Փքաբլիթի ազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փքաբլիթի ազգային օր
National Doughnut Day

1920 թվականի հունիսի 4-ի տոնակատարությունը
Տեսակտոն
Ամսաթիվհունիսի առաջին ուրբաթ
Տոնվում էԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿապվածԱռաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փքաբլիթների առաքիչների հետ

Փքաբլիթի ազգային օր (անգլ.՝ National Doughnut Day կամ անգլ.՝ National Donut Day), տոն ԱՄՆ-ում, որը նշվում է հունիսի առաջին ուրբաթ օրը։ Տոնն ստեղծվել է Փրկության բանակի կողմից 1938 թվականին իր այն անդամների պատվին, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորներին փքաբլիթներ էին բաժանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով ԱՄՆ-ի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո (1917 թվականին), Փրկության բանակն իր միսիան ուղարկեց Ֆրանսիա, որի գործառույթն էր ամերիկացի զինվորականների սոցիալական խնդիրները լուծելը։ Այսպիսի օգնության կետեր ձևավովեցին ամերիկյան բանակային ուսումնական կենտրոնների մոտ։ Առաջին միսիան կազմված էր 250 կամավորներից։ Նրանցից երկուսի՝ վառատար Մարգարեթ Շելդոնի և համհարզ Հելեն Փերվիանսի մտքով անցավ զինվորներին անվճար փքաբլիթներ բաժանել։ Շուտով կին կամավորները, որոնք այդ գործն էին անում, սկսեցին կոչվել «Փքաբլիթի աղջիկներ»։

1938 թվականից Չիկագոյի Փրկության բանակի անդամներն սկսեցին այդ օրը նշել որպես ազգային տոն։ Գաղափարի հիմնական նպատակը Մեծ ճգնաժամի ժամանակ կարիքավոր զինվորականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներին օգնելն էր։

Այդ ժամանակվանից տոնը դարձավ համազգային՝ հետապնդելով նոր նպատակ՝ դրամաշնորհների հավաքագրում սովյալների համար։ Այդ օրը սրճարաններում բարեգործական նամականիշեր են ցուցադրվում՝ 1 ԱՄՆ դոլար արժողությամբ, և յուրաքանչյուրը կարող է այն ավելացնել իր հաշվին։ Ներկայումս ԱՄՆ-ի շատ ցանցային փռերում անվճար փքաբլիթ են հյուրասիրում, մասնավորապես՝ դա արվում է Dunkin’ Donuts հայտնի ցանցում[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]