վիքիպահեստում |
Օլգա Մատիչ (ի ծնե՝ Օլգա Պավլովա, անգլ.՝ Olga Matich, 1940[1], Լյուբլյանա, Հարավսլավիայի Թագավորություն), ռուսական ծագմամբ ամերիկացի գրականագետ, մշակութաբան, ռուս գրականության մասնագետ, Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի սլավոնագիտության ամբիոնի պրոֆեսոր։
Ծագում և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Մատիչը քաղաքական գործիչ Վասիլի Շուլգինի (1878-1976) ազգականուհին է։ Շուլգինը եղել է Ալլա Բիլիմովիչի (ի ծնե՝ Շուլգինա, ?-1930) համամայր եղբայրը, որը Մատիչի մորական տատիկն էր։ 1973 թվականին Օլգա Մատիչը առաջին անգամ եղել է ԽՍՀՄ-ում զբոսաշրջային ճամփորդությամբ և նախատեսել է գաղտնի հանդիպել Շուլգինի հետ Վլադիմիրում, որտեղ որ ապրում էր։ Սակայն Մատիչի ամուսինու մոտ քաղցկեղը կրկնվել է, և նա ստիպված է եղել վերադառնալ ԱՄՆ՝ Վլադիմիր այցելությունից մի քանի օր առաջ[3]։
Օլգա Մատիչի մորական պապը եղել է Ալեքսանդր Բիլիմովիչը (1876-1963)՝ ռուս, գերմանացի, ամերիկացի տնտեսագետ[3]։
Հայրը՝ Բորիս Պավլովը (գրական կեղծանունը՝ Բորիս Պիլին, 1905-1994), կադետ, Սպիտակ շարժման մասնակից, «գնդի որդի»։ Գեորգիևյան վերջին ասպետներից մեկն է[3]։
Մայրը եղել է Տատյանա Պավլովան (օրիորդական ազգանունը՝ Բիլիմովիչ)։
Կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Պավլովը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Պավլովան ծնվել է 1940 թվականին Լյուբլյանայում (Հարավսլավիայի թագավորություն) ռուս արտագաղթյալների ընտանիքում։ Օլգայի մայրենի լեզուն եղել է ռուսերենը, չորս տարեկանում նա նաև խոսել է սլովեներեն։ Երբ Օլգան եղել է չորս տարեկան, կոմունիստների գալուստով պայմանավորված Հարավսլավիայից փախել են Ավստրիա, ապա տեղափոխվել են Գերմանիա, որտեղ Օլգան սովորել է գերմանական դպրոցում։ Տասնութ տարեկանում 1948 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ[3]։
Ազատ տիրապետում է ռուսերենի, գերմաներենի և անգլերենի[3]։
…Ես փոխել եմ անվերջ թվով լեզուներ։ Այդ իսկ պատճառով ինձ մոտ զգացողություն է, որ ես չունեմ մայրենի լեզու։ Ինձ մոտ աֆազիայի նման բան է պատահում։ Ես հանկարծ ուզում եմ անցնել անգլերենի կամ գերմաներենի։ Եվ դա ինչ-որ կերպ ինձ շատ է խանգարում։ Մի կողմից դա մեծ ձեռքբերում է՝ տարբեր լեզուների իմացությունը, մյուս կողմից՝ դա դառնում է կորուստ։ - [3]
|
Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի ռուս գրականության պրոֆեսոր է[3], որտեղ նախկինում դասավանդել է պապը՝ Ալեքսանդր Բիլիմովիչը։
1978 թվականին օգնել է Վասիլի Ակսյոնովին՝ ԽՍՀՄ-ից Արևմուտք անցկացնելու «Մետրոպոլ» ալմանախի ձեռագիրը[4]։
1981 թվականին Կալիֆորնիայում կազմակերպել և անցկացրել է «The Third Wave: Russian Literature in Emigration» («Երրորդ ալիք՝ ռուսական գրականությունն արտագաղթի մեջ») կոնֆերանսը, որի արդյունքում հրատարակել է նյութերի համանուն ժողովածուն։ Կոնֆերանսի ժամանակ նրան հաջողվել է հավաքվել այդ ժամանակի գրեթե բոլոր առաջատար ռուս արտագաղթյալ գրողներին՝ երբեմն հակադիր քաղաքական և գեղագիտական հայացքներով՝ Վլադիմիր Վոյնովիչ, Անդրեյ Սինյաևսկի, Էդուարդ Լիմոնով, Սաշա Սոկոլով, Նաումա Կորժավին, Վիկտոր Նեկրասով, Յուզ Ալեշկովսկի, Վասիլի Ակսյոնով, Սերգեյ Դովլաթով և շատ ուրիշներ[4]։
Ես ցավում եմ, որ չդարձա արվեստաբան։ Որովհետև դա այն է, ինչ ես ամենից շատ եմ սիրում՝ գեղանկարչություն, և ինչ-որ առումով ամենից լավ դա եմ հասկանում։ Դե, կարևոր չէ։ Մասնագիտությունը փոխելն ուշ է ինձ համար։ - [4]
|
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքն իր մասին Օլգա Մատիչն ասել է. «Ես սիրել եմ ապշեցնել, դա շուլգինյան գիծ է»[4]։
Էդուարդ Լիմոնովի վկայությամբ՝ Օլգա Մատիչը սիրավեպ է ունեցել «խանդոտ սևամորթի» հետ (Լիմոնովին դա դուր է եկել)[4]։
Օլգա Մատիչը սիրավեպ է ունեցել Վասիլի Ակսյոնովի հետ[4]։
Նախատիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վասիլի Ակսյոնովի «Անդադար գիշեր ու զօր» վեպում հաճելի կալիֆորնիուհին[4]
- Էդուարդ Լիմոնովի «Ստուգիչ կրակոց» պատմվածք[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 NUKAT — 2002.
- ↑ 2,0 2,1 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Толстой Иван. Два вечера с Ольгой Матич // Радио Свобода. — 16 декабря 2012 года.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Документальный фильм «Ольга Матич: внучка монархиста-антисемита»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեղինակ
- Матич Ольга. Эротическая утопия. Новое религиозное сознание и fin de siecle в России = Erotic Utopia: The Decadent Imagination Russia's Fin de Siecle / Пер. с англ. Елена Островская. — М.: Новое литературное обозрение, 2008. — 400 с. — 2000 экз. — ISBN 978-5-86793-642-6
- Матич, О. Музеи смерти: Парижские и московские кладбища. — М.: Новое литературное обозрение, 2021. — 280 с. — (Критика и эссеистика). — ISBN 978-5-4448-1580-9
- Խմբագիր
- Laboratory of Dreams: The Russian Avant-Garde and Cultural Experiment / Ed. by J. E. Boult and O. Matich. — Stanford: Stanford University Press, 1996. — P. 360.
- Հոդվածներ
- Матич Ольга. Гендерные проблемы в царстве амазонок: образы женщин в русской культуре рубежа веков // Амазонки авангарда: Александра Экстер, Наталья Гончарова, Любовь Попова, Ольга Розанова, Варвара Степанова, Надежда Удальцова / Под ред. Джона Э. Боулта и Мэтью Дратта; Каталог выставки. — Нью-Йорк; М.: Музей Соломона Р. Гуггенхайма, Государственная Третьяковская галерея, Галарт, 2000. — С. 75—93. — ISBN 0-89207-231-8.
- Матич Ольга. Покровы Саломеи: эрос, смерть и история // Эротизм без берегов: Сборник статей и материалов / Сост. М. М. Павлова. — М.: Новое литературное обозрение, 2004. — С. 90—121.
- Հարցազրույց
- Толстой Иван Два вечера с Ольгой Матич // Радио Свобода. — 16 декабря 2012 года.
- Толстой Иван Два вечера с Ольгой Матич // Радио Свобода. — 23 декабря 2012 года.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վավերագրական ֆիլմ «Օլգա Մատիչ. միապետական-հակահրեայի թոռնուհին» (2006, հեղինակ՝ Վլադիմիր Պապեռնի)
- Օլգա Մատիչի էջը Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Մատիչ» հոդվածին։ |