Քրիստիան Կարամբյո
Քրիստիան Կարամբյո ֆր.՝ Christian Karembeu | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 3, 1970[1][2][3] (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիֆո | ||
Հասակ | 181 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քրիստիան Կարամբյո (ֆր.՝ Christian Lali Karembeu, դեկտեմբերի 3, 1970[1][2][3], Լիֆո), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Ըստ ՊՍՀՖՖ-ի՝ նա զբաղեցնում է 3-րդ տեղը Օվկիանիայի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստիան Կարամբյոն ազգությամբ կանակ է, ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 3-ին Լիֆու կղզում։ Նա իր կարիերան սկսել է տեղի «Գայչա» ակումբում, այնուհետև երիտասարդին նկատել են «Նանտի» սկաուտները, որտեղ նա հանդես է եկել երիտասարդական թիմում, իսկ 1990 թվականին նորամուտը նշել է առաջին թիմում։ 1995 թվականին նա տեղափոխվել է «Սամպդորիա», որտեղ ճանաչվլ է մրցաշրջանի լավագույն կիսապաշտպաններից մեկը, իսկ հաջորդ տարի փոքր-ինչ անկում է ապրել։ 1997 թվականին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որտեղ 1998 և 2000 թվականներին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
1998 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2000 թվականին՝ Եվրոպայի։ Այդ հաջողություններից հետո նա մեկ տարով տեղափոխվել է «Միդլսբրո» ակումբ, որից հետո 5,2 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Օլիմպիակոս», իսկ հետո «Սերվետ»։ Ֆուտբոլիստն իր կարիերան ավարտել է «Բաստիա» ֆուտբոլային ակումբում։
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 53 հանդիպում, դարձլ մեկ գոլի հեղինակ (դեբյուտը 1992 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղում)։
Քրիստիան Կարամբյոն երբեք չի երգել «Մարսելյեզը»՝ Ֆրանսիայի ազգայն հիմնը, քանի որ իր նախապապն ու նախատատը ցուցադրվել են 1931 թվականին, Փարիզի թանգարանում՝ Ֆրանսիական գաղութային կայսրություն կողմից կազմակերպած «Մարդկային գաղութային ցուցահանդեսում»։ Այդ դիրքորոշումը հանրության շրջանում արժանացել է ինչպես քննադատության, այնպես էլ հարգանքի։
Կարամբյոն ամուսնացած է եղել սլովակ մոդել Ադրիանա Սկլենարիկովայի հետ, որի հետ նա ծանոթացել է ինքնաթիռում[4]։ 2011 թվականի մարտի 11-ին նրանք հրապարակավ հայտարարեել են իրենց հարաբերությունների խզման մասին՝ վերջնականապես բաժանվելով 2012 թվականի դեկտեմբերին[5]։ 2014 թվականի հունիսի 14-ին Ադրիանա Սկլենարիկովան ամուսնացել է հայազգի գործարար Արամ Օհանյանի հետ[6]։
2017 թվականի մայիսին Քրիստիան Կարամբյոն երկրորդ ամուսնությունն է ունեցել Հունաստանում՝ լիբանանցի դահուկորդ Ժակի Շամունի հետ։ Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լիբանանում[7]։ Նույն թվականի սեպտեմբերի 27-ին Քրիստիանն և Ժակին հայտնել են իրենց դստեր ծննդյան մասին[8]։
Կարամբեն ներկայացրել է Օվկիանիայի ֆուտբոլը Լայպցիգում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Հետագայում Քրիստիան Կարամբյոն որպես մեկնաբան-խորհրդատու աշխատել է ֆրանսիական հեռուստատեսությունում։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նանտ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի չեմպիոն՝ 1994/95 թթ․
«Ռեալ Մադրիդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեմպիոնների լիգայի հաղթող (2)՝ 1997/98, 1999/2000 թթ
«Օլիմպիակոս»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի չեմպիոն (2)։ 2001/02, 2002/03
Ֆրանսիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի չեմպիոն՝ 1998 թ․
- Եվրոպայի չեմպիոն՝ 2000 թ․
- Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող՝ 2001 թ․
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օվկիանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (2), 1995 թ․, 1998 թ․
- Պատվո լեգեոնի շքանշանակիր՝ 1998 թ․
- Հունաստանի առաջնության լավագույն խաղացող՝ 2002 թ․
Ֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Ֆրանսիայում նրա կենսագրության հիման վրա նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ՝ «Կանակ․ մոռացված պատմություն» (ֆր.՝ Kanak, l'histoire oubliée) վերնագրով։ Գլխավոր դերում հանդես է եկել Յաել Մայան, ֆիլմն արժանացել է մրցանակների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Perfect People». perfectpeople.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ France Today. «France Today». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Adriana Karembeu va se marier» (ֆրանսերեն). La Parisienne. 2 juin 2014. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «The Marriage of Jackie Chamoun and Christian Karembeu». beiruting.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Christian Karembeu papa : l'ex-footballeur présente sa fille sur Instagram». closermag.fr. 2017 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гребенщиков Дмитрий. «Французская звезда из племени канаков» (ռուսերեն). footballplayers.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 29-ին.
- Интервью с Кристианом Карамбё в рамках программы «Сегодня утром» на НТВ. Интервью берет Александра Глотова
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Կարամբյո» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բաստիայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Միդլսբրոյի ֆուտբոլիստներ
- Նանտի ֆուտբոլիստներ
- Նոր Կալեդոնիա
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Սերվետի ֆուտբոլիստներ
- Սպորտի ղեկավարներ և կառավարիչներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացիներ