Քերոլ Չասկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոլ Չասկի
Ծնվել է1955
ԿրթությունԲրաունի համալսարան, Բրին Մոր քոլեջ և Դելավերի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրՀարավային Կարոլինա նահանգի համալսարան

Քերոլ Էլիզաբեթ Չասկի (1955) դատական լեզվաբան, ով համարվում է ոլորտի առաջատար փորձագետներից մեկը[1]։ Նրա հետազոտությունը ոճաչափական վերլուծության մեջ հանգեցրել է մեթոդաբանության և ստույգության բարելավմանը։ Այն նաև ոգեշնչման աղբյուր է հետագա հետազոտությունների համար, որոնք միտված էին այս մեթոդը կիրառելուն հեղինակային իրավունք ստանալու նպատակով[2]։ Նրա ներդրումները ծառայել են որպես ցուցմունք Միացյալ Նահանգների և Կանադայի մի շարք դաշնային և նահանգային դատարաններում[3]։ Նա ALIAS տեխնոլոգիայի նախագահն է և Լեզվաբանական ապացույցների ինստիտուտի գործադիր տնօրենը, որը շահույթ չհետապնդող հետազոտական կազմակերպություն է՝ նվիրված լեզվաբանական փաստերին[4]։

Վաղ կյանքն ու կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլ Չասկին ծնվել է 1955 թվականին, Միլթոն Ս. Չասկիի և Մերիլի (Էվանս) Չասկիի վեց երեխաներից մեկն է[5][6][7]։ Չասկին հաճախել է «Severn» դպրոցը, որտեղ մրցանակների է արժանացել ինչպես անգլերենի, այնպես էլ իսպաներենի լավ իմացության համար։ Դպրոցն ավարտել է 1973 թվականին[8]։

1975 թվականին Չասկին ավարտել է Բրին Մաուր քոլեջի արվեստի բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան որպես անգլերեն և հունարեն լեզուների magna cum laude, և 1981 թվականին ավարտելէ մագիստրատուրան Դելավերի համալսարանիԸնթերցանության հոգեբանություն բաժնում։ 1988 թվականին Բրաունի համալսարանում նրա՝ լեզվաբանության ոլորտում կատարած ասպիրանտուրայի ատենախոսության վերնագիրն էր՝ «Շարահյուսական տեսություններ և շարահյուսական փոփոխության մոդելներ. հունարեն անորոշ դերբայով արտահայտված լրացումների ուսումնասիրություն»[9]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանում լեզվաբանություն դասավանդող (1990–1994 թվականներին) Քերոլ Չասկիին ոստիկանությունը խնդրում է ուսումնասիրել ենթադրյալ ինքնասպանության գրառման մի քանի տարբերակ, որը հայտնաբերվել է տան համակարգչում։ Օգտագործելով շարահյուսական և վիճակագրական վերլուծություն՝ նա եզրակացրեց, որ մահացածը գրառման հեղինակը չէ, և որ հավանաբար սենյակակիցն է եղել[1][10][11]։ Ավելի ուշ սենյակակիցը խոստովանեց։ Հետագայում Չասկին թողեց դասավանդումը, որպեսզի աշխատի լրիվ դրույքով որպես դատական լեզվաբան[1]։

«Forensic» ամսագիրը Չասկիին անվանել է «դատական լեզվաբանության ոլորտում առաջատար փորձագետ»[12]։ Ըստ Ջոն Օլսոնի և Ջուն Լյուչենբրոերսի՝ «Առաջին անգամ դոկտոր Քերոլ Չասկին է նախաձեռնելհեղինակի գրվածքի շարահյուսական վերլուծությունը»[13]։

Բակալավրիատի «Դատական լեզվաբանություն. Երկրորդ հրատարակություն. Լեզվի, հանցագործության և իրավունքի ներածություն» դասագրքում Ջոն Օլսոնը գրել է. «Առաջին լեզվաբանը, ով համակարգված կերպով դիտարկել է հեղինակի ոճի նշույթավորվածությունը, եղել է Քերոլ Չասկին, որի հեղինակային շարահյուսության վիճակագրական վերլուծությունը համապատասխանել է Միացյալ Նահանգների դատական համակարգի Դաուբերտի կանոնին»[14]։ Ըստ Օլսոնի՜ Չասկիի մեթոդաբանությունը ներառում է այնպիսի ծրագրակազմ, որում օգտագործում է չորս քերականական կանոններ՝ տեքստի շարահյուսական նշույթավորվածությունը ներկայացնելու նպատակով, որոնք համադրվում են գրողի կողմից կետադրական նշանների օգտագործման եղանակների չափումների հետ։ Օլսոնը շարունակում է. «Չասկիին պետք է վերագրվի հեղինակային տեքստի դատաբժշկական համեմատությունը (ի տարբերություն երկար տեքստի հեղինակային «վերագրման») գիտական ասպարեզ բերելը, այն դուրս է բերել գրական քննադատության, կանոնական գրական կորպուսի և հեղինակի նույնականացման խոսույթային վերլուծության ձևերի շրջանակից[14]։

Չասկին հայտնի է տարբեր փոփոխականների ստույգության վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպիսիք են անհայտ հեղինակների շրջանում առկա խտրականության մասին դատաբժշկական լեզվաբանների կողմից կատարած վերլուծության մեջ ուղղագրության և շարահյուսության ստույգության ապահովումը[15]։ Նա եզրակացրեց, որ հաճախ չափվող փոփոխականներից շատերը, ինչպիսիք են ուղղագրական սխալների քանակը կամ ըստ սովորության քերականական սխալները, ճշգրիտ միջոցներ չեն հեղինակի գրվածքը որոշելու կամ կասկածելի հեղինակների միջև խտրականություն դնելու համար։ Չասկիի քննադատությունը հիմնված էր այն բանի վրա, թե ինչպես է այս փոփոխականներից շատերի տատանումները արտացոլում բարբառները և ոչ թե իդիոլեկտները[15]։ Թիմ Գրանտը և Քևին Բեյքերը քննադատել են Չասկիի կողմից հեղինակի գրվածքի չափանիշների գնահատումը՝ անդրադառնալով յուրաքանչյուր չափանիշի գնահատման նրա մեթոդների ստույգության և վավերականության հետ կապված խնդիրներին։ Նրանք նաև ուշադրություն են հրավիրում Չասկիի հեղինակների ընտրության վրա, այն է, քանի որ նրանք հանրալեզվաբանական բազմազանության պակաս ունեն[16]։

Դատական լեզվաբանների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ Լոուրենս Սոլանի խոսքով, մասնագիտության մեջ կա մշակութային և ինտելեկտուալ տարանջատում։ Չասկին պաշտպանում է «գիտական մեթոդաբանությունը, որը կարելի է կրկնել դեպքից դեպք», իսկ մյուսները, ինչպես Ջեյմս Ռ. Ֆիցջերալդը, օգտագործում է «ինտուիտիվ» մոտեցում, ուսումնասիրում այլ բաներ՝ի թիվս ուղղագրության և բառի ընտրության յուրահատկությունները՝ տեսնելու, թե արդյոք «հատկանիշների խմբավորումներ առաջանում են, թե ոչ»[17]։ Ֆիցջերալդի վերլուծությունը բացատրելուց հետո, այն անվանելով «դատական ոճաբանություն», «Forensic Magazine»-ից Միշել Թեյլորը հետևեց իր վերլուծության նկարագրությունը.«Լեզվի վերլուծության այն ձևը, որը երբեմն կոչվում է դատական ոճաբանություն, տարբերվում է նրանից, ինչ Չասկին է անում, քանի որ նա լեզվաբանության ոլորտում ունի ֆորմալ կրթություն և օգտագործում է իր մշակած հաշվողական լեզվաբանության մեթոդը, որը կոչվում է ALIAS կամ Լեզվաբանության նույնականացման և գնահատման ավտոմատացված համակարգ»[12]։

«The New York Times»-ից Բեն Զիմմերը գրել է, որ Չասկին նաև աշխատում էր «այն փաստաթղթերի հեղինակի գրվածքը որոշելու վրա, որոնք ստեղծվել էին մի համակարգչի կողմից, որին հասանելիություն ունեին մի շարք օգտատերեր»։ Սա անելու համար նա մշակում է մի ծրագրակազմ, որը կարող է դասակարգել լեզվական կառուցվածքները, որոնք հիմնականում փոփոխության չեն ենթարկվում տարբեր գրելաձևերում[18]։ 2012 թվականին «The New Yorker»-ից Ջեք Հիթը գրել է, թե ինչպես է Չասկին աշխատում համակարգչային ալգորիթմի վրա, որը թույլ կտա բացահայտել շարահյուսական օրինաչափությունները։ Մեջբերելով Չասկիի նպատակը՝ «մշակել ստանդարտ «վավերացված գործիք», որից կարող է օգտվել ոստիկանությունը, քաղաքացիական քննիչները և լեզվաբանները, երբ ցուցմունքներ են տալիս կարևորագույն գործերում, ինչպիսին է մահապատժի ելքով սպանության դատավարությունը»։ Չասկիի մեթոդը նաև օգտագործում է լեզվական նմուշների տվյալների բազա[11][19]։

2016 թվականի դրությամբ Չասկին աշխատում էր «Brief Chronicles»-ի խմբագրական խորհրդի կազմում, որը Շեքսպիրի հեղինակային ուսումնասիրությունների գիտական հրատարակությունների ամսագիր էր, որն այլևս չի գործում[20]։

Չասկին «ALIAS Technology» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն ու նախագահն է, որտեղ նա շարունակում է իր աշխատանքը դատական հաշվողական լեզվաբանության ոլորտում[21]։ Բացի այդ, նա հանդիսանում է ALIAS տեխնոլոգիայի «Լեզվաբանների աջակցության թմի» անդամ, որպես «SynAID»-ի, «Profiler»-ի և այլ մոդուլների երաշխավոր[22]։

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ո՞վ է գրել. Քայլեր դեպի հեղինակի նույնականացման գիտություն։ Արդարադատության ազգային ինստիտուտի ամսագիր, ծավալ՝ 233, էջ 15–22 (1997):
  • «Անպետք գիտություն, նախագիտություն և զարգացող գիտություն» Ազգային գիտաժողով գիտության և իրավունքի վերաբերյալ, 97-147 (1999)։
  • «Լեզվի վրա հիմնված հեղինակի նույնականացման տեխնիկայի էմպիրիկ գնահատում» Խոսքի լեզվի և իրավունքի միջազգային լրագիր, 8:1 (2001)։
Դատական ոճաբանության մեջ կիրառվող որոշակի տեխնիկայի ստույգության և վավերականության ուսումնասիրություն։ Չասկին հակված էր կատարել այս ուսումնասիրությունը, Վան Վայքի գործով ԱՄՆ-ի դատարանի որոշման պատճառով։
  • «Ո՞վ է ստեղնաշարի մոտ. Վերջին արդյունքները հեղինակային իրավասության մեջ», Թվային փաստերի միջազգային լրագիր, 4:1 (2005 գարուն), 1-13 (2005)։
  • «Ստեղնաշարի երկընտրանք և հեղինակության իրավաասություն», Տեղեկատվության մշակման միջազգային ֆեդերացիա, ծավալ՝ 242, 133-146 (2007):
Ուսումնասիրություն, որը սահմանում է հեղինակային իրավասության մեթոդ այն փաստաթղթերի դեպքում, որոնք ստացվել են բազմաթիվ օգտատերեր ունեցող համակարգիչներից։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հեղինակի նույնականացում դատական շրջանակներում», Օքսֆորդի լեզվի և իրավունքի ձեռնարկ(մարտ 2012)[23]։
  • «Դատական լեզվաբանություն, հեղինակություն, իրավասություն և թույլատրելիություն», Դատական գիտություն և իրավունք. Հետաքննական աշխատանքներ քրեական, քաղաքացիական և ընտանեկան արդարության շրջանակներում,(2005)[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Dahl, Dick (2008 թ․ ապրիլի 7). «Forensic linguists becoming more important part of criminal investigations». Lawyers USA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին – via HighBeam Research.
  2. Solan, Lawrence; Peter Meijes Tiersma (2005). Speaking of crime: the language of criminal justice. The Chicago series in law and society. U of Chicago P. էջ 169. ISBN 978-0-226-76792-5. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  3. «Carole E. Chaski, PhD». forensicsciences.columbian.gwu.edu. Columbia College of Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  4. Lemos, Robert (2006 թ․ հոկտեմբերի 20). «Researcher attempts to shed light on security troll». SecurityFocus. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  5. «Obituary for Milton Chaski , Sr - Lewes, DE». www.memorialsolutions.com. 2011 թ․ մարտ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Milton S. Chaski Sr». The Daily Times. 2011 թ․ մարտի 4. էջ 4. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին – via Newspapers.com.
  7. «Marylee Evans Chaski». The News Journal. 2005 թ․ հուլիսի 6. էջ 16. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին – via Newspapers.com.
  8. «Severn Graduation Hears General». The Capital. 1973 թ․ մայիսի 31. էջ 10. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին – via Newspapers.com.
  9. «Theses & Dissertations». Brown University Library. «Chaski, Carole Elisabeth (Ph.D.: Linguistics, 1988). Title: Syntactic theories and models of syntactic change : a study of Greek infinitival complementation. Advisor: Francis, Winthrop N. Concentration: Cognitive and Linguistic Sciences»
  10. Wilmington Morning Star, Tuesday, September 29, 1992, 6B
  11. 11,0 11,1 Murray, Molly (2002 թ․ նոյեմբերի 16). «Linguist: Chaski Developed a Computer Program to Analyze Writing». The News Journal. էջ 2. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին – via Newspapers.com.
  12. 12,0 12,1 «Solving Crime One Word at a Time». Forensic Magazine. 2017 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  13. John Olsson; June Luchjenbroers (2013 թ․ դեկտեմբերի 5). Forensic Linguistics. A&C Black. էջեր 321–. ISBN 978-1-4725-6957-8.
  14. 14,0 14,1 John Olsson (2008). Forensic Linguistics: Second Edition: An Introduction To Language, Crime and the Law. A&C Black. էջեր 46–. ISBN 978-0-8264-9308-8.
  15. 15,0 15,1 Chaski, Carole (1997 թ․ սեպտեմբեր). «Who wrote it? steps towards a science of authorship identification». National Institute of Justice Journal: 15–22.
  16. Grant, Tim (2001). «Identifying reliable, valid markers of authorship: a response to Chaski». International Journal of Speech, Language and the Law. 8: 66–79. doi:10.1558/sll.2001.8.1.66.
  17. Sellers, Frances Stead (2015 թ․ փետրվարի 27). «Forensic linguistics: Do your e-mails, texts and tweets reveal clues to your identity?». Washington Post. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. Zimmer, Ben (2011 թ․ հուլիսի 23). «Opinion— Decoding Your E-Mail Personality». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  19. Hitt, Jack (2012 թ․ հուլիսի 16). «Words on Trial». The New Yorker. ISSN 0028-792X. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  20. Stritmatter, Roger, ed. (2016). «Brief Chronicles: An Interdisciplinary Journal of Authorship Studies» (PDF). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  21. «Executive Team : ALIAS Technology, LLC : Forensic Linguistic Services».
  22. «Linguists : ALIAS Technology, LLC : Forensic Linguistic Services».
  23. Chaski, Carole (2012). Solan, Lawrence M; Tiersma, Peter M (eds.). Author Identification in the Forensic Setting (անգլերեն). Oxford University Press. doi:10.1093/oxfordhb/9780199572120.001.0001. ISBN 9780199572120. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  24. Chaski, Carole (2005 թ․ դեկտեմբերի 22). Wecht, Cyril H.; Rago, John T. (eds.). Forensic Science and Law: Investigative Applications in Criminal, Civil and Family Justice. CRC Press. ISBN 978-1-4200-5811-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]