Փռշնի կովկասյան
Փռշնի կովկասյան | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Celitis caucasica
|
Փռշնի (լատին․՝ Celitis caucasica), թեղազգիներ ընտանիքին պատկանող փռշնի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառ է՝ մինչև 4-8 մ, երբեմն 12 մ բարձրությամբ և 40-50 սմ բնի տրամագծով։ Սաղարթը գմբեթաձև է, նոսր։ Կեղևը հարթ է, մոխրավուն, պատված մակերեսային ճաքերով։ Ընձյուղները կարմրագորշավուն են կամ գորշավուն, սկզբում աղվամազածածկ, հետագայում՝ մերկ։ Տերևները վերևի կողմից մոխրականաչավուն են, ներքևից՝ կապտականաչավուն, ձվաձև-ռոմբաձև, ձվաձև կամ էլիպսանշտարաձև, կաշվեկերպ, 3-8 (13) սմ երկարությամբ և 1,5-9,0 սմ լայնությամբ, անհավասարակողմ, սրածայր, եզրերը՝ ատամնավոր։ Ծաղկում է տերևները բացվելու հետ միաժամանակ։ Պտուղները կլորավուն են, կարմրադեղնավուն կամ մուգ գորշավուն, ծածկված կապտավուն խավով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանում, Իրանում, Միջին Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի, Թումանյանի շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, Մեղրիի շրջանում։ Աճում է չոր, քարքարոտ թեքությունների վրա, ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրություններում։ Արտակարգ չորադիմացկուն բույս է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ջերմասեր և լուսասեր է։ Երբեմն աճում է ուղղակի ժայռերի մեջ, քարերի ճեղքերում՝ բնով ու արմատներով ձուլվելով դրանց։ Դանդաղ է աճում։ Ապրում է մինչև 500 տարի[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակով օգտագործում են տերևներն ու բնի կեղևը, հասուն պտուղները, սերմերը։ Կեղևը պարունակում է մոտ 4% դաբաղանյութեր։ Քաղցր պտուղները թարմ ու չորացած վիճակում օգտագործում են սննդի մեջ։ Մանրացրած պտուղներից պատրաստում են շիլա և բլիթներ։ Օգտագործում են այգիների և պուրակների կանաչապատման համար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (158)։
- ↑ Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.