Քեթրին Լանգֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Լանգֆորդ
անգլ.՝ Katherine Langford
Ծնվել էապրիլի 29, 1996(1996-04-29) (27 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա[1]
ԿրթությունPerth Modern School? և Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, գրող, կինոդերասանուհի և լողորդ
Ընտրանի13 Պատճառ Ինչու[2] և Սիրով, Սայմոն

Քեթրին Լանգֆորդ (անգլ.՝ Katherine Langford, ապրիլի 29, 1996(1996-04-29), Պերթ, Ավստրալիա[1]), ավստրալիացի դերասան և նախկին լողորդ։ Հանրությանը հայտնի է 2017 թվականին Netflix«13 պատճառ՝ ինչու» հեղինակային հեռուստասերիալում Հանա Բեյքերի դերը կատարելու համար[3]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Լանգֆորդը ծնվել է Ավստրալիայի Պերթ քաղաքում[4]։ 2005 թվականին սկսել է հաճախել վոկալային դասընթացների, որտեղ ստացել է ջազային, դասական և ժամանակակից դասական երաժշտական ուսուցում[5]։ Հաճախել է Պերթի ժամանակակից դպրոցը, որը շնորհք ունեցող երեխաների համար է, որտեղ էլ որակավորվել է որպես լողորդ[6][7]։ Իր դպրոցական տարիների սկզբում, երաժշտական թատրոնից բացի, Լանգֆորդը հետաքրքրված էր քաղաքականությամբ և բժշկությամբ։ Սակայն, 2012 թվականին՝ 16 տարեկան հասակում, Լեդի Գագայի Born This Way Ball շրջագայության համերգին հաճախելը ոգեշնչեց նրան դաշնամուր նվագել սովորել և լքել իր լողի թիմը[8]։ Դպրոցի վերջին տարում Լանգֆորդը դադարեց լողալը և իր ուշադրության կենտրոն հրավիրեց երաժշտությունը և ներկայացումը[9][10]։ Ավարտել է ուսումը 2014 թվականին՝ «Գլխավոր Ակադեմիայում» երաժշտական թատրոնի դիպլոմ սկանալուց առաջ[7][8][9]։

Ավագ դպրոցը ավարտելուց հետո նա Պերթում մի գործակալի հետ կնքել է պայմանագիր և սկսել ընդգրկվել դերասանական դասերի և սեմինարների մեջ[8]։ 2014 թվականից մինչև 2015 թվականը սովորել է «Գլխավոր Ակադեմիայի» պարային և թատերական արվեստի բաժնում՝ մասնագիտանալով երաժշտական թատրոնում։ Ակադեմիայի կազմակերպած «Godspel» ներկայացմանը հանդես է եկել Մորգանի կերպարով։ Ապա, 2015 թվականին, նա դարձավ մեկը այն հինգ ընտրվածներից, ովքեր մասնակցեցին Ազգային դրամատիկական արվեստի ինստիտուտի առաջադեմ դերասանական նախապատրաստումներին[9][11]։ Նույն թվին նա ուսանեց Նիկոլսոնի ակադեմիայում[9]։ Այս ժամանակահատվածում նա Կուրնլինի արվեստների կենտրոնում կերտեց Պերոնի դերը Էվիտա մյուզիկլում։ 2015 թվականի վերջին նրան առաջարկեցին ուսուցանում Արևմտյան Ավստրալիայի կատարողական արվեստի ակադեմիայում։ Լանգֆորդը պլանավորել էր սկսել ուսումը 2016 թվականին[7][11], սակայն նա այն երբեք չսկսեց և փոխարենը սկսեց զբաղվել մասնագիտական դերերով[7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին սկսեց խաղալ փոքր ֆիլմերում, ինչպիսիք էին, օրինակ՝ «Թյուրընկալվածը», «Թերի քառորդ» և «Դուստրեր»[9][11]։ Լանգֆորդը կերտել է Սկարլետի՝ «Դուստրեր» ֆիլմի գլխավոր դերը, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի Կաննի կինոփառատոնում[11][12]։ 2016 թվականին նա մասնակցեց Վիլյամ Շեքսպիրի վաղ տարիների մասին վավերագրական «Վիլ» հեռուստասերիալի քասթինգին։ Նա չստացավ դերը, որը փոխարենը տրվեց Օլիվիա Դեջոնգին[7]։

Լանգֆորդը մասնակցեց 13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալի քասթինգին Սկայպի միջոցով, որից հետո նա ուներ տասը օր ժամանակ ստանալու ամերիկյան վիզա, քանի որ նա նախկինում չէր աշխատել ԱՄՆ–ում[13]։ Հեռուստասերիալում գլխավոր դերի՝ ամերիկացի ավագ դպրոցի աշակերտուհի Հանա Բեյքերի դերի կերտման համար ստացել է շատ դրական քննադատություններ[14]։ Դերը կերտելու համար Լանգֆորդը կատարել է ուսումնասիրություններ, զրուցել «It's On Us» կազմակերպության ներկայացուցչի հետ՝ սեռական բռնությունների մասին, ինչպես նաև զրուցել դեռահասության բնագավառում մասնագիտացված հոգեբույժի հետ[15]։

2016 թվականին նա կնքեց պայմանագիր «Վիլյամ Մորիս Էնդեավոր» գործակալության հետ[16]։

Լանգֆորդը խաղալու է 2018 թվականի գալիք «Սիմոնը ընդդեմ Հոմո սափիենս ագենդայի» ֆիլմում, որպես Լիան[17][18]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2016 Դուստրեր Սկարլետ Կարճամետրաժ ֆիլմ
2016 Թերի քառորդ Ռուբի Կարճամետրաժ ֆիլմ
2017 Թյուրընկալվածը Վեսնա
2018 Սիմոնը ընդդեմ Հոմո սափիենս ագենդայի Լիան Բուրկ Արտադրական գործընթաց
Հեռուստասերիալներ
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2017 13 պատճառ՝ ինչու Հանա Բեյքեր Գլխավոր դեր․ 13 սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.scmp.com/magazines/style/celebrity/article/3096156/katherine-langford-netflix-darling-13-reasons-why-back
  2. https://www.teenvogue.com/story/13-reasons-why-katherine-langford-different-hannah-season-2
  3. King, Brittany (2017 թ․ մարտի 31). «13 Reasons Why Star Katherine Langford Talks Teen Depression: 'It's Not a Beautiful Tragedy, It's Hell'». People. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  4. Fuller, Bonnie. "Katherine Langford". Hollywood Life. Retrieved 23 April 2017.
  5. «Katherine Langford» (PDF). RGM Artists Group. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  6. Stone, Russell (2017 թ․ ապրիլի 16). «who's that girl: meet katherine langford». i-D Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Christmass, Pop (2017 թ․ հունվարի 15). «Katherine Langford - A young star seriously on the rise». The Sunday Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  8. 8,0 8,1 8,2 Highfill, Samantha (2017 թ․ ապրիլի 3). «'13 Reasons Why': Get to Know Series Star Katherine Langford». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Katherine Langford» (PDF). RGM Artists Group. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  10. «UPCOMING EVENTS». Perth Modern School. 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Katherine Langford - Scarlett». Nexus Production Group. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  12. «YA adaptation '13 Reasons Why' casts Dylan Minnette, Katherine Langford». AFP. 2016 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  13. Keaney, Quinn. «How Netflix's 13 Reasons Why Is the Most Important YA Adaptation Yet». PopSugar Celebrity UK. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  14. Montgomery, Daniel (2017 թ․ ապրիլի 10). «Emmy spotlight: Newcomer Katherine Langford ('13 Reasons Why') is a revelation as a suicidal teen». Goldderby. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  15. Highfill, Samantha (2017 թ․ ապրիլի 4). «'13 Reasons Why' Star Katherine Langford Opens Up About 'Tough' Scenes». Entertainment Weekly.
  16. «WME Signs 'Thirteen Reasons Why' Star Katherine Langford (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  17. McNary, Dave (2017 թ․ մարտի 9). «'Veep' Star Tony Hale Joins Jennifer Garner in 'Simon vs. the Homo Sapiens Agenda' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  18. Hipes, Patrick (2017 թ․ հունվարի 12). «Katherine Langford Lands Female Lead In 'Simon Vs The Homo Sapiens Agenda'». Deadline. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Լանգֆորդ» հոդվածին։