Քեռի Ստյոպան (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քեռի Ստյոպան
Uncle Styopa animated film.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Սուտեև
ՍցենարիստՍերգեյ Միխալկով և Nikolaĭ Aduev?
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1939

Քեռի Ստյոպան, խորհրդային սև-սպիտակ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1939 թվականին[1]՝ ռեժիսոր-մուլտիպլիկատոր Վլադիմիր Սուտեևի կողմից: Սերգեյ Միխալկովի բանաստեղծության էկրանավորումն է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկացիոն ֆիլմն ստեղծվել է ըստ Սերգեյ Միխալկովի նույնանուն բանաստեղծության, որը մոսկվացի բոլոր երեխաների ընկեր, հսկա քեռի Ստյոպայի մասին է: Մուլտֆիլմում օգտագործվում են նաև Միխալկովի «Իսկ դո՞ւք ինչ ունեք» և «Երջանիկ զբոսաշրջիկ» բանաստեղծությունները:

Մուլտֆիլմը սկսվում է, երբ քեռի Ստյոպան հայտնվում է կինոթատրոնում և հայտնի դարձած «Դու՛ք, ընկե՛ր, նստեք հատակին, ձեզ համար, ընկե՛ր մեկ է» արտահայտությամբ:

8/1 տան կառավարիչի մոտ բնակություն հաստատելու փաստաթղթով գալիս է նոր բնակիչ` Ս. Ս. Ստեփանովը:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ.
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Սուտեև
  • Համառեժիսոր՝ Լամիս Բրեդիս
  • Օգնական՝ Վալերիա Ֆրոլովա
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Կամին
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ.
    • Բորիս Դյոժկին
    • Ֆաինա Եպիֆանովա
    • Լիդիա Ռեզցովա
    • Նադեժդա Պրիվալովա
    • Տ. Պուզիրևա
    • Ֆեոդոր Խիտրուկ
    • Աննա Շչեկալինա
  • Տեխնիկական օգնական՝ Ի. Կուլնևա
  • Նկարիչ-գունավորողներ.
    • Ելենա Տաննենբերգ
    • Վլադիմիր Սուտեև
  • Հնչյունային օպերատոր՝ Ս. Ռենսկի
  • Օպերատոր՝ Ա. Ալիպովա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Հենց 1939-41 թվականներին «Սոյուզմուլտֆիլմի» նոր ստուդիայում սկսեցին հայտնվել ժապավեններ, որոնք արդյունքում մտան հայրենական կինոյի «ոսկե ֆոնդ»: Դրանք էին Լ. Ամալրիկի և Վ. Պոլկովնիկովի «Լիմպոպո» և «Բարմալեյ» ֆիլմերը, Իվան Իվանովի (Վանո) «Մոյդոդիրը», «Քեռի Ստյոպան» (որը 1939 թվականին «մի կողմ է դրվել») և այլ մուլտֆիլմեր: Դրանց հայտնվելով նշանավորվում է խորհրդային նոր ինքնաբավ մուլտֆիլմերի սկիզբը:
- Գեորգի Բորոդին[2]
Aquote2.png


Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տանը կարելի է տեսնել կատուներ, Միխալկովի «Կատուներ» բանաստեղծությունից:
  • Շոգեքարշի վրայի արձանագրությունը անընդհատ փոխվում է:
  • Բնակություն հաստատելու փաստաթղթի վրա, որ քեռ Ստյոպան տալիս է տան կառավարչին, երևում է մուլտֆիլմի ռեժիսորի ստորագրությունը
  • Երեխաները քեռի Ստյոպայի հետ զրուցելիս մեջ են բերում Միխալկովի մեկ այլ հայտնի` «Իսկ դո՞ւք ինչ ունեք» բանաստեղծությունը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мультфильм «Дядя Стёпа»(չաշխատող հղում)
  2. Бородин Г. Киностудия «Союзмультфильм» Archived 2016-03-05 at the Wayback Machine. Краткий исторический обзор