Քնած գեղեցկուհին (ֆիլմ-բալետ)
Քնած գեղեցկուհին ռուս.՝ Спящая красавица | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ֆիլմ-բալետ և մելոդրամա |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ապոլինարի Դուդկո և Կոնստանտին Սերգեև |
Սցենարի հեղինակ | Իոսիֆ Շապիրո |
Դերակատարներ | Ալլա Սիզովա, Յուրի Սոլովյով, Նատալյա Դուդինսկայա և Նատալյա Մակարովա |
Օպերատոր | Կոնստանտին Սոլովյով, Վլադիմիր Կովզել, Ալեքսանդր Չիրով և Նիկոլայ Պոկոպցև |
Երաժշտություն | Պյոտր Չայկովսկի |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 90 րոպե |
«Քնած գեղեցկուհին» (ռուս.՝ «Спящая красавица»), խորհրդային գունավոր ֆիլմ-բալետ, որ բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1964 թվականին կինոռեժիսոր Ապոլինարի Դուդկոյի և ռեժիսոր-բալետմաստեր Կոնստանտին Սերգեևի կողմից։ Պյոտր Չայկովսկու համանուն բալետի էկրանավորումն է։ Խորհրդային Միությունում ֆիլմի պրեմիերան կայացել է 1964 թվականի օգոստոսի 13-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ-բալետը դասական բալետի էկրանավորումն է Պյոտր Չայկովսկու երաժշտությամբ և Մարիուս Պետիպայի դասական խորեոգրաֆիայով, որ խորեոգրաֆիկ խմբագրման է ենթարկել Կոնստանտին Սերգեևը (թատրոնում պրեմիերան կայացել է 1952 թվականին)։ Ֆիլմի սյուժեն կրկնում է Շառլ Պերոյի համանուն հեքիաթի սյուժեն՝ հաշվի առնելով բալետի լիբրետոյի առանձնահատկությունները։ Ֆիլմ-բալետի նկարահանումներին մասնակցել են Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի մենակատարներն ու արտիստները, ինչպես նաև Լենինգրադի Ագրիպինա Վահանովայի անվան խորեոգրաֆիկ ուսումնարանի սովորողները։ Ֆիլմն էկրան է բարձրացել 1964 թվականի օգոստոսի 3-ին։ Պարի ֆրանսիական ակադեմիան Աննա Պավլովայի անվան մրցանակ է շնորհել Ավրորայի գլխավոր դերը կատարած Ալլա Սիզովային։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալլա Սիզովա – Ավրորա
- Յուրի Սոլովյավ – արքայազն Դեզիրե
- Նատալյա Դուդինսկայա – Չարության փերի (Կարաբոս)
- Իրինա Բաժենովա – Յասամանի փերի
- Օլգա Զաբոտկինա – Թագուհի
- Վսևոլոդ Ուխով – Թագավոր
- Վիկտոր Ռյազանով – Կատալաբյուտ, արարողապետ
- Նատալյա Մակարովա – արքայադուստր Ֆլորինա
- Վալերի Պանով – Կապույտ թռչուն
- Էմմա Մինչյոնոկ – Նրբության փերի
- Կալերիա Ֆեդիչևա – Արիության փերի
- Լյուդմիլա Կովալյովա – Շռայլության փերի
- Նինա Սիխնովսկայա – Անհոգության փերի
- Ինեսա Կորնեևա – Զվարթության փերի
- Գալինա Կեկիշևա – Սպիտակ Կատվիկ
- Օ. Կուզնեցով – Կոշկավոր կատու
- Գենադի Սելյուցկի – Փեսացու
- Լյուդմիլա Սավելևա – ծովահարս[1] (լուսագրերում նշված չէ)
- ինչպես նաև՝ Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստներն ու կորդեբալետը և Լենինգրադի Ագրիպինա Վահանովայի անվան խորեոգրաֆիկ ուսումնարանի սովորողներ։
Երաժիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի նվագախումբ
- Դիրիժորներ՝ Բորիս Խայկին, Յուրի Գամալեյ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպայի, Կոնստանտին Սերգեևի
- Սցենարիստներ՝ Կոնստանտին Սերգեև, Իոսիֆ Շապիրո
- Բեմադրող ռեժիսորներ՝ Ապոլինարի Դուդկո, Կոնստանտին Սերգեև
- Գլխավոր օպերատոր՝ Անատոլի Նազարով
- Նկարիչներ՝ Թամարա Վասիլկովսկայա, Վսևոլոդ Ուլիտկո
- Նկարիչ-դեկորատոր՝ Ե. Յակուբա
- Հնչյունային օպերատոր՝ Ալեքսանդր Բեկկեր
- Ռեժիսոր՝ Ա. Սոկոլով
- Ռեժիսորի օգնականներ՝ Ն. Օկունցևա, Լյուդմիլա Շրենդերս
- Օպերատոր՝ Կոնստանտին Սոլովյով, Վլադիմիր Կովզել, Ալեքսանդր Չիրով
- Հաակցված նկարահանումներ՝
Օպերատոր՝ Նիկոլայ Պոկոպցև
Նկարիչ՝ Միխայիլ Կրոտկին - Մոնտաժող՝ Իզոլդա Գոլովկո
- Նկարիչ-գրիմարարներ՝ Ա. Բուֆետովա, Գ. Պետրով
- Խմբագիր՝ Իսաակ Գլիկման
- Ֆիլմի տնօրեն՝ Պոլինա Բորիսովա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Савельева Людмила Михайловна»». Актеры советского и российского кино. RUSactors. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քնած գեղեցկուհին» (ֆիլմ-բալետ, 1964) (անգլ.) Internet Movie Database կայքում
- Балет: энциклопедия. Гл. ред. Ю. Н. Григорович. М.: Советская энциклопедия, 1981.
- Русский балет. Энциклопедия. БРЭ, «Согласие», 1997.
- ««Спящая красавица»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
- «Спящая красавица» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
- «Спящая красавица» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- ««Спящая красавица»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ««Спящая красавица»». Энциклопедия кино. Академик. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
- Просмотр онлайн фильма-балета «Спящая красавица» (фильм-балет, 1964) на сайте www.ivi.ru
- Просмотр онлайн фильма-балета «Спящая красавица» (фильм-балет, 1964) на YouTube
|