Քրիստին Էլիզաբեթ Կավալարի (անգլ.՝ Kristin Elizabeth Cavallari ; հունվարի 5, 1987, Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ )[1], ամերիկացիդերասանուհի, հեռուստատեսային դեմք, նորաձևության դիզայներ, գրող[2]։ Նկարահանվել է MTV-ի Լագունա Բիչ. Իսկապես Նարնջային շրջան / Laguna Beach: The Real Orange County (2004–2005), Բլուրները / The Hills (2009–2010) և այլ սերիալներում։ 2017 թվականին հիմնել է Uncommon James ընկերությունը, որը վաճառում է արդուզարդ, տնային իրեր, մաշկի խնամքի և կոսմետիկ այլ միջոցներ[3]։
Կավալլարին ծնվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, Յուդիթ Այֆրիգի և Դենիս Կավալլարիի ընտանիքում. նրանց երկու երեխաներից մեկն է (երկրորդն իր եղբայրն էր՝ Մայքլը)[4][5]։ Հայրն արմատներով իտալացի է, մայրը՝ գերմանուհի[6]։ Ծնողների ամուսնալուծությունից հետո Քրիստինը նախ որոշ ժամանակ ապրել է Դենվերում՝ մոր մոտ, ապա՝ Լագունա Բիչում՝ հոր ու եղբոր հետ[7]։ 2005 թվականին Լագունա Բիչի ավագ դպրոցն ավարտելուց հետո[8] մի կարճ ժամանակ հաճախել է Լոս Անջելեսի Loyola Marymount համալսարանը, ապա ընդհատել է ուսումը՝ դերասանուհու կարիերա սկսելու համար[9]։
Կավալլարին 2013-ից 2022 թվականներին ամուսնացած է եղել ֆուտբոլիստ Ջեյ Քաթլերի հետ[10] և ընդունել է նրա ազգանունը՝ կոչվելով Քրիստին Քաթլեր[11][12] Նախկին ամուսիններն ունեն երեք երեխա՝ երկու որդի՝ Քեմդեն Ջեք Քաթլերը (ծնված 2012 թվականի օգոստոսի 8-ին)[13] և Ջեքսոն Ուայաթ Քաթլերը (ծնված 2014 թվականի մայիսի 7-ին)[14] և մեկ դուստր՝ Սեյլոր Ջեյմս Քաթլերը (ծնված նոյեմբերի 23, 2015). )[10][15] :
2015 թվականի նոյեմբերի 27-ին Կավալյարիի եղբայրը՝ Մայքլ Կավալլարին, անհետացավ և նույն թվականի դեկտեմբերի 10-ին նրան մահացած գտան։ Մահվան պատճառը համարվում է ավտովթարից հետո սկսված ու խորացած հիպոթերմիան[16]։
↑«Stars' Family Holiday Traditions: Kristin Cavallari». US Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. «...the former reality star does Christmas big with her Italian family. 'We would always do a big Italian feast. My dad would make homemade raviolis and all kinds of things...My mom is German...'»
↑Scheidler, Ann Marie (2016 թ․ մարտի 9). «Balancing in Heels». Country Magazine. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.