Քեռի Ստյոպան (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեռի Ստյոպան
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Սուտեև
ՍցենարիստՍերգեյ Միխալկով և Nikolay Aduyev?
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1939

Քեռի Ստյոպան, խորհրդային սև-սպիտակ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1939 թվականին[1]՝ ռեժիսոր-մուլտիպլիկատոր Վլադիմիր Սուտեևի կողմից։ Սերգեյ Միխալկովի բանաստեղծության էկրանավորումն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկացիոն ֆիլմն ստեղծվել է ըստ Սերգեյ Միխալկովի նույնանուն բանաստեղծության, որը մոսկվացի բոլոր երեխաների ընկեր, հսկա քեռի Ստյոպայի մասին է։ Մուլտֆիլմում օգտագործվում են նաև Միխալկովի «Իսկ դո՞ւք ինչ ունեք» և «Երջանիկ զբոսաշրջիկ» բանաստեղծությունները։

Մուլտֆիլմը սկսվում է, երբ քեռի Ստյոպան հայտնվում է կինոթատրոնում և հայտնի դարձած «Դու՛ք, ընկե՛ր, նստեք հատակին, ձեզ համար, ընկե՛ր մեկ է» արտահայտությամբ։

8/1 տան կառավարիչի մոտ բնակություն հաստատելու փաստաթղթով գալիս է նոր բնակիչ` Ս. Ս. Ստեփանովը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց 1939-41 թվականներին «Սոյուզմուլտֆիլմի» նոր ստուդիայում սկսեցին հայտնվել ժապավեններ, որոնք արդյունքում մտան հայրենական կինոյի «ոսկե ֆոնդ»։ Դրանք էին Լ. Ամալրիկի և Վ. Պոլկովնիկովի «Լիմպոպո» և «Բարմալեյ» ֆիլմերը, Իվան Իվանովի (Վանո) «Մոյդոդիրը», «Քեռի Ստյոպան» (որը 1939 թվականին «մի կողմ է դրվել») և այլ մուլտֆիլմեր։ Դրանց հայտնվելով նշանավորվում է խորհրդային նոր ինքնաբավ մուլտֆիլմերի սկիզբը։
- Գեորգի Բորոդին[2]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տանը կարելի է տեսնել կատուներ, Միխալկովի «Կատուներ» բանաստեղծությունից։
  • Շոգեքարշի վրայի արձանագրությունը անընդհատ փոխվում է։
  • Բնակություն հաստատելու փաստաթղթի վրա, որ քեռ Ստյոպան տալիս է տան կառավարչին, երևում է մուլտֆիլմի ռեժիսորի ստորագրությունը
  • Երեխաները քեռի Ստյոպայի հետ զրուցելիս մեջ են բերում Միխալկովի մեկ այլ հայտնի` «Իսկ դո՞ւք ինչ ունեք» բանաստեղծությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мультфильм «Дядя Стёпа»(չաշխատող հղում)
  2. Бородин Г. Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Краткий исторический обзор
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեռի Ստյոպան (մուլտֆիլմ)» հոդվածին։