Փոթի (նավահանգիստ)
Փոթի նավահանգիստ | ||
ფოთის ნავსადგური | ||
Փոթի նավահանգիստ | ||
Երկիր | Վրաստան | |
---|---|---|
Համայնք | Փոթի | |
Հիմնադրված է | 1858 թ. | |
Պաշտոնական կայք | potiseaport.com | |
| ||
Փոթի ծովային նավահանգիստ (վրաց.՝ ფოთის საზღვაო ნავსადგური, տառադարձումը` Փոթիս սազգվաօ նավսադգուրի), վրացական Փոթի քաղաքի ծովային նավահանգիստ, Սև ծովի արևմտյան մասի խոշորագույն նավահանգիստ, որը գտնվում է Ռիոն գետի գետաբերանում, կոդը` UN/LOCODE -GEPTI։ Հանդիսանում է Տրանս-Կովկասյան միջանցքի և ТРАСЕКА միջազգային ծրագրի առանցքային կետ, որն իրենում ներառում է ռումինական Կոնստանցա և բուլղարական Վառնա նավահանգիստները, որոնք համագործակցում են Կասպիական շրջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոթիի նավահանգստի կառուցումը սկսվել է 1828 թվականին Փոթի քաղաքը Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո։ Քաղաքը նավահանգստի կարգավիճակ է ստացել 1858 թվականին, իսկ նավահանգիստը կառուցվել է 1899-1907 թվականներին, քաղաքագլուխ Նիկո Նիկոլաձեի օրոք։ Նավահանգիստը մի քանի անգամ վերակառուցվել է, այդ թվում Նիդեռլանդների կառավարության և Եվրոպական Միության միջոցների հաշվին[1]։ 2007 թվականին նավահանգստի դրամաշրջանառությունը կազմել է 7,7 միլիոն տոննա, բեռնափոխադրումների գումարային ծավալը 185 հազար teu[2]։
Սեփականաշնորհում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի ապրիլին արժեթղթերի 51% -ը վրացիները վաճառեցին акций RAKIA կազմակերպությանը, որը պատկանում էր Ռաս ալ-Խայմայի էմիրությանը։ Ընկերությունը ի դեմս իր վրացական դուստր ձեռնարկությանը` ՌԱԿԻԱ Վրաստանի ազատ արդյունաբերական գոտի ՍՊԸ-ի ( RAKIA Georgia Free Industrial Zone LLC), սկսեց նոր տերմինալի կահավորման և ազատ արդյունաբերական գոտու զարգացման աշխատանքները։ 2008 թվականի ապրիլի 15-ին ազատ գոտու բացումը իրականացրել է Միխեիլ Սաակաշվիլին[3]։
2009 թվականին RAKIA UAE ընկերությունը ձեռք բերեց նավահանգստի արժեթղթերի մնացած 49% -ը, բայց 2009 թվականի Դուբայի պարտքային ճգնաժամի կապակցությամբ Սաուդ իբն Սակր ալ Քասիմի շեյխը ակտիվների հիմնական մասը 2010 թվականի հոկտեմբերին վաճառեց արտասահմանին[4] և որոշեց կենտրոնանալ ներքին առաջնահերթությունների վրա, որը հոր` Սակր իբն Մուհամադ ալ Քաիմի մահվան պատճառը հանդիսացավ մասամբ[5]։ Նավահանգստի 80% -ը 2011 թվականի ապրիլին վաճառվեց APM Terminals ընկերությանը, որը դանիական дочернему предприятию датской компании Moller-Maersk ընկերության դուստր ձեռնարկությունն է[6]։ 2011 թվականի սեպտեմբերի 8-ին RAKIA Georgia FIZ ընկերությանը պատկանող արժեթղթերի ևս 15%-ը փոխանցվեց վրացական գործարար Գելա Միկաձեին, ով դարձավ FIZ-ի գործընկերը։ Միկաձեն այդ մասնաբաժնի տերը դարձավ Manline Projects LLP ընկերության շնորհիվ[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քուլևի նավթային տերմինալ (անգլ.՝ Kulevi Oil Terminal)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Poti Sea Port: History (անգլ.)
- ↑ Poti Sea Port: Annual Figures – 2007 (անգլ.)
- ↑ Christina Tashkevich (April 16, 2008). President inaugurates Poti port project. The Messenger Online. Accessed on April 19, 2008.
- ↑ COVER STORY - RAK SPECIAL REPORT - The man who sold the world (անգլ.)
- ↑ Death of Gulf emirate ruler Sheikh Saqr prompts fight over succession (անգլ.)
- ↑ Maersk unit buys 80 pct share of Georgian port Արխիվացված 2011-04-24 Wayback Machine (անգլ.)
- ↑ National Agency of the Public Registry (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոթի (նավահանգիստ)» հոդվածին։ |
|