Փոթորիկ Հարվի
Փոթորիկ Հարվի | |
---|---|
Տեսակ | Category 4 hurricane? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Ժամանակի սկիզբ | օգոստոսի 17, 2017[2] |
Զոհվածներ | 107 մարդ[3] |
Վիրավորներ | 100[4] |
Hurricane Harvey Վիքիպահեստում |
Փոթորիկ Հարվին, ակտիվ արևադարձային ցիկլոն է , որն առաջացնում է անասելի ու աղետալի ջրհեղեղներ Տեխասի հարավ-արևելքում։ Այն եղել է ԱՄՆ-ում առաջին խոշոր փոթորիկը 2005 թվականից հետո, որը պատկանում է երրորդ կամ ավելի բարձր կատեգորիաներին։ Չորս օրվա մեջ շատ շրջաններ ստացել են ավելի քան մեկ մետր բարձրությամբ անձրև։ Հարվին գրանցված ամենախոնավ արևադարձային ցիկլոնն է Միացյալ Նահանգներում։ Ջրհեղեղի ընթացքում փրկվել են ավելի քան 13000 հոգի, տեղափոխվել են ավելի քան 30 000 մարդ և ջրի տակ են անցել հազարավոր տներ։
Հարվիի հետևանքով մահացել են առնվազն 38 հոգի, 1–ը Գայանայում և 37–ը ԱՄՆ–ում ։ Աղետալի գետային ջրհեղեղները շարունակվում են Մեծ Հյուսթոնի շրջանում։ ՖԵՄԱ–ի տնօրեն Բրոքը Լոնգն անվանել է Հարվիին Տեխասի պատմության մեջ գրանցված ամենասարսափելի աղետը և ակնկալում է, որ փոթորկի պատճառած վնասներից վերականգնվելու համար կպահանջվի շատ տարիներ։ Ըստ նախնական գնահատումների, տնտեսական վնասը տատանվում է $10 մլրդ-ից մինչև $160 մլրդ, ընդ որում, կորուստների մեծ մասը կրում են ապահովագրություն չունեցող տան տերեր։
Օդերևութաբանական պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարվին ութերորդ անվանված մրրիկն է, երրորդ փոթորիկը և առաջին խոշոր փոթորիկն է եղել 2017 թվականի Ատլանտյան փոթորիկների շրջանում։ Այն առաջացել է փոքր Անտիլյան կղզիների արևելքից եկած արևադարձային ալիքից և հասել է արևադարձային փոթորկի կարգավիճակի օգոստոսի 17–ին։ Փոթորիկն անցավ Հողմակողմ կղզիների վրայով հաջորդ օրը։ Հարվին, Կարիբյան ծով մտնելով, սկսեց թուլանալ չափավոր քամու շեղման պատճառով և վերածվեց արևադարձային ալիքի, երբ տեղակայված էր Կոլումբիայի հյուսիսում օգոստոսի 19–ի վաղ առավոտյան։ Փոթորկի մնացորդները վերահսկվում էին վերածնման համար, երբ այն շարունակում էր տեղաշարժվել հյուսիսարևմտյան ուղղությամբ Կարիբյանի և Յուկատան թերակղզու վրայով։ Հարվին վերածնվեց Կամպեչեյի ծովածոցում օգոստոսի 23–ին։ Հարվին օգոստոսի 24–ին սկսեց արագ ուժեղանալ և նորից հասավ արևադարձային մրրիկի կարգավիճակին և նույն օրն ավելի ուշ այն վերածվեց փոթորկի։ Երբ փոթորիկը շարժվում էի ընդհանուր առմամբ դեպի Հյուսիս-Արևմուտք, Հարվիի ակտիվացման փուլը դանդաղեց օգոստոսի 24-25–ի գիշերը, սակայն շուտով Հարվին շարունակեց ուժեղանալ և օգոստոսի 25–ի գիշերը դարձավ չորրորդ կատեգորիայի փոթորիկ։ Մի քանի ժամ անց, Հարվին փլուզվեց է մոտ Ռոկպորտ, Տեխասում, երբ այն հասել էր առավելագույն ուժգնության։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.katc.com/story/38250560/a-review-of-the-2017-atlantic-hurricane-season — 0018.
- ↑ https://weather.com/storms/hurricane/news/tropical-storm-harvey-forecast-texas-louisiana-arkansas — 0017.
- ↑ http://www.fyens.dk/udland/Stormskaderne-i-Texas-kan-koste-1000-milliarder-kroner/artikel/3181410 (դան.)
- ↑ http://politiken.dk/udland/art6083558/Druknet-kvinde-sender-d%C3%B8dstal-efter-stormen-Harvey-op-p%C3%A5-to (դան.)