Օդրի Մարի Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդրի Մարի Անդերսոն
Ծնվել էմարտի 7, 1975(1975-03-07)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՖորտ-Ուերտ
ԿրթությունR. L. Paschal High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Օդրի Մարի Անդերսոն (անգլ.՝ Audrey Marie Anderson, մարտի 7, 1975(1975-03-07)[1], Ֆորտ-Ուերտ)[2][3], ամերիկացի դերասանուհի և մոդել[4]։ Հայտնի է Քիմ Բրաուն դերով CBS հեռուստաալիքի «Միավորում» (2006–2009), Լայլա Մայքլսի դերով «Նետ» (2013 թվականից) և Լիլիի դերով «Քայլող մեռյալները» (2014) հեռուստասերիալներում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնը սկսել է իր մոդելի կարիերան 1990-ական թվականներին՝ նկարահանվելով Giorgio Armani, Gap, Biotherm, Target Corporation, American Eagle Outfitters ապրանքանիշների գովազդներում։ Նա կատարել է երկորդական դեր ABC հեռուստաալիքի «Նորից և կրկին» հեռուստասերիալում[5]։ Նա ավարտել է Բարբիզոնի մոդելային և դերասանական դպրոցը Տեխասում[6]։ 2006֊2009 թվականներին նա մարմնավորել է Քիմ Բրաունին CBS հեռուստաալիքի «Միավորում» հռուստասերիալում[5]։

Նաև նկարահանվել է «Հանգիստ կյանք», «Գնալ Կալիֆորնիա» և «Առանց հետքի» հեռուստասերիալներում։ Նկարահանվել է «Լուսնի լույսի մղոն», «Ոչ սուրբ» և այլ ֆիլմերում։ Նա կատարել է հրավիրված դերեր «Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես», «Գաղտնի պրակտիկա» և «Հաուս» հեռուստասերիալներում։ 2013 թվականից նա կատարում է Լայլա Մալքլսոնի դերը «Նետ» և Լիլիի դերը «Քայլող մեռյալները» հեռուստասերիալներում[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2002 Նշան The Badge Դեռահաս մատուցողուհի
2002 Լուսնի լույսի մղոն Moonlight Mile Օդրի Անդերս
2003 Ներկած տուն A Painted House Թոլի Սփրուլ Հեռուստաֆիլմ
2004 Գողություն Larceny Փանկ աղջիկ
2006 Բիրֆեսթ Beerfest Աղջիկ
2012 Ոչ սուրբ Least Among Saints Ջենի
2014 Ծաղրասարյակ Mockingbird Էմի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1994 Բեվերլի Հիլս, 90210 Beverly Hills, 90210 Սպա Էպիզոդ․ «Cuffs and Links»
1995 Օրենք ու կարգուկանոն Law & Order Միսիս Բենեթ Էպիզոդ․ «Pride»
2000-2001 Վանդակի տեքստ Once and Again Կառլա Ալդռիչ 10 էպիզոդ
2001-2002 Գնալ Քալիֆորնիա Going to California Քլեր Քոնոր 3 էպիզոդ
2002 Փրովիդենս Providence Անժելա 3 էպիզոդ
2003-2004 Հանգիստ կյանք Still Life Էմիլի Մորգան 3 էպիզոդ
2004 Առանց հետքի Without a Trace Քոլին ՄաքԳրաթ 2 էպիզոդ
2005 Հոլիի Քոմետը Halley's Comet Հոլի Նյուվել Էպիզոդ․ «Pilot»
2005-2006 Փոինթ Փլեզընթ Point Pleasant Իզաբել Քրամեր 4 էպիզոդ
2006-2009 Միավորում The Unit Քիմ Բրաուն 69 էպիզոդ
2010 Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես NCIS: Los Angeles Քրիստին Դոնելի Էպիզոդ․ «Past Lives»
2010 Խաբիր ինձ Lie to Me Բժիշկ Մերի Հանսոն Էպիզոդ․ «In the Red»
2012 Գաղտնի պրակտիկա Private Practice Ռոզ Ֆիլմոր Էպիզոդ․ «Are You My Mother?»
2012 Հաուս House Էմիլի Քոպելմեն Էպիզոդ․ «Nobody's Fault»
2013 Կապ Touch Մալորի Քեյն Էպիզոդ․ «Enemy of My Enemy»
2013 Քայլող մեռյալները The Walking Dead Լիլի Չեմբլեր 3 էպիզոդ
2013-ից Նետ Arrow Լայլա Մայքլս 26 էպիզոդ
2014 Ո՞վ է ճանաչում Օլիվիային Olive Kitteridge Էն Էպիզոդ․ «Security»
2015 Կասլ Castle Օբրի Հասկինս Էպիզոդ․ «I, Witness»
2015 Հատուկ կարծիք Minority Report Գաբի Ստենտոն Էպիզոդ․ «Fiddler's Neck»
2016 Խելագար շներ Mad Dogs Տաբաթա Էպիզոդ․ «Ice Cream»
2016-17 Ֆլեշ The Flash Լայլա Մայքլս 3 էպիզոդ
2016-17 Սառույց Ice Ավա Փիրս 10 էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Today in History - March 7». ABC News. 2009 թ․ մարտի 9. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին. (չաշխատող հղում)
  3. «Today in History - March 7». The Boston Globe. 2008 թ․ մարտի 7. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)
  4. «Audrey Anderson photos». Fashion Model Directory. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.
  5. 5,0 5,1 «Audrey Marie Anderson Biography». Tvguide.com. 2012 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Barbizon Modeling and Acting School Alumni». http://www.barbizonmodeling.com/alumni. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  7. «The Walking Dead Season 4: What If Lilly Had Survived? Audrey Marie Anderson Says... | Wetpaint, Inc». Wetpaint, Inc. 2014 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրի Մարի Անդերսոն» հոդվածին։