Օլգա Կաբանովա
Օլգա Կաբանովա | |
---|---|
հոկտեմբերի 28, 1898 - օգոստոսի 21, 1972 (73 տարեկան) կամ օգոստոսի 31, 1985 (86 տարեկան) | |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կոչում | volunteer serving one year? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Բելգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Պարգևներ |
Օլգա Նիկոլաևնա Կաբանովա (ռուս.՝ О́льга Никола́евна Каба́нова, հոկտեմբերի 28, 1898, Ռուսական կայսրություն - օգոստոսի 21, 1972 կամ օգոստոսի 31, 1985, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհամարտի կամավորական, հոժարակամ զինվոր։ Կրկնել է 1812 թվականի պատերազմի հերոսուհի, հեծելազորային օրիորդ Նադեժդա Դուրովայի սխրանքը՝ միանալով գործող բանակին։ Սուրբ Գեորգիևյան խաչի ասպետ է, հետագայում մասնակցել է Սպիտակգվարդիական շարժմանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգան ծնվել է 1898 թվականին, բժշկագիտության պրոֆեսոր Նիկոլայ Կաբանովի ընտանիքում։ Ընտանիքը եղել է քաղաքացիական ծառայող, նրա երկու եղբայրներն ու քույրերը նույնպես ոչ մի կապ չունեին զինվորական ծառայության հետ և բոլորը դարձան գիտնականներ։
Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաքցնելով իր սեռը՝ Օլեգ Կաբանովի անվան տակ, ինչպես հեծելազորային օրիորդ Նադեժդա Դուրովան, 16 տարեկան հասակում նա մտավ ռուսական բանակ ՝ որպես կամավոր, Մեծ պատերազմի սկզբում[Նշում 1], չնայած իր ավագ եղբայր Ալեքսանդրը չէր գնացել ռազմաճակատ։ Ճակատամարտերից մեկում նա վիրավորվել է այտի մեջ թափանցող փամփուշտից, բայց, հրաժարվել էր հոսպիտալացումից և տարհանվել թիկունք, դաշտային հիվանդանոցում վիրահատվելուց հետո մնացել մարտական շարքերում։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Գեորգիևյան խաչով[2]։
Քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա միացավ Դոնի կամավորականների բանակին որպես հոժարակամ զինվոր, մարտնչեց Կարմիր բանակի դեմ, Ռուսաստանի հարավային զինված ուժերի կազմում, մինչև 1920 թվականի նոյեմբերին Վրանգելի ստորաբաժանումների Ղրիմից տարհանումը։
Արտագաղթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտարանդիության տարիներին նա բնակվում էր Հարավսլավիայի թագավորությունում և Օլեգի անվան տակ սովորում էր Բելգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Միայն 1920-ականների կեսերին պատահաբար բացահայտվեց նրա գաղտնիքը։ Որոշ ժամանակ անց՝ նա նորից հանդիպեց իր նախկին ծառայակից ընկերոջը` իր հրամանատար Նիլ Պավլովիչ Զավադսկու որդուն, Պ. Ն. Զավադսկուն և Բելգրադում ամուսնացավ նրա հետ[3]։ Նրանք ունեցան երկու դուստր։ Բժշկական կրթություն ստանալուց հետո Օլգա Նիկոլաևնան աշխատել է որպես գյուղական բժիշկ։ Ընտանիքն ավելի ուշ գաղթեց Միացյալ Նահանգներ։
Օլգա Նիկոլաևնան վախճանվել է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, 1985 թվականի օգոստոսի 31-ին։ Նրա դուստրը՝ Օլգա Պավլովնա Զավադսկայան (երկրորդ ամուսին Կովանկոյից), որը ծնվել էր 1929 թվականի սեպտեմբերին և մահացել 2009 թվականի սեպտեմբերի 17-ին, ավելի քան քառորդ դար աշխատել է ԱՄՆ–ի ռուսական կադետների և վետերանների ասոցիացիայի քարտուղար, օգնել է ժամանակակից Ռուսաստանում կադետային կորպուսների վերականգնմանը և Ռուսաստանում Սուվորովյան ուսումնարանների զարգացմանը, քանի որ նրա պապը՝ Ն. Պ. Զավադսկին եղել է Կիևի Վլադիմիրյան կադետական կորպուսի դաստիարակ սպա[4], իսկ հայրը Պ. Ն. Զավադսկին սովորել է Սարաևոյի կադետական կորպուսում և հասարակության ակտիվ անդամներից էր[5][6][7]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Официальное и официозное название Первой мировой войны.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «California, Death Index, 1940-1997» (անգլերեն). search.ancestry.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ КАБАНОВА Ольга Николаевна. Արխիվացված 2020-02-27 Wayback Machine // Русские в Северной Америке. Биографический словарь / Под редакцией К. М. Александрова, А. В. Терещука. — Хэмден; Сан-Франциско; СПб., 2005. — 599 с. — ISBN 5-8465-0388-8
- ↑ «Завадский Нил Павлович — Офицеры русской императорской армии» (ռուսերեն). ria1914.info. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Завадский, Нил Павлович - Владимирский киевский кадетский корпус. 1851 10/XII 1901 : Ист. очерк - Search RSL» (ռուսերեն). search.rsl.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Скончалась О. П. Завадская. Дом русского зарубежья имени Александра Солженицына». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Выступление генерал-майора Владимирова
- ↑ Ольга Павловна Завадская. Письмо.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- КАБАНОВА Ольга Николаевна. Русские в Северной Америке. Биографический словарь / Под редакцией К. М. Александрова, А. В. Терещука. — Хэмден (Коннектикут, США) — Сан-Франциско (США) — Санкт-Петербург (Россия), 2005—599 с. Արխիվացված 2020-02-27 Wayback Machine ISBN 5-8465-0388-8
- Некролог // НВ [Наши вести (Нью-Йорк — Монтерей — Санта-Роса)]. 1997. № 448.
- И. Б. Иванов «Наши Вести», № 448/2749, сентябрь 1997.
- Հոկտեմբերի 28 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Օգոստոսի 21 մահեր
- 1972 մահեր
- Օգոստոսի 31 մահեր
- 1985 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Բելգրադի համալսարանի շրջանավարտներ
- Ռուսական կայսրության ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ