Քոլոր Լայն մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Քոլոր Լայն մարզադաշտ
նորվ.՝ Color Line Stadion
Color Line stadion.jpg
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՕլեսուն
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Հիմնադրվածապրիլի 16, 2005
Բացված2005թ.-ի ապրիլի 16
ՍեփականատերՕլեսուն ՖԱ
Տարողություն10 778
Տնային թիմՕլեսուն ՖԱ
Դաշտի չափսեր106×68
Color Line Stadion Վիքիպահեստում

«Քոլոր Լայն» (նորվ.՝ Color Line Stadion), մարզադաշտ Նորվեգիայի Մյորե օգ Ռոմսդալ ֆյուլքեի Օլեսուն քաղաքում: Ունի 10778 տարողունակություն: Հանդիսանում է «Օլեսուն» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը: 2005 թվականի օգոստոսի 3-ին «Օլեսուն» - «Համ-Քամա» հանդիպումը մարզադաշտից դիտում էր շուրջ 10903 հանդիսական, ինչը մարզադաշտի համար ռեկորդ է համարվում:

Մարզադաշտի կառուցման ընդհանուր արժեքը 160 միլիոն նորվեգական կրոն է: «Քոլոր Լայն»-ը դարձավ Նորվեգիայի առաջին մարզադաշտը, որը ունի արհեստական խոտածածկույթ: Սպորտային կառույցի բացմանը ներկա գտնվող նորվեգացի բիզնեսմեն Օլավ Նիլս Սունդեն մարզադաշտին նվիրեց ֆուտբոլիստի քանդակ, որը ներկայումս տեղադրված է մուտքի մոտ: Չնայած որ Սունդեն հերքում էր, բայց քանդակը շատ նման էր «Օլեսունի» նախկին ֆուտբոլիստ Յոն Արնե Ռիսեին:

2009 թվականից «Քոլոր Լայն» մարզադաշտում Նորվեգիայի կանանց ֆուտբոլի առաջնության տնային խաղերն է անցկացնում «Ֆորտունա Օլուսեն» ակումբը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]