Փռշնի լերկատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փռշնի լերկատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Եղինջածաղկավորներ
Ընտանիք Թեղազգիներ
Ցեղ Փռշնի
Տեսակ Փռշնի լերկատերև
Լատիներեն անվանում
Celtis glabrata


Փռշնի լերկատերև (լատին․՝ Celtis glabrata), թեղազգիների ընտանիքի փռշնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ծառ կամ խոշոր թուփ է՝ 3-5 մ բարձրությամբ, բաց գորշավուն, երիտասարդ ընձյուղներով։ Տերևները ձվաձև են կամ ռոմբաձև, ամուր, անհավասարակողմ (թփանման ձևերինը գրեթե սրտանման), մանր անհավասարաչափ ատամնասղոցաեզր, վերևից բաց կանաչավուն, ներքևից բաց գույնի, երկու կողմից էլ մերկ, 4֊7 սմ երկարությամբ, 4 սմ լայնությամբ, մերկ կոթունավոր։ Պտուղը կնճռոտ է, նարնջադեղին կամ կարմրավուն, ծածկված կապտավուն խավով։ Պտղակոթունները ևս լերկ են, 1 -2 սմ երկարությամբ (ավելի երկար, քան տերևակոթունները)։ Կորիզը թեթևակի կնճռոտ է, կլորավուն։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Ղրիմում, սևծովյան ափերին, լեռնալանջերին և ժայռուտներում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արագածի լեռնային զանգվածում, Վայքում, Արարատյան դաշտում, Մեղրիում և Զանգեզուրում, որտեղ աճում է քարքարոտ լեռնալանջերին, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ հատկանիշներով առանձնապես աչքի չի ընկնում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 158-159։