Փորթլենդ (Վիկտորիա)
Բնակավայր | ||
---|---|---|
Փորթլենդ | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Վիկտորիա[1] և Shire of Glenelg? | |
ԲԾՄ | 31 մետր, 16 մետր | |
Բնակչություն | ▲10 016 մարդ (օգոստոսի 10, 2021)[2] | |
Փոստային դասիչ | 3305 | |
| ||
Փորթլենդ (անգլ.՝ Portland), Ավստրիալիայի Վիկտորիա նահանգի քաղաք, նահանգի հնագույն եվրոպական բնակավայրը։ Համարվում է Գլենելգ դքսության գլխավոր քաղաքային կենտորնը, տեղակայված է Փորթլենդյան ծովախորշերի ափերում։ Ըստ 2018 թվականի հունիսի մարդահամարի՝ բնակչությունը 10900 մարդ է[3]՝ դանդաղորեն իջնելով նախորդ 5 տարիների ընթաքցում միջին տարեկան −0,03%[3] տեմպով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորթլենդն իր անվանումը ստացել է 1800 թվականին բրիտանացի ծովագնաց Ջեյմս Գրանտի կողմից, ով ղեկավարում էր Վիկտորիայի ափերի կողքով անցնող Լեդի Նելսոնը։ «Ես ծովախորշն անվանեցի Նորին մեծություն դուքս Փորթլանդսկու անունով», - գրում է Գրանտը։ Այդ ծովախորշը՝ Ադելաիդայի և Մելբուռնի միջև ամենախորը վայրը, հարմար էր հանգիստ և ապահով խարիսխային կայանի համար ոչ հեռվում փոթորկող Բոսֆորի նեղուցի շարքերում։
19-րդ դարի սկզբին կետորսներն ու ծովաշների որսորդները աշխատում էին Բոսֆորի խարդած ջրերում, իսկ Փորթլենդյան ծովախորշը ապահովում էր նրանց լավ թաքստոցով ու քաղցրահամ ջրով, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ այստեղ հիմնեն առաջին սպիտակ նահանգը։ Հայտնի է, որ կետորսների նավատորմի կապիտան Ուիլիամ Դաթոն Փորթլենդյան ծովախորշի շրջանում, որտեղ ժամանեց Հենթի ընտանիքը, և, ըստ լեգենդի, իր այգում ցանել է կարտոֆիլ։
1829 թվականին Էդվարդ Հենթին և իր ընտանիքը Անգլիայից գաղթեցին Արևմտյան Ավստրիալիա, այնուհետև Վան-Դիմենի Հողերը հասան, ապա 1834 թվականին իրենց անասուններին նեղուցի վրայով սկսեցին տանել դեպի մայրցամաքի Արևմտյան հատվածը՝ լավ արոտավայերի փնտրտունքներով։
1834 թվականի նոյեմբերի 19-ին 34-օրյա նավարկությունից հետո Չերտոպոլոխը հասավ Փորթլենդյան ծովախորշ։ Էդվարդ Հենթին այդ ժամանակ ընդհամենը 24 տարեկան էր։ Դեկտեմբերի սկզբին նա արդեն մշակում էր հողը իր պատրաստած գութանով։ Նա առաջին սպիտակամորթն էր, ով սկսեց մշակել հողը Վիկտորիայում[4]։ Չերտոպոլոխը հաջորդ երթով իր եղբորը՝ Ֆրանցիսկին հասցրեց լրացուցիչ պաշարներ, և շուտով կառուցվեցին առաջին տներն ու դրվեցին ցանկապատներ[5][6]։
1834 թվականի դեկտեմբերի 3-ին իր օրագրում Հենթին գրել է․
Նրանք ժամանեցին առավոտվա ժամը 6-ին, արագ ամրացրին նավակը և գնացին երեքօրյա զբասանքի մացառուտնեով Հ․ Քեմֆիլդի, Ու․ Մ․ Դաթոնի, հինգ տղամարդկանց, մեկ սևամոթուհու և 14 շների ուղեկցությամբ, նրանցից յուրաքանչյուրն ուներ ատրճանակ և փամփուշտների բավականաչաթ քանակ, որպեսզի հերիքեր ողջ ճանապարհորդության ժամանակ։
Հենթի հաջորդ՝ դեկտեմբերի 5-ի գրառումը[7]․
Բլրից իջնելիս մենք հանդիպեցինք բնիկի։ Մեզ տեսնելով՝ նա միանգամից փախավ։ Նա ծառերից խեժ հանելով էր զբաղված։
Հաջորդ տարի Ջոն Բեթմանի կողմից հիմնադրվեց Մելբուռնը՝ Վիկտորիա նահանգի ապագա մայրաքաղաքը։
1836 թվականին հետազոտող Թոմաս Միթչելը Փորթլենդում հայտնաբերեց Հենթի ընտանիքը։ Այդ ժամանակ բրիտանական գաղութային գերատեսչության քաղաքականությունը թույլ չէր տալիս, որպեսզի Ավստրիալիայի գաղութային բնակավայրերը աշխարհագրական սահմաններից դուրս գոյություն ունենային, քանի որ մանրամասն չէր մշակվել Վիտորիայի աբորիգենների՝ հողերի վրա իրավունք ունենալու հարցը։ Այդ իսկ պատճառով Հենթի ընտանիքի բնակության վայրը և նրանց գյուղատնտեսական գործունեությունը՝ հայտնի որպես «Ավստրիալիա Ֆենիքս» Կաստերտոնի մերձակայքում, համարվում էր անօրեն։
1838 թվականին Սիդնեյում թույլատրվեցին հողային աճուրդները, և 1839 թվականին Չարլզ Թայերսը հետազոտում էր Փորթլենսյան քաղաքը։ «Դա պետական քաղաքակություն էր, որը խրախուսում էր բնակիչներին ըստ օրենքի տիրանալ ցանկացած հողին, որը կընտրեն»։ 1841 թվականի դեկտեմբերի 4-ին բացվեց փոստային բաժանմունք, ըստ թվակաքանի երրորդը Մելբուռնից և Ջելոնգից հետո Փորթ-Ֆիլիպ շրջանում[8]։
Մոտ 1842 թվականին հոգևորական Ալեքսանդր Լորին (մոտ․ 1817—1854 թվականներ) հիմնեց Պրեսբիտերական եկեղեցի և դպրոց[9], ավելի ուշ ղեկավարում էր Փորթլենդյան պարբերականը։ Նրա այրին՝ Ջանեթ Լորին (սևամորթ) և երկու տղաները հարևան Մաունթ Գամբիերում հիմնում են The Border Watch թերթը։
Մելբուռնի շրջակայքում բնակավայրերը հայտնի են ընդհանուր անվանմամբ՝ Փորթ-Ֆիլիպ շրջան, բայց Փորթլենդն ստացավ առանձին վարչական կարգավիճակ, ընդ որում մինչ այն, երբ Վիկտորիա նահանգը գաղութ ճանաչվեց և առանձնացավ Նոր հարավային Ուելսից 1851 թվականին։
Gunditjmara բուն բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Gunditjmara ապրում էին մայրցամաքի հարավ-արևմուտքում՝ ներառյալ ներկայիս Փորթլենդի շրջանը։ Նրանք հետևում էին ծովաշների առաջին որսորդների հայտնվելը, ինչպիսիք են՝ Ուիլիամ Դաթոն, և առաջին՝ Հենթի ընտանիքի բնակեցմանը, ով Վիկտորիայում հիմնեց առաջին եվրպական մշտական բնակավայրը։ Մինչ այժմ էլ չեն դադարում վեճերն այն մասին՝ արդյոք Դաթոն է առաջին բնակիչը, բայց ավելի շատ ընդունված է համարել, որ նա եղել է այդ ժամանակահատվածի թափառող բիզնեսմեն, այլ ոչ թե այդ ծովախորշի առաջին բացահայտողը։ Հենթին այօր հայտնի որպես «Հերկած արտ» լեռան գագաթին ցանեց և հավաքեց ցորենի առաջին բերքը։
Մի բավականին նշանակալի միջադեպ, որն ունի Համոզման հիման վրա սպանություններ անվանումը, տեղի ունեցավ Փորթլենդյան ծովախորշում 1833 կամ 1834 թվականին կետորսների և Kilcarer gundidj տոհմի միջև կետին ափ գցելու համար ծագած վեճի արդյունքում[10]։
Gunditjmara մինչ այսօր էլ ապրում է այդ շրջանում և դրա մերձակայքում․ ինչպես նրանց նախնիները՝ հայտնի որպես Ջրային կուլտուրաների վաղ զարգացման ներկայացուցիչներ, շարունակում են կառուցել ամբարտակներ և ձկների համար թակարդներ։ Ֆիզիկական գոյության մնացորդները մինչ այժմ էլ կարելի է գտնել Կոնդախ լճում, որը գտնվում է Համիլթոնից հարավ։
Gunditjmara նստակյաց ցեղ էր, որն ապրում էր փոքրիկ գնդականման քարե խրճիթներում։ Նրանք ստեղցեցին ամբողջ գյուղեր քաղցրակամ ջրի աղբյուրների մոտ, որտեղ ձևավորեցին լճեր ջրային կուլտուրաների համար և թակարդներ դնում օձաձկների համար։ Կոնդախ լճում ընդհամենը մեկ հեկտարի վրա գտնվող Ալամբի ֆերմայում հնէաբանները հայտնաբերեցին 160 տնային հողամսերի մնացորդներ[11]։
2007 թվականի մարտի 30-ին Դաշնային դատարանը Gunditjmara ցեղը ճանաչեց թագավորության համարյա 140000 հետկար հողերի և ջրային ռեսուրսների բնիկ սեփականատեր[12]։ 2011 թվականի հուլիսի 27-ին Maar արևելյան ազգի հետ Gunditjmara-ն Յամբեկա շրջանում ճանաչվեցին թագավորության համարյա 4000 հեկտար հողերի բնիկ կրողները՝ ներառլայ լեդի Ջուլի կղզին[13]։
Քաղաքի կարգավիճակի ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորթլենդը քաղաք հռչակվեց երկուշաբթի օրը՝ 1985 թվականի հոկտեմբերի 28-ին, Ուելսի արքայազնի և արքայադստեր ներկայությամբ։ Ըստ 2016 թվականի մարդահամարի՝ Փորթլենդում բնակվում էր 10800 մարդ[14]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի ընթացքում Փորթլենդը վերափոխվեց կարևոր ձկնորսական նավահանգիստ, որն ապահովում էր քաղաքը, հետո՝ երկաթուղային ճանապարհի բացումից հետո, անգամ մինչև Բալարատայի և Մելբուռնի շրջաններ։ Բարակուտան, ավստրիալական լասոսը և խեցգետինները ձկան որսի հիմնական տեսակներն էին, շատ ձկնորսներ աշխատում էին ծովախորշում Լոուրենս ժայռի շրջակայքում և Բրիջուոթեր նեղուցի սեզոնում։
Փորթլենդյան նավահանգիստը նպաստեց Արևմտյան շրջանի բրդեղենի արդյունաբերության զարգացմանը։ Անգամ Արևմտյան Վիկտորիայում Փորթլենդը զիճում էր Ուորնամբուլուին որպես առևտրի կենտորնի։ 20-րդ դարում Փորթլենդի դերը որպես նավահանգիստ մեծացավ, իսկ տնտեսությունն ուժեղացվեց զբոսաշրջության և ալյումինային արդյունաբերության հաշվին։
1996 թվականին Փորթլենդի նավահանգիստ վաճառվեց Նոր Զելանդիայում գրանցված Infratil & The Scott Corporation ընկերությանը։ Դրանից հետո այն վերավաճառվեց մի քանի անգամ և այժմ այն պատկանում է երկու ներդրողներին՝ Australian Infrastructure Fund հանրային ընկերությանը և Utilities Trust of Australia մասնավոր ենթակառուցվածքային ֆոնդին, որոնք երկուսն էլ ղակավարվում են Hastings Funds Management կողմից։
Портлендский алюминий
[խմբագրել | խմբագրել կոդը]Alcoa համարվում է Վիկոտիայի խոշորագույն արտահանիչը։ Փորթլենդի ալյումիային գործարանը տեղակայված է Փորթլենդում Վիկտորիա նահանգի հարավ-արևմուտքում։ Գործարանը շահագործման է տրվել 1987 թվականին և կառավարում է Alcoa World Alumina and Chemicals ընկերության կողմից (Alcoa պատկանում է 55%, CITIC — 22,5% и Marubeni — 22,5%)։
Փորթլենդն իր մեծությամբ երրորդ ալյումիային գործարանն է Ավստրիալիայում, որը տարվա մեջ արդյունահանում է շուրջ 352000 տոննա ալյումին։
Փորթլենդի ալյումինի գործարանը 2014 թվականին փակված Alcoa Point Henry գործարանի հետ արդյունահանել է Ավստրիալիայում արդյունահանված ալյումինի 30%։
Ձկնային արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորթլենդը կարող է հպարտանալ իր զարգացած պրոֆեսիոնալ ձկնորսային նավահանգստով, որը բազկացած է 60 նավերից։ Դրանք որսն իրականացնում են ջրային ռեսուրսների լայն սպեկտրում, որոնք ունեն առևտրային պահանջարկ։ Ավստրիալական ամռան ժամանակ (նոյեմբեր-մայիս) Բոննի ափվելինգն իր հետ Փորթլենդ շրջանում ջրի մակերևույթ է բերում է սննդարար նյութերով հարստացած խորը օվկիանոսային ջրեր, ինչպես նաև հարուստ ծովային կենդանական աշխարհ[15]։ Ձկնորսանավերը նպատակաուղղված են որսալ խորը ծովային ձկներ, ինչպիսին են սև կոնգրիոն, նորզելանդական մակրուրոնուսը, կապուտաչյա տրևալին և այլն, մինչդեռ Հարավային ժայռոտ օմարը, հսկայական ծովախոցգետինը, կակպամորթների շատ տեսակներ, ութոտնուկները ևս բնակվում են այնտեղ նշանակալի քանակությամբ[16]։ Այս ճյուղը համարվում է խոշորագույն գործատուներից մեկը և հետևաբար առաջացնում է շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար արտահանման և ներքին շահույթի տեսքով։ Փորթլենդյան ծովախորշի ափերին ստեղծվել են արհեստական լճեր ծովամթերքներ աճեցնելու համար։ Սիրողական ձկնորսության համար նախատեսված վայրերի հասանելիությունը գրավում է տեղի բնակիչների և զբոսաշրջիկների ուշադրությունը, ովքեր վայելում են Ջորջ Ուայթինգ թագավորի՝ սիլագինոդ ձկան, Սնափերի, Քինգֆիշի, տափակագլուխների, վերջին շրջանում նաև Ավստրիալական թունայի որսը։
Vestas Փորթլենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորթլենդում Vestas գործարանում առաջին շեղբերն արտադրվեցին 2005 թվականի հուլիսին, իսկ գործարանը պաշտոնապես շահարկման հանձնվեց 2005 թվականի օգոստոսին։ Տեղադրման արժեքը կազմում է 9 միլիոն դոլար, իսկ դրա հզորությունը՝ 225 շեղբեր (տարվա մեջ 75 հավաքածու) տարվա մեջ[17]։ Vestas ընկերությունն սկսել է արտադրել քամու տուրբիններ 1979 թվականին։ Դրա հիմնական բիզնեսը ներառում է քամու էներգիայի համակարգի մշակումը, արտադրությունը, վաճառքը, մարկետինգը և տեխնիկական սպասարկումը։ Փորթլենդում շեղբերի արտադրության գործարանը աշխատում էր Թասմանիայում գործող հավաքման գործարանի հետ համատեղ, որը շուտով փակվեց։ 2007թվականի օգոստոսին Vestas-ը հայտարարեց, որ Նյու-Փորթլենդում շեղբեր արտադրման գործարանը փակում է՝ կրճատելով 130 աշխատատեղ[18]։
Հողմաէներգետիկայի նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Portland Wind Energy Project (PWEP)[19] նախագիծը ենթադրում է չորս ուղղահայաց էլկտրակայաններ Բրիջոութեր, Նելսոն, սեր Ուիլիամ Գրանտ և Յամբեկե բլրակների վրա Վիտորիա նահանգի հարավ-արևմուտքում։ Սա հողմաէլեկտրակայանների խոշորագույն նախագծերից մեկն է Հարավային կիսագնդում։ Դրա հեղինակները հայտարարեցին, որ այն կբերի էկոլոգիական, տնտեսական և սոցիալական նշանակալի շահույթ։
Ըստ նախագծի կողմնակիցների՝ Փորթլենդում հաճախակի ուժեղ քամիներով չորս վայրերը, որոնք շինարարական տեխնիկային հասանելի են, ազգային էլեկտրացանցին միանալու, կողքին գյուղատնտեսական ձեռնարկատիրությունների, դաշտերի և արոտավայրերի տեղակայման հնարավորություն, ինչպես նաև հողի մեծ մակերես ունեն, համարվում են իդեալական հողմաէլեկտրակայանների համար։ Արդյունքում, 2007 թվականի օգոստոսին շինարարական աշխատանքներն սկսվեցին, սակայն մինչ օրս էլ բնակիչները բացասաբար են տրամադրված այդ նախագծին՝ հիմնավորելով աշտարակների և էլեկտրահաղորդման գծերի չուսումնասիրված ազդեցությունը[20]։
195 ՄՎտ հզորությամբ նախագիծը կարտադրի բավականին մաքուր էլետրաէներգիա, որպեսզի ապահովի էներգիայով շուրջ 125000 տուն տարվա մեջ։ Նախագիծը մշակվում է Pacific Hydro ընկերության կողմից[21]։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավ-արևմտյան հզոր ճանապարհը 250 կիլոմետրանոց հետիոտնային ճանապարհն է, որն սկսվում է Փորթլենդի Զբոսաշրջության ինֆորմացիոն կենտրոնի մոտից։ Չնայած երկար հետիոտնային երթուղու՝ այն նաև կատարյալ է կարճօրիկ զբոսանքների համար։ Ճանապարհն անցնում է անտառի միջով, գետային կիրճով, բլրակների գագաթներով և ծովախորշի մոտ բարձրություններով։ Բացվել է 1981 թվականին, ճանապարհը գտնվում է «The Friends of the Great South West Walk Inc» կամավորական կազմակերպության ղեկավարության ներքո Վիկտորիայի Պարկերի համագործակցությամբ[22]։
Փորթլենդյան ճոպանուղային տրամվայն ստեղծվել է որպես հասարակական կազմակերպություն 1996 թվականի հունիսին թեթև ռելսային ուղու անցկացման նպատակով, որով պետք է բեռնափոխադրվեն վերանորոգված դիզելային տրամվայներ, որոնց ցանկանում էին պահել երկաթուղային տրանսպորտի սիրահարները և պատմական ժառանգության պահպանման կողմնակիցները, ինչպես նաև զբոսաշրջիկները։ Տրամվայն ուղևորներին տանում է գեղատեսիլ երթուղով՝ Հենթի զբոսայգուց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրի դիտահարթակ, որը տեղակայված է Հյուսիսային Փորթլենդ հին ջրմուղ աշտարակի մոտ։ Երթուղին անցնում է Ֆոթրոփ ծովալճակային պարկի բնական ջրա-ճահճային հանդով, ափային մասով, լեռների բարձրություններով և բուսաբանական այգով։ Մալուխային տրամվայների փորթլանդյան խումբը պլանավորում է լրացուցիչ տրամվայի խցիկներ և գնացքախցիկներ, որպեսզի մեծացնեն թողունակությունը և ապահովեն մեծ վստահություն և տեխնիկական սպասարկման հնարավորություն։ Վարորդներն ու վագոնավարները զբոսավարների դեր են կատարում՝ պատմելով Փորթլենդի անցյալի և ներկայիս նշանակալի վայրերի, նավահանգստի և տեսարժան վայրերի մասին։ 2006-2007 ֆինանսական տարում տրամվայով տեղափոխվեցին 12000 ուղևորներ[23]։
Փորթլենդի Ծովային թանագարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորթլենդի Ծովային թանգարանը ստեղծվել է Փորթլենդի փրկանավակների տեղակայման համար 1858 թվականին, որը համարվում է աշխարհի ամենահին փրկանավակները։ Այն հայտնի է նաև 1859 թվականին Admella շոգեքարշի և 1863 թվականին Julia նավի խորտակումից հետո 19 կենդանի մնացածների փրկությամբ։ 392 տոննա Admella ջրածավալով շոգեքարշն ուղևորվում էր Ադելաիդայից Մելբուռն, երբ այն Հարավային Ավստրիալիայի Քարփենթեր-Ռոքսի մոտ բախվեց ստորջրյա ժայռին, որի արդյունքում 89 մարդ զոհվեց։ Փորթլենդյան փրականավերը և անձնակազմը հասան դեպքի վայր և փրկարարական օպերացիայում նշանակալի դեր խաղացին։
Թանգարանում բացի Փորթլենդյան փրկանավերից, ցուցադրված է նաև իսկական կետի կմախքը։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորթլենդը գտնվում է Մելբուռնից Princes մայրուղուց 362 կմ արևմուտք։ Այն միացված է Համիլթոնի հետ Հենթի մայրուղոց։
Երկաղուղային ճանապարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորթլենդս սպասարկվում է Maroona-Portland line ստանդարտ երկաթուղային գծերը, որը ճյուղավորվում է հիմնական Արևմտյան ստանդարտ երկաթգծից։ Մինչև 1995 թվականը գիծը լայնուղի էր, որը բացվել էր 1877 թվականի դեկտեմբերի 19-ին[24]։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են ավտոբուսով մինչև Վարնամբուլ, որտեղ ուղևորները տեղափոխվում են երկաթուղային ճանապարհ, վերջին ուղիղ մարդատար գնացքը Արարատի և Փորթլենդի միջև եղել է 1981 թվականի սեպտեմբերի 12-ին, որը ղեկավարվում էր DRC railcar[25] երկաթուղային գնացքաքարշը։ Սերմնահատիկներն ամենատարածվա ապրանքն էր, որ առաքվում էր երկաթգծով Ուիմերից։
Տրանսպորտի նախարար Փիթեր Բաթչելորը 15 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վերգետյնա անցում բացեց Քլիֆ-սթրիթում՝ կառուցված VicRoads ճանապարհային ընկերության համար 2006 թվականի հոկտեմբերին[26]։ Կառավարությունն իր վրա վերցրեց այն նախագծի պարտավորությունները 2003 թվականի մայիսին, և աշխատանքներն սկսեցին 2005 թվականին[27]։ Էստակադան ապահովում է ավտոմեքենաների և գնացքների անդադար հասանելիությունը դեպի նավահանգիստ, որոնք տեղափոխում են այնպիսի ապրանքներ, ինչպիսին են՝ սերմնահատիկը, պարարտանյութերը, հողմաէլեկրակայանների սարքավորումները, ալյումինե ձուլակտորները և փայտե տաշեղները։ Ըստ կանխատեսումների՝ նավահանգստի ակտիվությունը նշանակալիորեն բարձրանում է, և ուղեկամուրջը, որի նախագիծը քննարկվում էր 1991 թվականից, վերջապես ավարտվեց։ Ընդ որում նախատեսածից 3 ամիս շուտ ավարտվեցին կառուցման աշխատանքները երաշտի հետևանքով, որն օգնեց խուսափել անձրևի պատճառով առաջացող ուշացումներից։
Pacific National բեռնափոխադրող օպերատորը անորոշ ժամանակով դադարեցրեց երկաթուղային բեռնափոխադրումները դեպի Փորթլենդ 2004 թվականին, ինչն անհետևանք չթողեց տեղի ընկերությունների վրա՝ ներառյալ Փորթլենդի Ալյումիե գործարանը, Kalari տրանսպերտային ընկերությունը և Anchor Logistics բեռնափոխադրող բրոքերը։ Սերմնահատիկների՝ բեռնարկղներով փոխադրումները Մարոնայի և Փորթլենդի միջև շաբաթական երկու անգամ, սակայն Pacific National-ը հայտարարեց, որ երաշտի հետևանքով գնացքները չեն հերիքում, որպեսզի իրականացնեն փոխադրումները։ Այդ երթուղու տարբերությունը երկաթուղու և ավտոմեքենայի միջև կազմում էր մեկ տոննայի համար $12,97՝ ի օգուտ երկաթուղային տրանսպորտի[28]։ Pacific National 2008 թվականի մարտին դադարեցրեց չվերթները դեպի Փորթլենդ, իսկ GrainCorpս սերմնահատիկային ընկերությունը վարձակալեց նրանցից սահմանափակ քանակությամբ գնացքաքարծեր և շարժական կազմ, բայց սովորական երթուղու փոխարեն գերադասում էր տեղափոխել սերմնահատիկը Ջելոնգ[29]։ 2008 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ բեռնափոխադրումները վերսկսվում են՝ օգտագործելով Փորթլենդից կապերը, իսկ El Zorro օպերատորը Iluka Resources ընկերության հետ ստորագրեց բազմամիլիոնանոնոց գործարք Մելբուռնի հանքային ավազի բեռնարկղային բեռափոխադրումը, ընդ որում Iluka-ն հայտարարեց, որ երկաթուղին ավտոմեքենային էժան է[30]։
Ավիացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորթլենդին սպասարկում է Փորթլենդի օդանավակայանը։ Sharp Airlines ավիաընկերությունը իրականացրեց պարբերական թռիչքներ Փորթլենդի և Ուորնամբուլա օդանավակայան Էսենդոն օդանավակայանից 2019 թվականի հունիսի 30-ին[31][32]։ Sharp Airlines սկսել է իր գործունեությունը Փորթլենդի ալյումիե գործարանի անձնակազմըԱվալոն օդանավակայան տեղափոխելու համար, որպեսզի նրանք կարողանան օպերատիվ համագործակցեն Ջելոնգի մոտակայքում գտնվող Point Henry Smelter գործարանի հետ։ Կազմակերպության նշանակալի պահանջարկով և աջակցությամբ ավելացվեցին ոչ թե չարթերային, այլ ուղևորափոխադրման ռեյսեր։ Sharp ընկերությունն ստեղծեց Սպասարկման կենտրոն Փորթլենդի օդանավակայանում, որպեսզի սպասարկվող անձնակազմը կարողանա սպասարկի աճող արվարձանային և զբոսաշրջային ավիաընկերությունները։
Հասարակական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիո
[խմբագրել | խմբագրել կոդը]3RPC-FM 99.3 հասարակական ռադիոկայանը տեղակայված է Arts Company ընկերության դիմաց՝ Ռիչմոնդ փողոցի անկյունում, և հաղորում է Գլենելգ դքսության մեծ մասում։ Այն նպաստում է քաղաքային տարբեր ներկայացումների, ցուցադրությունների և մշակութային միջոցառումների զարգացմանը։ Յուրաքանչյուր շաբաթ կամավոր հաղորդավար գրում և եթեն են թողարկում բազամաժամանոց ժամանցային ծրագրեր՝ նվիրված արվեստին, մշակույթին, սպորտին, հասարակական նորություններին և հատուկ ծրագրերին։
WAVE-FM փորթլենդյան զբուսաշրջական ռադոիկայանը թողարկում է թեթև երաժշտություն, նորություններ և տեղի տեսարժան վայրերի մասին ինֆորմացիա։
Արվեստ և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորթլենդն ունի վառ մշակութային բազմազանություն, որտեղ ներկայացված են կավագործների, նկարիչների, երաժիշտների, լուսային շոուների բեմադրիչների, հյուսների, լուսանկարիչների, կինոմատոգրաֆների, մուլտիմեդիաների նկարիչների, տպագրիչների, ոսկերիչների, քանդակագործների, դերասանների և գրողների աշխատանքները։ Այդ տաղանդներից շատերը միավորվում են CEMA Inc նշանի տակ (Երաժշտության և արվեստի խրախուսման խորհուրդ) կամ The Arts կազմակերպության կողմից ասոցացված։
Գլենելգ և Բենթինք փողոցների անկյունում գտնվող Փորթլենդյան գեղարվեստական կենտրոնը իր մեջ ներառում է պատկերասրահ և թատրոն, որտեղ պարբերաբար իրականացվում են տեղական և արտագնա ներկայացումներ[33]։
Arts ընկերութունը տեղակայված է Փորթլենդի պատմական շրջանում՝ Ջուլիա փողոցում վերականգնված հին կառույցներում։ Արհեստանոցների և ստուդիաների շարքում այստեղ նաև վաճառվում են տեղի նկարիչների աշխատանքները։ Արտ-ընկերությունը իրենից ներկայացնում է նկարիչների բնակարան և ստուդիա։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ունի ավստրիալական ֆուտբոլային հավաքական, որը ելույթ է ունենում Ավստրիալական ֆուտբոլային լիգայում։ Ակումբն անվանվում է Portland Football Netball Cricket Club։
Խաղացողները գոլֆ խաղում են Փորթլենդի գոլֆ-ակումբի դաշտում Մադեյր-պակետ-Ռոուդում[34]։ Փորթլենդում կա նաև Portland Panthers ֆուտբոլային ակումբ, և խաղերի մեծ մասը նրանք իրականացնում են Mount Gambier Sides հետ։
Դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրագույն ուսումնական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1]Արխիվացված 2020-02-27 Wayback Machine Փորթլենդի Միջնակարգ Քոլեջ
- PSC կրկնակի մասնակցության ծրագիր
- [2]Արխիվացված 2010-01-31 Wayback Machine Բայվիեու Քոլեջ
Տարրական դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բունդարա առաջնային դպրոց
- [3] Փորթլենդ Առաջնային դպրոց
- Հյուսիսային Փորթլենդի առաջնային դպրոց
- [4]Արխիվացված 2020-08-13 Wayback Machine Փորթլենդ Հարավային Առաջնային դպրոց
- Բոլվարա Առաջնային դպրոց
- All Saints Parish Primary School
- St Johns Lutheran Primary School
- Portland Bay School
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորթլենդում գերակայում է տաք ամառային միջերկրածովյան կլիման, որը փոխվում է ծովային կլիմայի (Կյոպպենի կլիմաների դասակարգում)։ Ամառը թեթևանում է ափային գծի տեղակայմամբ, մինչ ձմեռը մեծամասամբ անձրևային է քիչ ցուրտ ջերմաստիճանով, որոնք ընթանում են չափազանց սառը քամիներով։
Ցուցանիշներ | Հունվ․ | Փետ․ | Մարտ | Ապր․ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոս․ | Սեպտ․ | Հոկտ․ | Նոյեմ․ | Դեկտ․ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բացարձակ առավելագույն, °C | 42,3 | 40,6 | 40,9 | 33,9 | 27,8 | 20,8 | 21,1 | 24,4 | 28,3 | 36,0 | 38,9 | 41,7 | 42,3 |
Միջին առավելագույն, °C | 21,8 | 21,9 | 20,7 | 18,4 | 16,1 | 14,1 | 13,6 | 14,4 | 15,8 | 17,3 | 18,8 | 20,5 | 17,8 |
Միջին նվազագույն, °C | 12,7 | 13,1 | 12,0 | 10,3 | 8,7 | 7,5 | 6,5 | 6,9 | 7,8 | 8,9 | 10,3 | 11,6 | 9,7 |
Բացարձակ նվազագույն, °C | 4,4 | 3,3 | 2,0 | 1,1 | −0,6 | −2,2 | −2,8 | −1,7 | −0,3 | 0,6 | 2,2 | 3,3 | −2,8 |
Տեղումների օրերի միջին թիվը | 8,6 | 7,8 | 11,3 | 14,6 | 18,4 | 19,5 | 21,0 | 20,9 | 18,3 | 15,9 | 12,6 | 10,9 | 179,8 |
Տեղումների նորմա, մմ | 35,5 | 32,7 | 42,4 | 64,1 | 88,2 | 99,6 | 108,6 | 107,4 | 85,2 | 68,6 | 52,0 | 45,2 | 827,1 |
Աղբյուր․[35] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC22098
- ↑ Portland (Vic.) // QuickStats — ABS.
- ↑ 3,0 3,1 «3218.0 – Regional Population Growth, Australia, 2017-18: Population Estimates by Significant Urban Area, 2008 to 2018». Australian Bureau of Statistics. Australian Bureau of Statistics. 2019 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Estimated resident population, 30 Июня 2018.
- ↑ «The History of Portland». Portland Guardian (EVENING ed.). Vic. 1930 թ․ հունիսի 16. էջ 4. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին – via National Library of Australia.
- ↑ State Library of Victoria. «Images and transcripts of Edward Henty's journal». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «PICTURESQUE VICTORIA». The Argus. Melbourne. 1884 թ․ նոյեմբերի 15. էջ 4. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Henty Days». Portland Guardian (EVENING. ed.). Vic. 1927 թ․ հունվարի 13. էջ 4. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին – via National Library of Australia.
- ↑ Premier Postal History. «Post Office List». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Obituary – From the Portland Herald». The Banner. Melbourne. 1854 թ․ փետրվարի 28. էջ 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին – via National Library of Australia.
- ↑ Scars on the Landscape: A Register of Massacre sites in Western Victoria 1803—1859 by Ian D. Clark, Aboriginal Studies Press, Acton (ACT) 1995, pp. 17-22 0-85575-281-5. An excerpt was also published on Museum Victoria website Արխիվացված 2012-09-05 Wayback Machine when accessed on 26 Ноября 2008.
- ↑ 'The People of Budj Bim: Engineers of aquaculture, builders of stone house settlements and warriors defending country by The Gunditjmara People with Gib Wettenhall, em Press, Mollongghip (Vic) 2010, pp. 16-27.
- ↑ «Lovett on behalf of the Gunditjmara People v State of Victoria». 2007 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին..
- ↑ «Lovett on behalf of the Gunditjmara People v State of Victoria (No 5)». 2011 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին..
- ↑ «Portland – Live in Victoria». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Portland Upwelling Festival – The Bonney Upwelling». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Butler, A. J., F. Althaus, D. M. Furlani, and K. R. Ridgway. Assessment of the Conservation Values of the Bonney Upwelling Area: A Component of the Commonwealth Marine Conservation Assessment Program 2002–2004: Report to Environment Australia. Արխիվացված 2012-06-02 Wayback Machine Published by CSIRO Marine Research (now CSIRO Marine and Atmospheric Research) and Environment Australia, Dec. 2002. Accessed 12 Июля 2013.
- ↑ Victorian Legislation and Parliamentary Documents. «New Wind Farm Blade Factory is a Boost for Portland». Victorian Legislation and Parliamentary Documents. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 31 Авгутса 2007-ին.
- ↑ the age.com.au (2007). «Green energy market unviable: Vestas». Melbourne: the age.com.au. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Freehills.com. «Portland Wind Energy Project to commence». Freehills.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Portland Observer: 'Sparks to fly over powerlines' - 13 Апреля 2005». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Pacific Hydro. «Portland Wind Project». Pacific Hydro. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ The Great Southwest Walk – Great Ocean Road, Victoria, Australia(անգլ.) : journal. — Tourism Victoria. Архивировано из первоисточника 16 Հունիսի 2011.
- ↑ Portland Cable Trams. «General Happenings». Portland Cable Trams. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ The Centenary of the Opening of the Ararat to Portland Railway Turton, Keith W. Australian Railway Historical Society Bulletin, Октябрь/Ноябрь 1977 pp 217–239;241–268
- ↑ Chris Banger Rail Passenger Service Withdrawals Since 1960(անգլ.) // Կաղապար:Нп3 : magazine. — Australian Railway Historical Society (Victorian Division), 1997. — С. 77—82.
- ↑ «BATCHELOR IN PORTLAND OPENING NEW RAIL/ROAD GRADE SEPARATION». Media Release: MINISTER FOR PUBLIC TRANSPORT. www.legislation.vic.gov.au. 2006 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «WORKS BEGIN ON $15 MILLION CLIFF STREET OVERPASS PROJECT». Media Release: MINISTER FOR PUBLIC TRANSPORT. www.dpc.vic.gov.au. 2005 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Bill Meldrum (2004 թ․ դեկտեմբերի 17). «Freight off the rails Pacific National suspends rail services to Portland». Portland Observer. web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին. (via Internet Archive)
- ↑ Bill Meldrum (2008 թ․ հունիսի 30). «State loses focus on Portland line». Portland Observer. www.spec.com.au. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Rail freight back on Portland-Maroona line». ABC News. www.abc.net.au. 2008 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Cessation of Warrnambool/Portland Airline Services». Sharp Airlines. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Sharp Airlines calls time on Melbourne passenger services». The Standard. The Warrnambool Standard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Portland Arts Company. «Portland Arts Company». Portland Arts Company. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Golf Select. «Portland». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Climate statistics for». Bureau of Meteorology. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փորթլենդ (Վիկտորիա)» հոդվածին։ |
|