Jump to content

Քոլոր Լայն մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլոր Լայն մարզադաշտ
նորվ.՝ Color Line Stadion
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՕլեսուն
Երկիր Նորվեգիա
Հիմնադրվածապրիլի 16, 2005
Բացված2005թ.-ի ապրիլի 16
ՍեփականատերՕլեսուն ՖԱ
Տարողություն10 778
Տնային թիմՕլեսուն ՖԱ և AaFK Fortuna?
Դաշտի չափսեր106×68
Քարտեզ
Քարտեզ
 Color Line Stadion Վիքիպահեստում

«Քոլոր Լայն» (նորվ.՝ Color Line Stadion), մարզադաշտ Նորվեգիայի Մյորե օգ Ռոմսդալ ֆյուլքեի Օլեսուն քաղաքում։ Ունի 10778 տարողունակություն։ Հանդիսանում է «Օլեսուն» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը։ 2005 թվականի օգոստոսի 3-ին «Օլեսուն» - «Համ-Քամա» հանդիպումը մարզադաշտից դիտում էր շուրջ 10903 հանդիսական, ինչը մարզադաշտի համար ռեկորդ է համարվում։

Մարզադաշտի կառուցման ընդհանուր արժեքը 160 միլիոն նորվեգական կրոն է։ «Քոլոր Լայն»-ը դարձավ Նորվեգիայի առաջին մարզադաշտը, որը ունի արհեստական խոտածածկույթ։ Սպորտային կառույցի բացմանը ներկա գտնվող նորվեգացի բիզնեսմեն Օլավ Նիլս Սունդեն մարզադաշտին նվիրեց ֆուտբոլիստի քանդակ, որը ներկայումս տեղադրված է մուտքի մոտ։ Չնայած որ Սունդեն հերքում էր, բայց քանդակը շատ նման էր «Օլեսունի» նախկին ֆուտբոլիստ Յոն Արնե Ռիսեին։

2009 թվականից «Քոլոր Լայն» մարզադաշտում Նորվեգիայի կանանց ֆուտբոլի առաջնության տնային խաղերն է անցկացնում «Ֆորտունա Օլուսեն» ակումբը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլոր Լայն մարզադաշտ» հոդվածին։