Քեյթլին Մորան
Քեյթլին Մորան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Wolverhampton Girls' High School? |
Մասնագիտություն | լրագրող, գրող, երաժշտական լրագրող, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
Ամուսին | Peter Paphides? |
Պարգևներ և մրցանակներ | |
Caitlin Moran Վիքիպահեստում |
Քեյթլին Էլիզաբեթ Մորան (անգլ.՝ Catherine Elizabeth "Caitlin" Moran, ապրիլի 5, 1975[1], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), անգլիացի լրագրող, գրող, ֆեմինիստ, «Թայմս» ամսագրի խմբագիր։ British Press Awards-ի դափնեկիր, «2010 թվականի տարվա մեկնաբան», «2011 թվականի տարվա քննադատ», «2011 թվականի տարվա լրագրող»[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բրայտոնում, ընտանիքի ավագ երեխան է (ունի 4 քույր և 3 եղբայր)։ Մորանի հայրը ծագումով իռլանդացի երաժիշտ էր։ Կնոջ հետ կիսում էր հիպի ենթամշակույթը։ Մանկությունն ընտանիքի հետ անցկացրել է Վուլվերհեմպտոնում գտնվող քաղաքային երեքսենյականոց բնակարանում[3]։
Սովորել է Սպրինգֆիլդսկի հիմնական դպրոցում, որն ավարտելուց հետո անցել է տնային ուսուցման։ Մորանն իր մանկությունը համարում է երջանիկ՝ չնայած 18 տարեկանում տնից հեռանալուն։
Լրագրություն և գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ մանկության տարիներից Քեյթլինը որոշել էր դառնալ գրող[3]։ 13 տարեկանում մասնակցելով երիտասարդ գրողների մրցույթին՝ ստացել է դրամական պարգև իր գրած էսսեի համար, որտեղ նկարագրել է, թե ինչու է այդքան սիրում գրքերը։ 15 տարեկանում հաղթել է «Տարվա երիտասարդ լրագրող» մրցույթում։ Լրագրողական գործունեությունն սկսել է «Melody Marker» երաժշտական շաբաթաթերթում։ 16 տարեկանում գրել է իր առաջին վեպը[4]։
1992 թվականին Մորանն սկսել է հեռուստատեսային գործունեությունը։ Վարել է Channel 4 հեռուստաալիքի «Naked City» երաժշտական ծրագիրը։ Այն պատմում է երիտասարդ բրիտանական խմբերի մասին, ինչպիսիք են Blur, Manic Street Preachers, Boo Radleys և այլն։
Հետագայում Քեյթլինը թողարկել է իր սեփական հեռուստաշոուն՝ «Raised by wolves», որի ժանրը միավորում էր դրամա և կատակերգություն։ Այն թողարկվել է Բրիտանիայի Channel հեռուստաալիքում 2013 թվականի դեկտեմբերի 4-ին։
2012 թվականից Մորանն անդամակցել է Աբերիստուիտի համալսարանին։
2014 թվականին Power Hour BBC ամսագրի հավաստմամբ նա ճանաչվել է Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը։
Ֆեմինիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Բրիտանիայում Կետլինը հրատարակում է ֆեմինիստական գիրք՝ «Ինչպես լինել կին» վերնագրով։ 2012 թվականի դրությամբ 16 երկրում վաճառվել է գրքի շուրջ 4000 օրինակ[5]։
Թվիթթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Մորանը Թվիթերում կազմակերպել էր 24 ժամյա բոյկոտ՝ որպես ընդվզում այն փաստի դեմ, որ սոցիալական ցանցերը չեն կարողանում լուծել վիրավորական բովանդակություն կրող հրապարակումների հետ կապված խնդիրները։
2014 թվականի հունիսին «Reuters Institute for the Study of Journalism»-ը նրան անվանել է Թվիթթերի ամենաազդեցիկ լրագրողներից[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի դեկտեմբերին Մորանն ամուսնացել է «Թայմս» ամսագրի քննադատ Փիթեր Պարադայսի հետ։ Ունեն երկու դուստր, որոնք ծնվել են 2001 և 2003 թվականներին[7]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 Comment Awards, Տարվա մշակութային մեկնաբան
- 2012 London Press Club, Տարվա մեկնաբան
- 2011 Galaxy National Book Awards, Տարվա գիրք, Ինչպես լինել կին
- 2011 Galaxy National Book Awards, տարվա հայտնի վավերագրական-արձակ ֆիլմ
- 2011 British Press Awards, Տարվա հաղորդավար
- 2011 British Press Awards, Տարվա քննադատ
- 2011 irish Book Award, Լսարանի ընտրություն ենթահամակրգ, How to be a woman
- 2011 Cosmopolitian, Տարվա գրող[8]
- 2010 British Press Awards, Տարվա մեկնաբան
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Moran, Caitlin (1992). Moran, Caitlin The Chronicles of Narmo. — Corgi, 1992. — ISBN 0-552-52724-6
- Moran, Caitlin (2011). Moran, Caitlin How to Be a Woman. — Ebury Publishing, 2011. — ISBN 978-0-09-194073-7
- Moran, Caitlin (2012). Moran, Caitlin Moranthology. — Ebury Publishing, 2012. — ISBN 978-0-09-194088-1
- Moran, Caitlin (2014). Moran, Caitlin How to Build a Girl. — Ebury Publishing, 2014. — ISBN 978-0-09-194900-6
- Moran, Caitlin (2016). Moran, Caitlin Moranifesto. — Ebury Publishing, 2016. — ISBN 978-0091949044
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ «Press Awards 2011: Caitlin Moran's speech». The Guardian. 2011 թ․ ապրիլի 6.
- ↑ 3,0 3,1 BBC Radio 4: "My Teenage Diary", First Broadcast 6:30PM Wed, 4 July 2012.
- ↑ «Pop on trial». BBC Online. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Doll, Jen (2012 թ․ հուլիսի 16). «Caitlin Moran on How to Be a Woman, How to Be a Feminist». The Atlantic Wire. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «#TwitterSilence: Was Caitlin Moran's Twitter boycott an effective form of protest?». The Independent. London. 2013 թ․ օգոստոսի 5.
- ↑ Moran, Caitlin How To Be a Woman. — HarperCollins, 2011. — С. 275. — ISBN 9780062124296
- ↑ Cosmo's Ultimate Women of the Year Awards 2011 announced!(անգլ.) // Cosmopolitan UK : journal. — 2011. Архивировано из первоисточника 6 Դեկտեմբերի 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթլին Մորան» հոդվածին։ |
|