Քենդալ Ուոսթոն
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Կենդալ Ջամալ Ուոստան Մանլի | |||||||||||
Քաղաքացիությունը | Կոստա Ռիկա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1988[1][2][3] (36 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Լիմոն, Կոստա Ռիկա | |||||||||||
Հասակ | 197 սմ | |||||||||||
Քաշ | 96 կգ | |||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | «Վանկուվեր Ուայթքեփս» | |||||||||||
Համար | 4 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
Ակումբ | ||||||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
|
Կենդալ Ջամալ Ուոստան Մանլի (իսպ.՝ Kendall Jamaal Waston Manley; հունվարի 1, 1988[1][2][3], Լիմոն, Կոստա Ռիկա), կոստառիկացի ֆուտբոլիստ «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբի և Կոստա Ռիկայի ազգային հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենդալը «Սապրիսսա» ակումբի սան է։ Հետագայում նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Կարմելիտու», Ուրուգվայական «Նասյոնալ» և պուերտոռիկոական «Բայմոն» ակումբների կազմ։ Կենդալը վարձակալությունների ընդմիջումների ընթացքում պարբերաբար խաղացել է սեփական թիմի կազմում։ 2009 թվականի մարտի 12-ին «Մունիսիպալ Լիբերիա» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը «Սապրիսսու» ակումբի կազմում[4]։ 2010 թվականի ամռանը նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ունիվերսիդադ դե Կոստա Ռիկա» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 19-ին «Էրեդիանո» ակումբի դեմ խաղի ժամանակ Կենդալը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[5]։ Հոկտեմբերի 10-ին «Սան Կարլոս» ակումբի դեմ խաղի ժամանակ Կենդալը խփել է իր առաջին գոլը «Ունիվերսիդադ» ակումբի կազմում[6]։
2011 թվականի ամռանը Կենդալը վարձավճարից վերադարձավ և տեղափոխվեց «Պերես Սելենդո» ակումբի կազմ։ Օգոստոսի 4-ին «Սան Կառլոս» ակումբի դեմ խաղի ժամանակ Կենդալը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[7]։ Օգոստոսի 25-ին «Սապրիսսա» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[8]։ 2013 թվականի սկզբին հավաքականը նորից վարձավճարի հիմունքներով վերցրել է Կենդալին։
2013 թվականի ամռանը Կենդալը դարձել է արծաթե մեդալակիր «Սապրիսսե» ակումբի կազմում, ինչպես նաև օգնել է թիմին խաղալ առաջնությունում և նվաճել Կոստա Ռիկայի գավաթը։ Այդ մրցաշրջանի վերջին Կենդալը տեղափոխվել է կանադական «Վանկուեր Ունայթքեփս» ակումբի կազմ։ Օգոստոսի 24-ին «Լաս-անջելես գալաքսի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ի շրջանակներում[9]։ «Սան խոսե Էրթքվեյկս» ակումբի դեմ խաղի ժամանակ Կենդալը խփել է իր առաջին գոլը «Վանկուվեր Ունայթքեփս» ակումբի կազմում[10]։ 2015 թվականին նա օգնել է իր թիմին խաղալ կանադական առաջնությունում։ Նույն թվականին Կենդալը ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի մայիսի 29-ին Կանադայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Կենդալը կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի ազգային հավաքականի կազմում[11]։ Նույն թվականին Կենդալը հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա չի մասնակցել ոչ մի հանդիպման, սակայն եղել է պահեստայինների նստարանին։
2015 թվականին Կերդելը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի շրջանակներում կրկին դարձլ է արծաթե մեդալակիր, միցաշարի ընթացքում նա եղել է պահեստաին։
Նույն թվականի դեկտեմբերի 16-ին Նիկարագուայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Կենդալը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[12]։
2016 թվականին Կենդալը հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Պարագվայի[13] և Կոլումբիայի[14] հավաքականների դեմ խաղերին։
2017 թվականին Կենդալը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության ժամանակ դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում Կենդալը խաղացել է ԱՄՆ-ի[15] և Պանամայի[16] հավաքականների դեմ խաղերում։
2018 թվականին Կենդալը հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Շվեյցարիայի[17] հավաքականի դեմ խաղին։ Նույն խաղի ժամանակ Կենդալը աչքի է ընկել խփած գնդակով։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնություն — Վերանո 2014
- Կոստա Ռիկայի գաավթի դարփնեկիր — 2013
- Կանադայի ֆուտբոլի առաջնություն — 2015
Միջազգային
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ — 2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Саприсса VS. Мунисипаль Либерия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մարտի 12.
- ↑ «Универсидад де Коста-Рика VS. Эредиано 0:4» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 19.
- ↑ «Универсидад де Коста-Рика VS. Сан-Карлос 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հոկտեմբերի 10.
- ↑ «Перес Селедон VS. Сан-Карлос 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 4.
- ↑ «Перес Селедон VS. Саприсса 2:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 25.
- ↑ «Лос-Анджелес Гэлакси VS. Ванкувер Уайткэпс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 24.
- ↑ «Ванкувер Уайткэпс VS. Сан-Хосе Эртквейкс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 15.
- ↑ «Канада VS. Коста-Рика 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 29.
- ↑ «Коста-Рика VS. Никарагуа 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 16.
- ↑ «Коста-Рика VS. Парагвай 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 4.
- ↑ «Колумбия VS. Коста-Рика 2:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 12.
- ↑ «Коста-Рика VS. США 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 23.
- ↑ «Коста-Рика VS. Панама 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 20.
- ↑ «Швейцария VS. Коста-Рика 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—27.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդալ Ուոսթոն» հոդվածին։ |
|