Քինգ Քեմպ Ժիլետ
Քինգ Քեմպ Ժիլետ անգլ.՝ King Camp Gillette | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Fond du Lac, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 9, 1932[4][2][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի և Գլենդեյլ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Երկեր | double-edge safety razor?, Gillette? և double-edge razor blade? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գյուտարար, վաճառող և գրող |
Աշխատավայր | The Gillette Company?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Մասոնականություն |
Ստորագրություն | |
King Camp Gillette Վիքիպահեստում |
Քինգ Քեմպ Ժիլետ (անգլ.՝ King Camp Gillette, հունվարի 5, 1855[1][2][3][…], Fond du Lac, Վիսկոնսին, ԱՄՆ - հուլիսի 9, 1932[4][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, The Gillette Company ընկերության հիմնադիր[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]17 տարեկանից որպես շրջիկ գործակատար աշխատել է տարբեր ընկերություններում և երազել է մեծ գյուտի մասին։ 40 տարեկան հասակում սափրվելու ժամանակ նրա մոտ միտք ծագեց, թե ինչպես կարելի է փոխել ածելու սայրը։ Նա հորինել է փոխվող սայրով ածելին, որը կարելի էր դեն նետել այն բանից հետո, երբ այն կբթանար։
Վեց տարի անց, 1901 թվականին, նա գործընկեր գտավ, որը հնարավորություն ուներ արտադրել այդ գյուտը։ Նույն թվականին Նա հիմնադրել է The Gillette Company-ն, որը 1903 թվականին սկսել է սերիական արտադրությունը։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 168 հաստոց և 51 սայր, իսկ հաջորդ տարի այդ թիվը հասել է արդեն 90 000 հաստոցի և 123 000 սայրի։
Երկու տարվա ընթացքում Քինգ Ժիլետը միլիոնատեր է դարձել ձեռնարկատիրական տաղանդի շնորհիվ (The Gillette Company-ն սկսել է ինքնարժեքից ցածր ածելիներ վաճառել, նույնիսկ պարբերաբար դրանք նվիրել՝ դրանով իսկ գայթակղելով սպառողներին, որոնք ավելի ուշ ստիպված են եղել սայրեր գնել)։ Ժիլետը դարձել է ապրանքանիշի առաջին դեմքերից մեկը. նրա դիմանկարն ու անձնական ստորագրությունը տեղադրել են սայրերի փաթեթների վրա[8]։
1917 թվականին ԱՄՆ կառավարությունը ընկերությունից 36 մլն սայր է պատվիրել Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած զինվորների համար։
Քինգ Ժիլետը կորցրել է իր ողջ կարողությունը 1929 թվականի բորսայական փլուզման հետևանքով և զրկվել է իր ընկերության նկատմամբ վերահսկողությունից. տնօրենների խորհուրդը նրան ստիպել է հեռանալ[8]։
Ժիլետը հետևում էր ուտոպիական սոցիալիզմի մի քանի գաղափարների և հրատարակել է երկու գիրք՝ The Human Drift (1894) и World Corporation (1910)։
Քինգ Քեմփ Ժիլետը մահացել է 1932 թվականին՝ մինչ էլեկտրական ածելիի հայտնվելը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ McKibben G. Cutting Edge: Gillette's Journey to Global Leadership — Harvard Business Publishing, 1998. — P. 16. — ISBN 978-0-87584-725-2
- ↑ https://www.invent.org/inductees/king-camp-gillette
- ↑ Безопасная бритва: как Кинг Кемп Жиллетт перевернул мир
- ↑ 8,0 8,1 Тангейт, Марк, 2010, էջ 25
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марк Тангейт Мужские бренды. Создание и продвижение товаров для сильного пола = Branded Male Marketing To Men. — М.: Альпина Паблишер, 2010. — 213 с. — ISBN 978-5-9614-1229-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինգ Քեմպ Ժիլետ» հոդվածին։ |
|