Քրիստիան Տելյո
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Քրիստիան Տելյո Էռերա [1] | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 11, 1991 (33 տարեկան)[2] | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սաբադել, Իսպանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ[2] | ||||||||||||||||||||
Քաշ | 65 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բետիս | ||||||||||||||||||||
Համար | 27 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
1999-2008 2007-2008 2008-2010 |
Բարսելոնա → Դամմ Էսպանյոլ | ||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
2013 — |
Իսպանիա |
1 (0) | |||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քրիստիան Տելյո Էրերա (իսպ.՝ Cristian Tello Herrera, օգոստոսի 11, 1991[3][4][5], Սաբադել, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, իտալական «Ֆիորենտինա» ակումբի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարսելոնա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի նոյեմբերի 9-ին Քրիստիան Տելյոն կատարել է իր դեբյուտը «Բարսելոնայի» առաջին թիմում. նա մասնակցել է Իսպանիայի գավաթ խաղարկության՝ «Օսպիտալետի» դեմ խաղի 90 րոպեին և աչքի ընկել երկու անգամ (9:0)։
Իսպանիայի առաջնությունում իր առաջին հանդիպումը Տելյոն անցկացրել է 2012 թվականի հունվարի 28-ին՝ «Վիլյառեալի» հետ խաղի 75-րդ րոպեին փոխարինելով Ադրիանոյին (0:0)։ Մեկ շաբաթ անց նա խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպման (2:1) ութերորդ րոպեին՝ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո, խփել է իր առաջին գոլը «Բարսելոնայի» կազմում։
2012 թվականի մարտի 7-ին Քրիստիան Տելյոն փոխարինում է Անդրես Ինիեստային «Բայեր 04» ակումբի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում՝ կատարելով իր նորամուտը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում. խաղադաշտ դուրս գալուց երկու րոպե անց նա խփում է իր առաջին գոլն այդ մրցաշարում՝ հաշիվը դարձնելով 4:0։ Վեց րոպե անց նա խփում է իր երկրորդ գոլն այդ խաղում և հաշիվը դարձնում 6:0։ Խաղն ավարտվում է 7:1 հաշվով (երկու խաղերի հաշիվը՝ 10:2):
2012/13 մրցաշրջանում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է դառնում Տիտո Վիլանովան, ով Քրիստիան Տելյոյին թողնում է թիմում։ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին նա գոլ է խփում տուգանային հրապարակից, ինչպես նաև գոլային փոխանցում է կատարում Լիոնել Մեսսիին՝ իր թիմին օգնելով հաղթել Մոսկվայի «Սպարտակին» (3:2)։ Խաղից հետո Տելյոյին հայտարարել են հանդիպման լավագույն խաղացող։ Նույն թվականի դեկտեմբերի 13-ին Տելյոն նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ, որն ուժի մեջ էր մինչև 2016 թվականի հունիս։ Ինը օր անց նա գոլ է խփել «Վալյադոլիդ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալուց երեսուն վայրկյան անց (հաղթանակ արտագնա խաղում, 3:1)։
Նոր մրցաշրջանի սկզբում Քրիստիան Տելյոն փոխել է խաղացողի իր համարը՝ 37-ը դարձնելով 20։
Նոր մրցաշրջանում Տելյոյի դերն ակումբում նվազել է, ինչի պատճառ եղել է այն, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը ձեռք է բերել հարձակվող Նեյմարին։ Մրցաշրջանում իր առաջին գոլը Տելյոն խփել է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի խմբային փուլի՝ «Սելտիկի» դեմ խաղում (6:1)։ 2014 թվականի հունվարի 22-ին նա կատարել է իր առաջին պրոֆեսիոնալ հեթ տրիկը Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Լևանտեի» դեմ խաղում (4:1, երեք անգամն էլ նրան փոխանցում է կատարել Լիոնել Մեսսին)։
«Պորտու»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 16-ին կատալոնական ակումբը Քրիստիան Տելյոյին երկու տարով վարձավճարով ուղարկել է պորտուգալական «Պորտու» ակումբ, որի կազմում նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Վենլո» ակումբի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստիան Տելյոն խաղացել է Իսպանիայի պատանեկան ու երիտասարդական (մինչև 19, 20, 21, 23 տարեկանների) հավաքականներում։ Մինչև 23 տարեկանների հավաքականի հետ զբաղեցրել է վերջին տեղը խմբում՝ չհաղթելով ոչ մի խաղում։ Մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2013 թվականի առաջնության հաղթող։ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինման դուրս գալով Էկվադորի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Տելյոն գոլային փոխանցում է կատարել Սանտի Կասորլային, իսկ խաղն ավարտվել է իսպանացիների հաղթանակով (2:0)։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 թվականի ապրիլի 2-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրոգավաթներ | Այլ[6] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Էսպանյոլ Բ | Սեգունդա В | 2009/10 | 4 | 1 | — | — | 0 | 0 | 4 | 2 | ||
Ընդհանուր | 4 | 1 | — | — | 1 | 0 | 5 | 1 | ||||
Բարսելոնա Բ | Սեգունդա Դիվիզիոն | 2010/11 | 23 | 4 | — | — | — | 23 | 4 | |||
2011/12 | 16 | 5 | — | — | — | 16 | 5 | |||||
Ընդհանուր | 39 | 9 | — | — | — | 39 | 9 | |||||
Բարսելոնա | Պրիմերա | 2011/12 | 15 | 3 | 4 | 2 | 3 | 2 | 0 | 0 | 22 | 7 |
2012/13 | 22 | 7 | 6 | 0 | 4 | 1 | 2 | 0 | 34 | 8 | ||
2013/14 | 22 | 1 | 6 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 30 | 5 | ||
Ընդհանուր | 59 | 11 | 16 | 5 | 9 | 4 | 2 | 0 | 86 | 20 | ||
Պորտու | Պրիմեյրա Լիգա | 2014/15 | 25 | 7 | 1 | 0 | 8 | 1 | 3 | 0 | 37 | 8 |
2015/16 | 11 | 0 | 3 | 1 | 5 | 1 | 1 | 0 | 20 | 2 | ||
Ընդհանուր | 36 | 7 | 4 | 1 | 13 | 2 | 4 | 0 | 57 | 10 | ||
Ֆիորենտինա | Սերիա А | 2015/16 | 15 | 2 | 0 | 0 | 0 | 0 | — | 15 | 2 | |
2016/17 | 27 | 3 | 0 | 0 | 5 | 0 | — | 32 | 3 | |||
Ընդհանուր | 42 | 5 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 47 | 5 | ||
Ամբողջ կարիերա | 180 | 33 | 20 | 6 | 27 | 6 | 7 | 0 | 234 | 45 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lionel Andrés Messi at Soccerway». Soccerway. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 2,0 2,1 «Lionel Andrés Messi». fcbarcelona.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Պորտուգալական լիգայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Տելյո» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1991 ծնունդներ
- Օգոստոսի 11 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ