Փոթորիկ․ Բել Իլի ծովափ
Արտաքին տեսք
Փոթորիկ․ Բել Իլի ծովափ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կլոդ Մոնե[1] |
տարի | 1886 |
բարձրություն | 65,4 սանտիմետր |
լայնություն | 81,5 սանտիմետր |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | ծովանկար և բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
սեփականատեր | Gaston Migeon? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Փոթորիկ․ Բել Իլի ծովափ» (իսպ.՝ ֆր.՝ Tempête, côtes de Belle-Ile), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից Կլոդ Մոնեի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1886 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 65 × 81.5 սմ[3]։
Այսօր «Փոթորիկ․ Բել Իլի ծովափ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օրսե թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փոթորիկ․ Բել Իլի ծովափ» ստեղծագործությունը համարվում է այն 39 աշխատանքներից մեկը, որոնք Կլոդ Մոնեն նկարել է Բրետանի (Ֆրանսիա) Բել Իլ կղզում․ այստեղ հեղինակն ապրել է 1886 թվականի աշնանը[4]։
Այդ ընթացում վրձնած նկարները հեղինակի ստեղծագործական կյանքում կարևոր նշաձող սահմանեցին․ այսօր այդ կտավները զարդարում են աշխարհի տարբեր թանգարանները[5].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 JocondeLab — 2014.
- ↑ «Կլոդ Մոնեի նկարներից». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «JocondeLab » Détail d'une notice». jocondelab.iri-research.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Musee Rodin». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Claude Monet կղզու կայքում