Մաունթ Գամբիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաունթ Գամբիեր
Տեսակքաղաք
Երկիր Ավստրալիա[1]
ՎարչատարածքՀարավային Ավստրալիա[1] և Mount Gambier?
ԲԾՄ41 մետր
Մակերես27,6 կմ²
Մասն էLimestone Coast?
Ձևավորում1854
Քարտեզ
Քարտեզ

Մաունթ Գամբիեր[2] (անգլ.՝ Mount Gambier), քաղաք Ավստրալիայում՝ Հարավային Ավստրալիա նահանգում։ Մաունթ Գամբիեր քաղաքային մունիցիպալիտետի և Գրանտ շրջանի կենտրոնը (նրա կազմի մեջ չի մտնում)։

Բնակչությունը 28 684 մարդ է (2016)[3], ինչի շնորհիվ բնակչության թվով քաղաքը նահանգում երկրորդն է մայրաքաղաք Ադելաիդայից հետո։ Քաղաքն իր անունը ստացել է Մաունթ Գամբիեր հրաբուխի անունից։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ լիճը՝ Մաունթ Գամբիրի տեսարժան վայրերից մեկը

Մոունթ Գամբիերը գտնվում է Ավստրալիայի հարավում, Հնդկական օվկիանոսի ափին, նահանգի հարավ-արևելքում, Ադելաիդայից 439 կմ հարավ-արևելք[4]։

Տարածքը 193,3կմ² է[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաունթ Գամբիերի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 44.1
(111.4)
44.9
(112.8)
41.3
(106.3)
35.8
(96.4)
28.5
(83.3)
21.6
(70.9)
22.4
(72.3)
26.6
(79.9)
32.2
(90)
34.4
(93.9)
41.2
(106.2)
45.9
(114.6)
45.9
(114.6)
Միջին բարձր °C (°F) 25.5
(77.9)
25.3
(77.5)
23.2
(73.8)
19.6
(67.3)
16.1
(61)
13.9
(57)
13.2
(55.8)
14.2
(57.6)
15.9
(60.6)
18.1
(64.6)
20.6
(69.1)
23.1
(73.6)
19.06
(66.32)
Միջին ցածր °C (°F) 11.3
(52.3)
11.8
(53.2)
10.6
(51.1)
8.8
(47.8)
7.4
(45.3)
5.8
(42.4)
5.2
(41.4)
5.5
(41.9)
6.3
(43.3)
7.2
(45)
8.5
(47.3)
10.0
(50)
8.2
(46.75)
Ռեկորդային ցածր °C (°F) 1.4
(34.5)
2.8
(37)
0.0
(32)
−1.8
(28.8)
−2.8
(27)
−3.9
(25)
−3.9
(25)
−2.6
(27.3)
−3.4
(25.9)
−1.6
(29.1)
−0.8
(30.6)
1.2
(34.2)
−3.9
(25)
Տեղումներ մմ (դյույմ) 26.9
(1.059)
26.6
(1.047)
35.1
(1.382)
53.6
(2.11)
73.2
(2.882)
84.7
(3.335)
100.5
(3.957)
96.1
(3.783)
72.2
(2.843)
60.8
(2.394)
46.7
(1.839)
38.2
(1.504)
714.6
(28.135)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) 8.3 7.8 11.1 14.4 18.6 19.7 21.9 21.7 19.1 16.8 13.3 11.6 184.3
Միջին ամսական արևային ժամ 282.1 243.0 217.0 171.0 136.4 123.0 136.4 164.3 170.5 220.1 234.0 260.4 2358,2
Միջին օրական արևային ժամ 9.1 8.6 7.0 5.7 4.4 4.1 4.4 5.5 6.0 7.1 7.8 8.4 6.51
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ եվրոպացիների գալը, այստեղ ապրում էր ավստրալիական բուանդիկ ցեղը։ Նրանք այդ շրջանն անվանում էին «իրենգ բելամ», այսինքն՝ «արծվի երկիր»[4]։ Առաջին սպիտակամորթը, որը այցելել է այս վայրերը, լեյտենանտ Ջեիմիս Գրանտն էր, որը ափ է իջել 1800 թվականի դեկտեմբերի 3-ին։ Նա այստեղ հայտնաբերել է երկու լեռ և երկու հրվանդան, որոնց տվել է համապատասխանաբար Գամբիեր լեռ (ի պատիվ բրիտանական ադմիրալության լորդ Ջեյմս Գամբիերի), Շենկ լեռ, Բենքս հրվանդան և Նորթումբերլենդ հրվանդան անունները[4]։ Բուանդիկ ցեղի մարդիկ դարձել են Հարավային Ավստրալիայի առաջին աբորիգենները, որոնք տեսել են նավերը, ինչպես նաև ոչխարների հոտը, որ իրենց հետ էին բերել անգլիացիները։

1839 թվականի հունիսին այստեղ բնակություն են հաստատել Հենթի եղբայրները, որոնք իրենց հետ բերել են ոչխարներ և գյուղատնտեսական կենդանիներ։ Ճիշտ է, ստիպված էին դիմակայել տեղի ցեղերի հետ բախումներին։ Այն բանից հետո, երբ Հենթիները հեռացել են այս հողերից (1844 թվականին), նրանց ունեցվածքի սեփականության իրավունքը ստացել է Իվլին Ստյորտը՝ Չարլզ Ստյորտի եղբայրը, որը հայտնաբերել է Ավստրալիայի ամենամեծ գետերը՝ Դառլինգըև Մուրեյը[4]։ 1840-ական թվականներին ժամանակակից Մաունթ Գամբիերի տեղում հայտնվել է առաջին մշտական բնակավայրը։ 1847-1849 թվականներին թաունշիփում հայտնվել են առաջին հյուրանոցը, խանութը և ջրաղացը, որն արտադրում էր գարու և ցորենի ալյուր[4]։

Պաշտոնապես քաղաքը հիմնադրել է 1854 թվականին Հաստինգս Կանինգհեմը։ Նա քաղաքին տվել է Գամբիեր Թաուն (անգլ.՝ Gambier Town) անունը։ Ուղիղ մեկ դար անց՝ 1954 թվականին, այն վերանվանվել է Մաունթ Գամբիեր և ստացել է քաղաքի կարգավիճակ[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 23 494 մարդ, 11 349՝ տղամարդ և 12 145՝ կին։ Բնակչության մեծամասնությունը սպիտակամորթներ էին (19 941 անգլոավստրալացի, 667 անգլիացի, 218 անգլոավստրալացի, 206 իտալացի, 169 հոլանդացի և 139 գերմանացի), բնիկ բնակչության մասնաբաժինը աննշան է՝ 1,6% (369 մարդ)։ Մաունթ Գամբիերի բնակիչների ճնշող մեծամասնության համար մայրենի լեզուն անգլերենն է (91,7%)[3]։ Մաունթ Գամբիերը նահանգի երկրորդ ամենաշատ բնակեցված քաղաքն է (Ադելաիդայից հետո) և 50-րդը երկրում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական տնտեսության հիմնական ճյուղերն են գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և զբոսաշրջությունը։ Վերջինս տարեկան 100 միլիոն դոլարի եկամուտ է բերում քաղաքային գանձարան[6]։ Զբոսաշրջիկներին գրավող գլխավոր տեսարժան վայրերից են շրջակա լճերը (այդ թվում՝ Կապույտ լիճը), հարյուրամյա աշտարակը, հին դատարանի շենքը, Քարանձավային այգին, լեռները, քարանձավները, պատմական շենքերն ու եկեղեցիները[4]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի օդանավակայան։

Քաղաքի միջով անցնում են մի քանի մայրուղիներ, այդ թվում՝ «Princes Highway»-ը և «Riddoch Highway»-ը։ Մաունթ Գամբիերը այլ քաղաքների հետ կապված է նաև ավտոբուսային երթուղիներով և երկաթուղով։

Հայտնի բնիկներ և բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC40940
  2. Карта Роскартографии, 2003 г. Г-4194.
  3. 3,0 3,1 «2016 Census QuickStats : Mount Gambier (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Mount Gambier» (անգլերեն). The Sydney Morning Herald. 2004 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «2011 Census Community Profiles. Mount Gambier» (անգլերեն). 2011 Census Community Profiles. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. «Mount Gambier Tourism» (անգլերեն). Mount Gambier. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաունթ Գամբիեր» հոդվածին։