Jump to content

Քրիստիան Սիրիանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Սիրիանո
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1985(1985-11-18)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԱննապոլիս, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲալթիմորի արվեստի դպրոց, Տեխնոլոգիայի նորաձևության ինստիտուտ, American InterContinental University? և Broadneck High School?
Մասնագիտություննորաձևության դիզայներ և reality television participant
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCouncil of Fashion Designers of America?
Կայքchristianvsiriano.com
 Christian Siriano Վիքիպահեստում

Քրիստիան Սիրիանո (անգլ.՝ Christian Siriano, նոյեմբերի 18, 1985(1985-11-18)[1], Աննապոլիս, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ։ Ճանաչում է ձեռք բերել «Պոդիում նախագիծ» ռեալիթի շոուի չորրորդ եթերաշրջանում մասնակցության շնորհիվ՝ 21 տարեկան հասակում դառնալով շոուի ամենաերիտասարդ հաղթողը[3]։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիանոն ծնվել և մեծացել է Աննապոլիսում՝ Մերիլենդ նահանգում։ 13 տարեկան հասակում սկսել է աշխատել թանկարժեք վարսավիրական սալոնում․ նորաձևության և գեղեցկության աշխարհում նա իրեն զգում էր հարմարավետ։ Քրիստիանը Ամերիկայում հաճախել է Բալտիմորի արվեստի դպրոց և Նյու Յորքի Նորաձևության և տեխնոլոգիայի ինստիտուտ։ Ավարտելուց հետո մեկնել է Անգլիա՝ Լոնդոնի Ամերիկյան միջմայրցամաքային համալսարան (արվեստի և դիզայնի ֆակուլտետ)։ Ավարտելով համալսարանը՝ Քրիստիանը վերապատրաստվել է Վիվիեն Վեստվուդի և Ալեքսանդր Մակքուինի մոտ։

«Պոդիում» նախագծում հաղթանակի պահից հետո Քրիստիանը ամեն եթերաշրջան մասնակցում է Նյու Յորքի նորաձևության շաբաթվան՝ նոր ստեղծագործական գաղափարներով հիացնելով նորաձևության քննադատներին, իր հաճախորդներին և երկրպագուներին։ Պոդիում նախագծի չորրորդ սեզոնի վերջնական հավաքածուում Քրիստիանը ներկայացրել է հիմնականում մուգ գունային գամմաներ։ Վիկտորյա Բեքհեմը (նախագծի եզրափակիչ փուլի հրավիրված դատավորը) Քրիստիանի հավաքածուն համեմատել է թարմ օդի կումի հետ և հայտարարել, որ կկրեր նրա պատրաստած ցանկացած իր[4]։ Պետք է նշել, որ շատ բաներում հավաքածուն պահել է վարձույթում վերջին հագուստի ոճը՝ ներշնչված Նյու Յորքի արվեստի արիալի նկարներից մեկով։ Չնայած Պոդիում նախագծում իր հաղթանակին, նա լի է իր աշխատանքներով ոչ միայն հայտնի նորաձևության դիզայներներին, այլ հասարակ մարդկանց նվաճելու էներգիայով։ Նա միշտ անհանգստանում էր, որ չի կարողանա կարել մասսայական արտադրության հագուստ։ Նրա աշխատանքները շատ են հետաքրքրում հասարակ մարդկանց և նրա առարկաների նկատմամբ կա մեծ պահանջարկ։

2009 թվականի հոկտեմբերին Սիրիանոն լույս է ընծայել «Fierce Style: How To Be Your Most Fabulous Self» վերնագրով գիրքը, որը գրվել է Ռենի Դայբոլի համահեղինակությամբ, Թիմ Գանի (Պոդիում նախագծում Քրիստիանի ուսուցիչը) նախաբանով։

Սիրիանոն նորաձևության բիզնեսում եզակի ինկլուզիվ դիզայներ է համարվում, որը պատրաստ է աշխատել ոչ ստանդարտ կազմվածքների հետ։ 2016 թվականի ամռանը ռեզոնանս է առաջացրել նրա որոշումը դերասանուհի Լեսլի Ջոնսին զգեստ տրամադրելը «Ուրվականների որսորդները» ֆիլմի պրեմիերայի համար, այն բանից հետո, երբ աղջկա մոտ դժվարություններ են առաջացել այդ հարցում չափից դուրս բարձրահասակության պատճառով[5]։ Դրանից անմիջապես հետո Սիրանոյի կարած հագուստով հայտնվել է ԱՄՆ առաջին տիկինը՝ Միշել Օբաման, և դա մամուլի կողմից գնահատվել է որպես նորաձևության ժողովրդավարության ժեստ[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրանոն համասեռամոլ է[7]։ 2016-2018 թվականներին նա ամուսնացած է եղել երգիչ Բրեդ Ուոլշի հետ[8][9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://time.com/collection/most-influential-people-2018/5217553/christian-siriano/
  3. «"Christian Siriano Wins 'Project Runway'"» (անգլերեն). New York Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին..
  4. «Лютый мальчик Кристиан Сириано — youtrendy.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. Vanessa Friedman. Fashionbuster: Leslie Jones, and Her Right to a Red-Carpet Dress // The New York Times, 1.07.2016.
  6. Vanessa Friedman. Michelle Obama’s Dress May Have Looked Simple, but It Spoke Volumes // The New York Times, 26.07.2016.
  7. Caplan, David (2008 թ․ մայիսի 30). «Christian Siriano: I Didn't Mean to Offend Transsexuals». People (անգլերեն).
  8. Loinaz, Alexis L (2013 թ․ հուլիսի 29). «Project Runway Winner Christian Siriano Engaged to Musician Brad Walsh». E! News (անգլերեն).
  9. Chan, Stephanie (2016 թ․ հուլիսի 11). «Christian Siriano Marries Brad Walsh». The Hollywood Reporter (անգլերեն).
  10. Park, Andrea (2018 թ․ հունիսի 26). «Christian Siriano and Brad Walsh Announce Separation After Almost Two Years of Marriage». W (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Սիրիանո» հոդվածին։