Խումբ «Քենդի» - վրացական մանկական երաժշտական խումբ, մասնակցել է Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որտեղ մասնակցել է «Candy Music» երգով և գրավել է առաջին տեղը[1].
Խմբի կազմի մեջ են մտնում 5 կատարողներ. Իրինա Խեչանովի, Մարիամ Գվալաձե, Անա Խանչալյան, Գվանցա Սանեբլիձե և Իրինա Կովալենկո[2].
Իրինա Խեչանովին ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 3–ին, Թբիլիսիում[3]։. 2009 թվականին Իրինան արժանացել է «Թբիլիսիի օլիմպիական մրցութային երգեր»–ի լավագույն երգչուհու մրցանակին։ Մասնակցել է նաև Թուրքիայում անցկացված բազմաթիվ երաժշտական մրցույթներին։
Մարիամ Գվալաձեն ծնվել է 1997 թվականիփետրվարի 9–ին, Ռուսթավիում[3]։. 2007 թվականից սկսած նա մասնակցել է բազմաթիվ երաժշտական միջոցառումներին։ Օրինակ՝ նա համարվում է Estrade - New Star 2009 հանրապետական մրցույթի հաղթող։
Իրինա Կովալենկոն ծնվել է 1997 թվականիմարտի 29–ին, Թբիլիսիում[3]։. 2006 թվականից սկսած՝ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ վոկալող։ Մասնակցել է երաժշտական բազմաթիվ մրցույթներին, փառատոններին, մշակութային միջոցառումներին Թբիլիսիում, ինչպես նաև սահմաններից դուրս։ Իրինան տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներին, ինչպես նաև ուսումնասիրում է ճապոներեն։