Քինգ Քեմպ Ժիլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քինգ Քեմպ Ժիլետ
անգլ.՝ King Camp Gillette
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1855(1855-01-05)[1][2][3][…]
ԾննդավայրFond du Lac, Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 9, 1932(1932-07-09)[4][2][3] (77 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար, ճարտարագետ և վաճառող
ԱշխատավայրGillette?
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային գյուտարարների փառքի սրահ
ԱնդամությունՄասոնականություն
Ստորագրություն
King Camp Gillette signature.svg
King Camp Gillette Վիքիպահեստում
Ժիլետի արտոնագիրը 1904 թվականի նոյեմբերի 15-ից

Քինգ Քեմպ Ժիլետ (անգլ.՝ King Camp Gillette, հունվարի 5, 1855(1855-01-05)[1][2][3][…], Fond du Lac, Վիսկոնսին, ԱՄՆ - հուլիսի 9, 1932(1932-07-09)[4][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, The Gillette Company ընկերության հիմնադիր[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկանից որպես շրջիկ գործակատար աշխատել է տարբեր ընկերություններում և երազել է մեծ գյուտի մասին։ 40 տարեկան հասակում սափրվելու ժամանակ նրա մոտ միտք ծագեց, թե ինչպես կարելի է փոխել ածելու սայրը։ Նա հորինել է փոխվող սայրով ածելին, որը կարելի էր դեն նետել այն բանից հետո, երբ այն կբթանար։

Վեց տարի անց, 1901 թվականին, նա գործընկեր գտավ, որը հնարավորություն ուներ արտադրել այդ գյուտը։ Նույն թվականին Նա հիմնադրել է The Gillette Company-ն, որը 1903 թվականին սկսել է սերիական արտադրությունը։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 168 հաստոց և 51 սայր, իսկ հաջորդ տարի այդ թիվը հասել է արդեն 90 000 հաստոցի և 123 000 սայրի։

Երկու տարվա ընթացքում Քինգ ժիլետը միլիոնատեր է դարձել ձեռնարկատիրական տաղանդի շնորհիվ (The Gillette Company-ն սկսել է ինքնարժեքից ցածր ածելիներ վաճառել, նույնիսկ պարբերաբար դրանք նվիրել՝ դրանով իսկ գայթակղելով սպառողներին, որոնք ավելի ուշ ստիպված են եղել սայրեր գնել)։ Ժիլետը դարձել է ապրանքանիշի առաջին դեմքերից մեկը. նրա դիմանկարն ու անձնական ստորագրությունը տեղադրել են սայրերի փաթեթների վրա[6]։

1917 թվականին ԱՄՆ կառավարությունը ընկերությունից 36 մլն սայր է պատվիրել Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած զինվորների համար։

Քինգ Ժիլետը կորցրել է իր ողջ կարողությունը 1929 թվականի բորսայական փլուզման հետևանքով և զրկվել է իր ընկերության նկատմամբ վերահսկողությունից. տնօրենների խորհուրդը նրան ստիպել է հեռանալ[6]։

Ժիլետը հետևում էր ուտոպիական սոցիալիզմի մի քանի գաղափարների և հրատարակել է երկու գիրք՝ The Human Drift (1894) и World Corporation (1910)։

Քինգ Քեմփ ժիլետը մահացել է 1932 թվականին՝ մինչ էլեկտրական ածելիի հայտնվելը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Марк Тангейт Мужские бренды. Создание и продвижение товаров для сильного пола = Branded Male Marketing To Men. — М.: Альпина Паблишер, 2010. — 213 с. — ISBN 978-5-9614-1229-1