Քենդալ Ուոսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդալ Ուոստան
Kendall Jamaal Waston Manley
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կենդալ Ջամալ Ուոստան Մանլի
Քաղաքացիությունը  Կոստա Ռիկա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1988(1988-01-01)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Լիմոն, Կոստա Ռիկա
Հասակ 197 սմ
Քաշ 96 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Վանկուվեր Ուայթքեփս»
Համար 4
Պատանեկան կարիերա
Ակումբ
2006—2014 Կոստա Ռիկա Սապպրիսա 41 (9)
2007  Կոստա Ռիկա Կարմելիտա ? (?)
2008  Ուրուգվայ Նացիոնալ 0 (0)
2010  Պուերտո Ռիկո Բայմոն ? (?)
2010—2011  Կոստա Ռիկա Ունիվերսիդադ դե Կոստա Ռիկա 19 (5)
2011—2012  Կոստա Ռիկա Պերես Սալեդոն 35 (6)
2013  Կոստա Ռիկա Պերես Սալեդոն 22 (6)
2014—այժմ Կանադա Վանկուվեր Ուայթքեփս 109 (13)
Ազգային հավաքական
2007 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա (մինչև 20) 1 (0)
2008 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա (մինչև 23) ? (?)
2013—յաժմ Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 28 (4)

Կենդալ Ջամալ Ուոստան Մանլի (իսպ.՝ Kendall Jamaal Waston Manley; հունվարի 1, 1988(1988-01-01)[1][2][3], Լիմոն, Կոստա Ռիկա), կոստառիկացի ֆուտբոլիստ «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբի և Կոստա Ռիկայի ազգային հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանդալը Կոստա Ռիկայի ազդային հաավքականի կազմում

Կենդալը «Սապրիսսա» ակումբի սան է։ Հետագայում նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Կարմելիտու», Ուրուգվայական «Նասյոնալ» և պուերտոռիկոական «Բայմոն» ակումբների կազմ։ Կենդալը վարձակալությունների ընդմիջումների ընթացքում պարբերաբար խաղացել է սեփական թիմի կազմում։ 2009 թվականի մարտի 12-ին «Մունիսիպալ Լիբերիա» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը «Սապրիսսու» ակումբի կազմում[4]։ 2010 թվականի ամռանը նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ունիվերսիդադ դե Կոստա Ռիկա» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 19-ին «Էրեդիանո» ակումբի դեմ խաղի ժամանակ Կենդալը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[5]։ Հոկտեմբերի 10-ին «Սան Կարլոս» ակումբի դեմ խաղի ժամանակ Կենդալը խփել է իր առաջին գոլը «Ունիվերսիդադ» ակումբի կազմում[6]։

2011 թվականի ամռանը Կենդալը վարձավճարից վերադարձավ և տեղափոխվեց «Պերես Սելենդո» ակումբի կազմ։ Օգոստոսի 4-ին «Սան Կառլոս» ակումբի դեմ խաղի ժամանակ Կենդալը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[7]։ Օգոստոսի 25-ին «Սապրիսսա» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[8]։ 2013 թվականի սկզբին հավաքականը նորից վարձավճարի հիմունքներով վերցրել է Կենդալին։

2013 թվականի ամռանը Կենդալը դարձել է արծաթե մեդալակիր «Սապրիսսե» ակումբի կազմում, ինչպես նաև օգնել է թիմին խաղալ առաջնությունում և նվաճել Կոստա Ռիկայի գավաթը։ Այդ մրցաշրջանի վերջին Կենդալը տեղափոխվել է կանադական «Վանկուեր Ունայթքեփս» ակումբի կազմ։ Օգոստոսի 24-ին «Լաս-անջելես գալաքսի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ի շրջանակներում[9]։ «Սան խոսե Էրթքվեյկս» ակումբի դեմ խաղի ժամանակ Կենդալը խփել է իր առաջին գոլը «Վանկուվեր Ունայթքեփս» ակումբի կազմում[10]։ 2015 թվականին նա օգնել է իր թիմին խաղալ կանադական առաջնությունում։ Նույն թվականին Կենդալը ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 29-ին Կանադայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Կենդալը կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի ազգային հավաքականի կազմում[11]։ Նույն թվականին Կենդալը հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա չի մասնակցել ոչ մի հանդիպման, սակայն եղել է պահեստայինների նստարանին։

2015 թվականին Կերդելը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի շրջանակներում կրկին դարձլ է արծաթե մեդալակիր, միցաշարի ընթացքում նա եղել է պահեստաին։

Նույն թվականի դեկտեմբերի 16-ին Նիկարագուայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Կենդալը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[12]։

2016 թվականին Կենդալը հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Պարագվայի[13] և Կոլումբիայի[14] հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականին Կենդալը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության ժամանակ դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում Կենդալը խաղացել է ԱՄՆ-ի[15] և Պանամայի[16] հավաքականների դեմ խաղերում։

2018 թվականին Կենդալը հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Շվեյցարիայի[17] հավաքականի դեմ խաղին։ Նույն խաղի ժամանակ Կենդալը աչքի է ընկել խփած գնդակով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Կոստա Ռիկա «Սապրիսսա»

  • 1st Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնություն — Վերանո 2014
  • Կոստա Ռիկայի գաավթի դարփնեկիր — 2013

Կանադա «Վանկուվեր Ուայթքեփս»

  • 1st Կանադայի ֆուտբոլի առաջնություն — 2015

Միջազգային

Կոստա Ռիկա Կոստա Ռիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Саприсса VS. Мунисипаль Либерия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մարտի 12.
  5. «Универсидад де Коста-Рика VS. Эредиано 0:4» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 19.
  6. «Универсидад де Коста-Рика VS. Сан-Карлос 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հոկտեմբերի 10.
  7. «Перес Селедон VS. Сан-Карлос 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 4.
  8. «Перес Селедон VS. Саприсса 2:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 25.
  9. «Лос-Анджелес Гэлакси VS. Ванкувер Уайткэпс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 24.
  10. «Ванкувер Уайткэпс VS. Сан-Хосе Эртквейкс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 15.
  11. «Канада VS. Коста-Рика 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 29.
  12. «Коста-Рика VS. Никарагуа 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 16.
  13. «Коста-Рика VS. Парагвай 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 4.
  14. «Колумбия VS. Коста-Рика 2:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 12.
  15. «Коста-Рика VS. США 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 23.
  16. «Коста-Рика VS. Панама 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 20.
  17. «Швейцария VS. Коста-Рика 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդալ Ուոսթոն» հոդվածին։