Jump to content

Քեյ փոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեյ–փոփ (/keɪ pɔp/, հապավում՝ կորեական փոփ[1][2], հանգըլ՝ 가요 ― գայո[3]), երաժշտական ուղղություն, որը ծագել է Հարավային Կորեայում[4] ու ներառում է իր մեջ փոփ երաժշտության տարատեսակ ժանրեր՝ էլեկտրոփոփ, հիփ–հոփ, պարային երաժշտություն և ժամանակակից ռիթմ–էնդ–բլյուզ[3] և այլն։ Սակայն տերմինն արդեն վաղուց ընկալվում է որպես առանձին երաժշտական ժանր, ավելին՝ մասսայական ֆենոմեն, որը դուրս է եկել Հարավային Կորեայի սահմաններից ու մեծ տարածում գտել Արևմտյան տարածաշրջանում[5]։

Ամերիկյան Rolling Stone պարբերականի հոդվածագրերից մեկի բնութագրմամբ՝ Քեյ–փոփն իրենից ներկայացնում է «արդի արևմտյան երաժշտության և գերէներգետիկ ճապոնական փոփի խառնուրդ», որը գրավում է ունկդիրներին կրնկվող անգլերեն լեզվով «բառախաղերի» միջոցով։ Քեյ–փոփին բնորոշ է տարատեսակ երաժշտական լուծումների, երգեցողության, ռեփի, խորեոգրաֆիայի, դերասանական արվեստի և վիզուալ էֆեկտների օգտագործումը[2]։ Թեպետ Կորեայում Քեյ–փոփը ասելով հասկանում են տարատեսակ երաժշտական ժանրեր, այդ երկրից դուրս այն բնութագրում են որպես առանձին ուղղություն, որը կատարվում է այսպես կոչված կուռքերի կողմից, որոնք իրենց կոնցեպցիայով, արտաքին տեսքով ու կատարողական արվեստով նման են ճապոնական կուռքերին՝ այդոլներին[6]։

Քեյ–փոփը այնքան հայտնի է դարձել, որ ի շնորհիվ համացանցի այն վերածվել է երիտասարդական ենթամշակույթի, որի ներկայացուցիչները ընդօրինակում են հարավկորեական ժամանակակից նորաձևությանը ու ոճերին։ Քեյ–փոփ արտադրող ձայնագրման և պրոդյուսերական ընկերությունները նոր լսարան են ձեռք բերում՝ օգտագործելով թվային կոնտենտը[7]։ Հարավային Կորեայի փոփ–մշակույթն այսօր համարվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երիտասարդության առաջնային հետաքրքրություններից մեկը։ Ավելին՝ Չինաստանը, Հոնկոնգը, Ճապոնիան, Թայվանը և Հարավարևմտյան Ասիայի զգալի մասը շուկայական առումով կարևորագույն կենտրոններից են։

Կիմ Հյուն Ջունգ, հարավկորեայի փոփ երգիչ, այդոլ
Super Junior
SHInee խմբի երկրպագուհիները

Կորեական փոփ–երաժշտությունն իր ակունքներով կարելի է թվագրել 1885 թվականին, երբ ամերիկյան միսիոներ Հենրի Ապենզելարը ժամանում է Ասիա՝ քրիստոնեություն տարածելու նպատակով և ամերիկյան և բրիտանական ֆոլք երաժշտություն էր դասավանդում կորեացի երեխաներին։ Կորեերեն այդ երգերը կոչվում են չանգա և որպես կանոն հիմնված են Արևմտյան մեղեդիների վրա, բայց կորեերեն խոսքերով։ Օրինակ՝ հայտնի "Oh My Darling, Clementine" երգը հայտնի է "Simcheongga" անունով։ Ճապոնական բռնակալության ժամանակաշրջանում (1910–1945)՝ կորեացիները իրենց վերաբերմունքն ու զգացմունքները բռնակալների հանդեպ փոխանցում էին չանգա երգերի միջոցով, որի համատեքստում պետք է ընդգծել "희망가"՝ «Հուսո երգը»։ Թեպետ հետագայում ճապոնացիները առգրավում են չանգայի հավաքածուները ու հրատարակում են որպես սեփական մշակույթի արգասիք։

Առաջին Քեյ–փոփ ձայնասկավառակը կոչվում է "Yi Pungjin Sewol" (թարգմ․՝ Այս անհանգիստ ժամանակները)։ Այն լույս էր տեսել Պարկ Չհե Սոնի և Ի Ռյու Սէկի կողմից 1925 ու պարունակում էր ճապոներենից թարգմանված երգեր։ Առաջին փոփ երգը՝ "낙화유수" (թարգմ․՝ Թոռոմած ծաղիկներ վազող ջրի վրա, ռոմանջի՝ "Nakhwayusu" ու կատարվել է Ի Ջուն Սուկի կողմից՝ 1929 թվականին։ Քսանականների կեսին ճապոնացի երգահան Մասաո Կոգան խառնել է Կորեական երաժշտությունը ամերիկյան հոսպելի հետ։ Վերոնշյալ երաժշտական ուղղությունը Ճապոնիայում հայտնի է որպես էնկա, իսկ Կորեայում՝ տռոտ (կորեերեն․ "트로트")։

Ավելի ուշ, 21-րդ դարում ժամանակակից Քեյ–փոփի մի շարք երգիչ–երգչուհիներ ի հայտ են բերել տռոտ ժանրը, ներկայացնելով այն արդի ու կատարելագործված ձևով։ Տռոտ կատարող ադյոլներից են օրինակ, Big Bang խմբի Դեսոնը, Super Junior–ի մի քանի անդամներ։

Քեյ–փոփի աստղային ժամը սկսվում է 90–ականներին, երբ բազմաթիվ կորեացի կատարողներ՝ ոգեշնչվելով Ամերիկյան երգարվեստի ժամանակակից ուղություններով, իրենց արվեստում սկսում են օգտագործել ռոք, հիփ–հոփ և տեխնո։ 1992 թվականին ստեղծվում է Seo Taiji & Boys տղաների խումբը, որի ֆենոմենալ հաջողությունը խթան է հանդիսանում Հարավային Կորեայի երաժշտական ինդուստրայի զարգացման համար։

1995 թվականին՝ կորեացի գործարար Ի Սու Մանը հիմնադրում է Կորեայի խոշորագույն տաղանդների գործակալությունը և ձայնագրման ընկերությունը, SM Entertainment–ը։ Ավելի ուշ ստեղծվում են YG Entertainment–ը, DSP Entertainment–ը, JYP Entertainment–ը և FNC Music–ը, որոնք այսօր SM–ի հետ միասին (մրցակցային սկզբունքով) աշխարհին են ներկայանում տաղանդավոր սաների միջոցով, ինչպիսիք են BoA, Rain, TVXQ, BIGBANG, EXO, CN BLUE և այլն։

Տարիների ընթացքում վերոնշյալ պրոդյուսերական կենտրոնները մշակել են երիտասարդ խմբերի, երգիչների երգչուհիների պատրաստման հատուկ ձևաչափ։ Հիմնականում, ապագա այդոլները մուտք են գործում երաժշտական բիզնես 9-10 տարեկան հասակում, ապրում եմ մի տանիքի տակ ու ենթարկվում խիստ կանոնների։ Ցերեկը նրանք հաճախում են հանրակրթական դպրոց, իսկ երեկոյան սովորում երգ, պար, դերասանական արվեստ։

BBC–ին բնութագրում է Super Junior և Wonder Girls խմբերն իբրև․ «գերազանց պրոդյուսերական նախագծեր բաղկացած քաղցրիկ տղաներից և աղջիկներից, ճկուն պարերով և հիվող մեղեդիներով»։ Քեյ–փոփ տեսահոլովակները ապշեցուցիչ գունագեղ են և համապատասխանում երգերի գրավիչ ռիթմերին, իսկ վոկալային հնարքները տարբեր են, հիփ–հոփի ազդեցությունը՝ մեծ։ Այդ ամենը ուղեկցվում է երաժիշտների վառ կերպարներով, թատերականացված համերգային ելույթներով։

Ֆան աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայում գոյություն ունի նաև մի ավանդույթ, որի համաձայն երկրպագուներն իրենց սիրելի այդոլներին նվերներ են մատուցում՝ բրնձի տեսքով, որով հայտնում են իրենց աջակցությունն ու հարգանքը։

Super Junior խմբի անդամ Ըն Հյոկին՝ գերմանացի երկրպագուների կողմից նվիրված բրինձը։

Կառավարումը և կոռուպցիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ քեյ–փոփը համաշխարհային մեծ ճանաչում վայելող երևույթ է, այնուամենայնիվ փոփ–ինդուստրիան հաճախ քննադատության է արժանանում։ Դրա համար ավելի քան հստակ պատճառներ կան, քանի որ տաղանդների գործակալությունները ջանք չեն խնայում, որպեսզի իրենց սաների միջոցով ավելի շատ գումարներ վաստակելու համար ու հաճախ անարդար պայմանագրերի միջոցով, երկար տարիներ կապում են երգիչներին իրենց հետ։ Այս երևույթը BBC–ն կոչել է «պայմանագրային ստրկություն»[8]։ Կատարողների հետ կնքվում են բազմամյա պայմանագրեր, որոնք ըստ շրջանառվող կարծիքների՝ ֆինասապես ձեռնտու չեն այդոլներին։ Քեյ–փոփ արտադրող ազդեցիկ ընկերություններին մեղադրում են անհամաչափ աշխատանքային գրաֆիկների կազմման և շահщգործման մեջ։

2009 թ․ հունիսին տեղի ունեցավ դատ, որին մասնակցում էին SM Entertainment–ը, TVXQ և Super Junior խմբերը[9][10]։ Վերջիններս դատական հայց էին ներկայացրել պրոդյուսերների դեմ, որով նրանց մեղադրում էին մարդկային վստահությունը չարաշահելու և ոչ արդյունավետ գրաֆիկ կազմելու մեջ։ Արդյունքում դատարանը վճռեց տուգանել SM Entertainment–ին։

2009 թ․ հայտնի դերասանուհի Չան Չհա Յոնը, ով հայտնի էր «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» դորամայում իր մասնակցությամբ, ինքնասպան է լինում, և մահվանից առաջ գրված երկտողում մեղադրում է իր մենեջերին և պրոդյուսերական կենտրոնի մի շարք տնօրեններին՝ սեռական շահագործման մեջ[11]։ 2012 թվականին՝ ընկերության տնօրենը ձերբակալվում է ոստիկանության կողմից՝ սպառնալիքների և սեռական բռնության համար։

YouTube–ում հանրաճանաչ К-роp-հոլովակների TOP 20

[խմբագրել | խմբագրել կոդը]
PSYGangnam Style-ը 2012 նոյեմբերին ՅուԹուբում հատեց 1 մլրդ․-ի սահմանը

Ցուցակում ներառված է միայն պաշտոնական ալիքներում հրապարակված հոլովակները

Վերջին թարմացումը՝ 13 մայիսի 2014 թ․

Լեյբլ Կատարող Տարի Անվանում Դիտումներ
(մլն․)
1 YG Entertainment PSY 2012 «Gangnam Style» 1988
2 YG Entertainment PSY 2013 «Gentleman» 682
3 YG Entertainment PSY feat. Hyuna 2012 «Oppa Is Just My Style» 478
4 S.M. Entertainment Girls' Generation 2009 «Gee» 119
5 YG Entertainment BIGBANG 2012 «Fantastic Baby» 104
6 S.M. Entertainment Girls' Generation 2013 «I got a boy» 93
7 S.M. Entertainment Girls' Generation 2011 «The Boys» 91
8 YG Entertainment 2ne1 2011 «I am the best» 89
9 S.M. Entertainment Girls' Generation 2011 «Mr. Taxi»(Dance Ver.) (на яп. языке) 87
10 S.M. Entertainment Super Junior 2011 «Mr. Simple» 75
11 S.M. Entertainment Girls' Generation 2010 «Oh!» 72
12 CUBE Entertainment Hyuna 2011 «Bubble Pop!» 72
13 JYP Entertainment Wonder Girls 2008 «Nobody» (выступление на M! Сountdown) 61
14 S.M. Entertainment f(x) 2012 «Electric Shock» 58
15 S.M. Entertainment Girls' Generation 2010 «Run Devil Run» 56
16 CUBE Entertainment Hyuna 2012 «Ice Cream» 56
17 S.M. Entertainment Super Junior 2010 «Bonamana» 55
18 DSP Media Kara 2010 «Step» 51
19 S.M. Entertainment SHINee 2010 «Lucifer» 50
20 S.M. Entertainment Super Junior 2009 «Sorry, Sorry» 49

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «K-Pop». Doopedia (англ.) (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  2. 2,0 2,1 Jeff Benjamin (2012 թ․ մայիսի 18). «The 10 K-Pop Groups Most Likely to Break in America» (English). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Holden, Todd Joseph Miles; Scrase, Timothy J. (2006). Medi@sia: global media/tion in and out of context. Taylor & Francis. էջ 144. ISBN 978-0-415-37155-1. Վերցված է 5 December 2011-ին. «Since the 1990s, the term "K-pop" has become popularized to refer to Korean popular music, being widely used throughout East and Southeast Asia.»
  4. Hartong, Jan Laurens (2006). Musical terms worldwide: a companion for the musical explorer. Semar Publishers. էջ 15. ISBN 978-88-7778-090-4. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. «Since the 1990s, popular genres like rap, rock and techno house have been incorporated into Korean popular music, setting the trend for the present generation of K-pop, which often emulates American models.»
  5. Donald MacIntyre (2002 թ․ հուլիսի 29). «Flying Too High?». TIME Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  6. «K-Pop». Doosan Encyclopedia. Naver. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  7. Yoon, Lina (2010 թ․ օգոստոսի 26). «Korean Pop, with Online Help, Goes Global» (անգլերեն). TIME. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. «The dark side of South Korean pop music». BBC. 2011 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  9. «Will TVXQ Stay Together?». KBS World. 2009 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. "한경 «SM, 非정상적 활동강요» Star News. 22 December 2009. Retrieved 2012-05-01 (կոր.)
  11. «Storm in South Korea over Jang Ja-yeon's suicide». Guardian. 2009 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.