Jump to content

Քյարամ Սլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քյարամ Քյալաշի Սլոյան
1996 - 2016
ԾննդավայրԱրտաշավան, Արագածոտնի մարզ, Հայաստան
Մահվան վայրԱրցախ Արցախ, Մարտակերտ
ԳերեզմանԱրտաշավան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ
Ծառայության տարիներ2014 - 2016
Կոչումշարքային
Հրամանատարն էրԱրմենակ Ուրֆանյան
Պաշտոնգնդացրող շարքային
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ»
ՊարգևներՄարտական ծառայության մեդալ (Հայաստան)I աստիճանի «Մարտական խաչ» շքանշան

Քյարամ Քյալաշի Սլոյան[1] (ապրիլի 27, 1996, Արտաշավան, Արագածոտնի մարզ, Հայաստան - ապրիլի 1/2, 2016, հայ-ադրբեջանական շփման գիծ, Մարտակերտ, Արցախի Հանրապետություն), Հայաստանի զինված ուժերի ազգությամբ եզդի զինծառայող, Մարտակերտի շրջանի Մարտակերտի 2016 թվականի ապրիլյան ինքնապաշտպանական մարտերի մասնակից, Արցախի հերոս[2]։

Զոհվել է «Քառօրյա պատերազմ»-ի ռազմական գործողությունների ընթացքում՝ ցուցաբերել հերոսական վարք։ Սպանվելուց հետո նրա դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության[3]։ Այդ մասին վկայում են լուսանկարները, տեսահոլովակները և սոցիալական կայքերի հրապարակումները[4][5][6][7][8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում[9]։

Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

Քյարամը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս[10]։ Նրա հրամանատարն էր՝ Արմենակ Ուրֆանյանը։

Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործում Արցախի Հանրապետության ուղղությամբ։

Չորս օր տևած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային և տեխնիկական կորուստներ։ Հայկական կողմի կորուստներից մեջ էր նաև եզդի զինվոր Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին մամուլով։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ստեփանյան, Ռուզաննա (2016 թ․ հոկտեմբերի 4). «Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (Armenian). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում». CIVILNET. 2022 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. Բելյակոբ, Դմիտրի; Ֆրանչետտի, նշագիծ (2016 թ․ ապրիլի 10). «Ռուսական նախկին պետությունները նորոգող պատերազմի եզրին». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  4. «Արցախյան հակամարտություն. ադրբեջանական զինվորները գլխատել են Արցախի պաշտպանության բանակում կռվող եզդի զինծառայողին – «ԵզդիՊրես» անգլերեն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  5. «Իրաքի եզդիների համերաշխություն հայերի հետ». mediamax.am.
  6. «Ադրբեջանցի զինվորները գլխատել են հայկական եզդի-քրդին. Արցախյան հակամարտություն». Kurd Net – Ekurd.net Daily News.
  7. «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը Արցախում. ադրբեջանական զինյալները կտրել են հայ զինվորի գլուխը». ИА REGNUM. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  8. Lragir.am. «Ադրբեջանցիների կողմից հայ զինվորի գլխատումը բնորոշ է իսլամական պետության պրակտիկային». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  9. «Քյարամ Սլոյան Քյալաշի». Anunner.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  10. «Հրամանատարին չլքած Քյարամը իր ծնունդը մեկ ամիս շուտ էր նշել». Ա1+. 2016 թ․ ապրիլի 9. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.