Փռշնի լերկատերև
Փռշնի լերկատերև | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Celtis glabrata
|
Փռշնի լերկատերև (լատին․՝ Celtis glabrata), թեղազգիների ընտանիքի փռշնի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր ծառ կամ խոշոր թուփ է՝ 3-5 մ բարձրությամբ, բաց գորշավուն, երիտասարդ ընձյուղներով։ Տերևները ձվաձև են կամ ռոմբաձև, ամուր, անհավասարակողմ (թփանման ձևերինը գրեթե սրտանման), մանր անհավասարաչափ ատամնասղոցաեզր, վերևից բաց կանաչավուն, ներքևից բաց գույնի, երկու կողմից էլ մերկ, 4֊7 սմ երկարությամբ, 4 սմ լայնությամբ, մերկ կոթունավոր։ Պտուղը կնճռոտ է, նարնջադեղին կամ կարմրավուն, ծածկված կապտավուն խավով։ Պտղակոթունները ևս լերկ են, 1 -2 սմ երկարությամբ (ավելի երկար, քան տերևակոթունները)։ Կորիզը թեթևակի կնճռոտ է, կլորավուն։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Ղրիմում, սևծովյան ափերին, լեռնալանջերին և ժայռուտներում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արագածի լեռնային զանգվածում, Վայքում, Արարատյան դաշտում, Մեղրիում և Զանգեզուրում, որտեղ աճում է քարքարոտ լեռնալանջերին, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկորատիվ հատկանիշներով առանձնապես աչքի չի ընկնում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 158-159։