Քունքային բիլթ
Քունքային բիլթ | |
---|---|
Տեսակ | գլխուղեղի հատված և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | գլխուղեղի բիլթ, գլխուղեղի կիսագնդի բիլթ[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | գլխուղեղի կիսագունդ[2] |
MeSH | A08.186.211.200.885.287.500.863 |
Foundational Model of Anatomy | 61825 |
Terminologia Anatomica 98 | A14.1.09.136 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3] |
Temporal lobe Վիքիպահեստում |
Քունքային բիլթ, (լատին․՝ lobus temporalis) կաթնասունների գլխուղեղի կեղևի մաս, որը տեղակայված է երկու կիսագնդերի կողմնային ակոսի տակ[4]:
Քունքային բիլթը մասնակցում է զգայական ազդակների մշակմանը, տեսողական հիշողության ձևավորմանը, լեզվի ըմբռնմանը և էմոցիոնալ ասոցիացիաների պահպանմանը[5]:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քունքային բիլթը կազմող կառուցվածքային միավորները կարևոր նշանակություն ունեն դեկլարատիվ հիշողության ձևավորման համար: Դեկլարատիվ հիշողությունը երկարատև հիշողության տեսակ է, բաժանվում է սեմանտիկ (փաստեր) և էպիզոդիկ (իրադարձություններ) հիշողությունների[5]։ Այս ֆունկցիայի համար պատասխանատու են միջքունքային բլթում տեղակայված հիպոկամպալ, պարահիպոկամպալ, պերիռինալ և էնտորինյան նեոկորտիկալ շրջանները: Ըստ ժամանակակից պատկերացումների հիպոկամպը մասնակցում է հիշողության ձևավորմանը, իսկ այն շրջապատող կառուցվածքները՝ պահպանմանը։ Պրեֆրոնտալ և տեսողական կեղևները նույնպես մասնակցում են դեկլարատիվ հիշողության ձևավորմանը[5]։
Ըստ կապիկների վրա կատարված հետազոտությունների՝ միայն հիպոկամպի ախտահարումը չի բերում հիշողության զգալի խանգարման, սակայն միջքունքային բլթի զանգվածային ախտահարումն առաջացնում է ծանր խանգարումներ[6]։
Ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զգայական ազդակների մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լսողական
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին, հետին և կողմնային քունքային բլթերը պատասխանատու են լսողական ինֆորմացիայի բարձրագույն մշակման համար: Այստեղ է գտնվում առաջնային լսողական կեղևը։ Խխունջից ստացված լսողական ազդակներն ընկալվում են առաջնային լսողական կեղևում, այնուհետև երկրորդային մշակման կենտրոններում կատարվում է իմաստային վերլուծություն, բառերի, խոսքի ճանաչում։ Առաջնային լսողական կեղևը գտնվում է ձախ քունքային բլթում՝ կողմնային ակոսի հարևանությամբ[7]
Տեսողական
[խմբագրել | խմբագրել կոդը]Քունքային բլթի տեսողական կենտրոնները մասնակցում են ցանցենուց ստացված ազդակների ընկալմանը և մշակմանը[8]։ Քունքային կեղևի վենտրալ հատվածում տեղակայված կենտրոնները պատասխանատու են այնպիսի բարձրագույն ազդակների վերլուծության համար, ինչպիսիք են դեմքի ճանաչումը (իլիկաձև գալար) և տեսադաշտի ամբողջական ընկալումը (պարահիպոկամպալ գալար)[9][10]։ Քունքային բլթի առաջնային հատվածի կենտրոններն ապահովում են առանձին օբյեկտների ընկալումը[7]։
Խոսքի ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինանտ կիսագնդի (հիմնականում ձախ) քունքային և գագաթային բլթերում տեղակայված է Վերնիկեի կենտրոնը, որը ճակատային բլթի Բրոկի կենտրոնի հետ ապահովում է խոսքի (այդ թվում ժեստային) ճանաչումը և իմաստային վերլուծությունը[11]։ Ֆունկցիոնալ մագնիսա–ռեզոնանսային շերտագրությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել նշված կենտրոնների ակտիվությունը[12][13]։ Հետազոտությունը ցույց է տվել ժեստային, տակտիլ, բանավոր խոսքի կիրառման ընթացքում նշված կենտրոնների ակտիվացում՝ այդ թվում դեռ խոսել չիմացող երեխաների մոտ[14][15]։
Նոր հիշողությունների ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական դերը հիպոկամպինն է, որի վնասման դեպքում խանգարվում է նոր հիշողությունների ձևավորումը և առաջանում է քունքային անտերոգրադ ամնեզիա[5]։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միակողմանի քունքային ախտահարում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնտրլատերալ հոմոնիմ վերին կվադրիանոպսիա
- Համակցված հալյուցինացիաներ (հոտառական, ձայնային, տեսողական)
Դոմինանտ կիսագունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընկալման աֆազիա
- Վերնիկեի աֆազիա
- Ամնեստիկ աֆազիա
- Դիսլեքսիա
- Վերբալ հիշողության խանգարում
- Բառային ագնոզիա կամ համրություն
Ոչ դոմինանտ կիսագունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոչ վերբալ հիշողության կորուստ
- Երաժշտական ունակությունների կորուստ
Երկկողմանի քունքային ախտահարում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խլություն
- Ապաթիա
- Ուսուցման և հիշողության խանգարում
- Ամնեզիա, Կորսակովի սինդրոմ, Կլուվեր–Բուսի սինդրոմ
Վնասվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջային քունքային բլթի վնասվածքներով տառապող մարդիկ դժվարությամբ են ֆիքսում տեսողական ազդակները, որը պայմանավորված է ոչ թե ազդակների ընկալման, այլ դրանց վերլուծության հետ[16]։ Ստորին քունքային բլթի վնասվածքների դեպքում ամենատարածված խանգարումը տեսողական ագնոզիան է, որի ժամանակ հիվանդը չի կարողանում ճանաչել ծանոթ առարկաները։ Ավելի հազվադեպ կարող է դիտվել պրոզոպագնոզիա՝ հիվանդը չի կարողանում ֆիքսել և տարբերակել մարդկանց դեքերը, դիմագծերը[17]։
Առաջնային քունքային բլթի վնասումների ժամանակ դիտվող ախտանիշների խումբը կոչվում է սավանտիզմ[18]։
Հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիկի հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատ–քունքային բլթի ատրոֆիայի հետևանքով առաջանում է ֆրոնտոտեմպորալ ամնեզիա կամ Պիկի հիվանդություն[19]։ Ախտանիշներից են տրամադրության և վարքի փոփոխությունը, ընդ որում հիվանդը կարող է չնկատել դա, ուշադրության խանգարումը, ագրեսիան, աուտոագրեսիան։ Խոսքային ախտանիշներից են աֆազիան, կարդալու կամ գրելու անկարողությունը, բառային ագնոզիան և ընդհանուր դեգեներատիվ կինետիկ խանգարումները[20]։
Քունքային էպիլեպսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը դրսևորվում է կրկնվող նոպաներով։ Քունքային էպիլեպսիան ուղեկցվում է զգայական (տեսողական, լսողական, հոտառական, համային) հալյուցինացիաներով, սեմանտիկ և էպիզոդիկ հիշողությունների խանգարմամբ[21]։
Շիզոֆրենիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբուժական խանգարում է, որը բնութագրվում է ծանր դիսօրիենտացիայով։ Ամենատարածված ախտանիշը ձայնային հալյուցինացիան է, որի առաջացման պատճառը ձախ քունքային բլթի և մասամբ առաջնային լսողական կեղևի ախտահարումն է[22][23]։ Գորշ նյութի քանակի նվազումը բերում է սպոնտան նեյրոնային ակտիվության, որն առաջնային լսողական կեղևի վրա ազդում է այնպես, ինչպես խխունջից ստացված լսողական ազդակները։ Արդյունքում տարբեր արտաքին ձայների նորմալ ընկալումը վերափոխվում է ձայնային հալուցինացիայի[24]։ Նշված տվյալները ստացվել են ֆունկցիոնալ մագնիսա–ռեզոնանսային շերտագրության միջոցով[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ Terminologia Anatomica (լատ.) — 1998.
- ↑ http://www.bartleby.com/107/189.html
- ↑ «Temporal Lobe». Langbrain. Rice University. Վերցված է 2 January 2011-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Smith EE, Kosslyn SM (2007). Cognitive Psychology: Mind and Brain. New Jersey: Prentice Hall. էջեր 21, 194–199, 349. ISBN 978-0-13-182508-6.
- ↑ Squire LR, Stark CE, Clark RE (2004). «The medial temporal lobe». Annual Review of Neuroscience. 27: 279–306. doi:10.1146/annurev.neuro.27.070203.144130. PMID 15217334.
- ↑ 7,0 7,1 Schacter DL, Gilbert DT, Wegner DM (2010). Psychology (2nd ed.). New York: Worth Publishers. ISBN 9781429237192.[Հղում աղբյուրներին]
- ↑ Okamoto N, Seiyama A, Hori S, Takahashi S (2024-05-03). «Role of the left posterior middle temporal gyrus in shape recognition and its reconstruction during drawing: A study combining transcranial magnetic stimulation and functional near infrared spectroscopy». PLOS ONE. 19 (5): e0302375. Bibcode:2024PLoSO..1902375O. doi:10.1371/journal.pone.0302375. PMC 11068196. PMID 38701103.
{{cite journal}}
: Check|pmc=
value (օգնություն) - ↑ Volfart A, Jonas J, Maillard L, Colnat-Coulbois S, Rossion B (April 2020). Freiwald WA (ed.). «Neurophysiological evidence for crossmodal (face-name) person-identity representation in the human left ventral temporal cortex». PLOS Biology. 18 (4): e3000659. doi:10.1371/journal.pbio.3000659. PMC 7159237. PMID 32243450.
- ↑ Bastin J, Committeri G, Kahane P, Galati G, Minotti L, Lachaux JP, Berthoz A (June 2013). «Timing of posterior parahippocampal gyrus activity reveals multiple scene processing stages». Human Brain Mapping. 34 (6): 1357–1370. doi:10.1002/hbm.21515. PMC 6870532. PMID 22287281.
- ↑ Hickok G, Poeppel D (May 2007). «The cortical organization of speech processing». Nature Reviews. Neuroscience. 8 (5): 393–402. doi:10.1038/nrn2113. PMID 17431404. S2CID 6199399.
- ↑ Richardson MW. «Does the Brain Process Sign Language and Spoken Language Differently?». www.brainfacts.org (անգլերեն). Վերցված է 2020-12-14-ին.
- ↑ Campbell R, MacSweeney M, Waters D (29 June 2007). «Sign language and the brain: a review». Journal of Deaf Studies and Deaf Education. 13 (1): 3–20. doi:10.1093/deafed/enm035. PMID 17602162.
- ↑ «Language Learning Through the Eye and Ear Webcast». clerccenter.gallaudet.edu. Արխիվացված է օրիգինալից 2020-12-05-ին. Վերցված է 2020-12-16-ին.
- ↑ Humphries T, Kushalnagar P, Mathur G, Napoli DJ, Padden C, Rathmann C, Smith SR (April 2012). «Language acquisition for deaf children: Reducing the harms of zero tolerance to the use of alternative approaches». Harm Reduction Journal. 9: 16. doi:10.1186/1477-7517-9-16. PMC 3384464. PMID 22472091.
- ↑ Pertzov, Yoni; Miller, Thomas D.; Gorgoraptis, Nikos; Caine, Diana; Schott, Jonathan M.; Butler, Chris; Husain, Masud (August 2013). «Binding deficits in memory following medial temporal lobe damage in patients with voltage-gated potassium channel complex antibody-associated limbic encephalitis». Brain: A Journal of Neurology. 136 (Pt 8): 2474–2485. doi:10.1093/brain/awt129. ISSN 1460-2156. PMC 3722347. PMID 23757763.
- ↑ Mizuno T, Takeda K (November 2009). «[The symptomatology of frontal and temporal lobe damages]». Brain and Nerve = Shinkei Kenkyu No Shinpo (Japanese). 61 (11): 1209–18. PMID 19938677.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Treffert DA (May 2009). «The savant syndrome: an extraordinary condition. A synopsis: past, present, future». Philosophical Transactions of the Royal Society of London. Series B, Biological Sciences. 364 (1522): 1351–1357. doi:10.1098/rstb.2008.0326. PMC 2677584. PMID 19528017.
- ↑ Takeda N, Kishimoto Y, Yokota O (2012). «Pick's Disease». Neurodegenerative Diseases. Advances in Experimental Medicine and Biology. Vol. 724. էջեր 300–316. doi:10.1007/978-1-4614-0653-2_23. ISBN 978-1-4614-0652-5. PMID 22411252.
- ↑ Yokota O, Tsuchiya K, Arai T, Yagishita S, Matsubara O, Mochizuki A, Tamaoka A, Kawamura M, Yoshida H, Terada S, Ishizu H, Kuroda S, Akiyama H (April 2009). «Clinicopathological characterization of Pick's disease versus frontotemporal lobar degeneration with ubiquitin/TDP-43-positive inclusions». Acta Neuropathologica. 117 (4): 429–444. doi:10.1007/s00401-009-0493-4. PMID 19194716. S2CID 23749655.
- ↑ Lah S, Smith ML (January 2014). «Semantic and episodic memory in children with temporal lobe epilepsy: do they relate to literacy skills?». Neuropsychology. 28 (1): 113–22. doi:10.1037/neu0000029. PMID 24245928.
- ↑ 22,0 22,1 Hugdahl K, Løberg EM, Nygård M (May 2009). «Left temporal lobe structural and functional abnormality underlying auditory hallucinations in schizophrenia». Frontiers in Neuroscience. 3 (1): 34–45. doi:10.3389/neuro.01.001.2009. PMC 2695389. PMID 19753095.
- ↑ Hugdahl K, Løberg EM, Nygård M (May 2009). «Left temporal lobe structural and functional abnormality underlying auditory hallucinations in schizophrenia». Frontiers in Neuroscience. 3 (1): 34–45. doi:10.3389/neuro.01.001.2009. PMC 2695389. PMID 19753095.
- ↑ Ikuta T, DeRosse P, Argyelan M, Karlsgodt KH, Kingsley PB, Szeszko PR, Malhotra AK (December 2015). «Subcortical modulation in auditory processing and auditory hallucinations». Behavioural Brain Research. 295: 78–81. doi:10.1016/j.bbr.2015.08.009. PMC 4641005. PMID 26275927.