Փերրի Էդվարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փերրի Էդվարդս
Փերրի Էդվարդսը The Glory Days Tour-ի ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Perry Edwards
Ի ծնե անունանգլ.՝ Perrie Louise Edwards
Ծնվել էհուլիսի 10, 1993 (30 տարեկան)
Սաութ Շիլդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրեր
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներքնարական սոպրանո
Գործունեություն2011–այժմ
Լեյբլ
ԿրթությունՆյուքասլի համալսարան, St Joseph's Catholic Academy? և Newcastle College?
ԱնդամակցությունLittle Mix
ԿապվածLittle Mix
Ստորագրություն
Ստորագրություն
 Perrie Edwards Վիքիպահեստում

Փերրի Լուիս Էդվարդս (անգլ.՝ Perrie Louise Edwards, հուլիսի 10, 1993(1993-07-10)[1], Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր[2][3]), անգլիացի երգչուհի, որն առավել հայտնի է որպես չորս անդամից կազմված բրիտանական՝ Little Mix գըրլ բենդի վոկալիստ։ Խումբը ձևավորվել է 2011 թվականին՝ The X Factor-ի 8-րդ եթերաշրջանի ընթացքում։ Այն դարձել է առաջին խումբը, որը հաղթել է նախագծում։ Իր դեբյուտից ի վեր Little Mix-ը վաճառել է 60 միլիոնից փոքր-ինչ պակաս ձայնապնակ ամբողջ աշխարհում՝ ընդգրկվելով բոլոր ժամանակների ամենաշատ վաճառքներ ունեցող գըրլ բենդերի լավագույն հնգյակում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերրի Լուիս Էդվարդսը[4] ծնվել է 1993 թվականի հուլիսի 10-ին[5] և մեծացել է Թայն ընդ Ուիր կոմսության Սաութ Շիլդս քաղաքի Ուայթլիս թաղամասում[6]։ Նա երգչուհի Դեբի Դաֆիի և երգիչ Ալեքսանդր Էդվարդսի դուստրն է։ Փերրիի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ պատանի էր, և երկուսն էլ նորից ամուսնացել։ Նա Ջոնի անունով ավագ եղբայր ունի, և Քեյլթլին անունով հայրական գծով խորթ քույր։ Մինչև Սաութ Շիլդս վերադառնալն Էդվարդսը հաճախել է Դորսեթ կոմսության Ուեյմութ քաղաքի Ռադիփոլի տարրական դպրոցը[7]։ Սաութ Շիլդսում նա հաճախել է Սենթ Փիթերի և Փոլի տարրական դպրոցը և Մորթիմերի համայնքային քոլեջը[7], որտեղից ավելի ուշ տեղափոխվել է Նյուքասլի քոլեջ։ Այնտեղ նա բակալավրի աստիճան է ստացել կատարողական արվեստների ոլորտում[7]։ Դեռահաս տարիքում Էդվարդսը երկու տարի ապրել է Նոր Զելանդիայի Համիլթոն քաղաքում[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին ձայնագրությունն էր Ալանիս Մորիսեթի «You Oughta Know» երգը[9]։ Էդվարդսը և Ջեսի Նելսոնը ընդգրկվել են Faux Pas անվանբ խմբի կազմում, մինչդեռ Ջեյդ Թըրլուոլը և Լի Էն Փինոքը ընդգրկվել են մեկ այլ՝ Orion անվանբ խմբի կազմում։ Երկու խմբերն էլ, այնուամենայնիվ, ձախողվել են և առաջընթաց չեն ունեցել։ Ավելի ուշ որոշվել է վերադարձնել այս քառյակին, և նրանցից ստեղծել Rhythmix խումբը, որը կարողացել է անցնել «ժյուրիների տներ» փուլը[10]։ Ի վերջո նրանք հասել են կենդանի շոուների փուլը, ինչից հետո խմբի մարզիչն է դարձել Թուլիսա Կոնտոստավլոսը[11]։ 2011 թվականի հոկտեմբերի 28-ին հայտարարվել է, որ խմբին նոր անվանումը Little Mix է[12]։ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին Little Mix խումբը հաղթող է հայտարարվել և դարձել է նախագծի պատմության մեջ առաջին խումբը, որ կարողացել է նման արդյունքի հասնել[13]։ Խմբի հետ Էդվարդսը 5 ալբոմ է թողարկել՝ DNA (2012), Salute (2013), Get Weird (2015), Glory Days (2016) և LM5 (2018), իսկ վեցերորդը նախատեսվում է թողարկել 2020 թվականին[14]։ 2019 թվականին Փերրին դարձել է իտալական՝ Superga բրենդի նոր դեմքը և թողարկել է իր կողմից ձևավորված հագուստի առաջին հավաքածուն[15]։ 2020 թվականին Էդվարդսը դարձել է Supreme Nutrition բրենդի առաջին կին դեսպանը[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսին նա սկսել է հանդիպել երգիչ Զեյն Մալիկի հետ։ Զույգը նշանվել է 2013 թվականի օգոստոսին։ Սակայն 2015 թվականի օգոստոսին նրանք բաժանվել են[17]։ 2017 թվականի փետրվարին հաստատվել է, որ նա հանդիպում էր անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի հետ[18][19]։ Նա ունի կերակրափողի ատրեզիա, ինչով էլ պայմանավորված է իր որովայնի սպին[20], և անոսմիա[21]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի հեղինակության իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Արտիստ(ներ) Ալբոմ Նշումներ
2015 «Pretty Girls» Բրիթնի Սփիրս
Իգի Ազալիա
Ոչ ալբոմային սինգլ Համահեղինակ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2011 The X Factor Contestant Հաղթող
ԿԱՈՒ Little Mix: The Search Մարզիչ Սպասվելիք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/name/nm4697542/
  2. 2,0 2,1 https://www.chroniclelive.co.uk/news/north-east-news/south-shields-sailor-supporting-x-1405697
  3. 3,0 3,1 https://www.chroniclelive.co.uk/news/tv/perrie-edwards-accent-good-morning-17991646
  4. «Names of Little Mix». Maximum Pop!. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «Happy Birthday Perrie Edwards! Here's your best party looks…». Sugarscape. 2011 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «No place like home for Little Mix stars». www.shieldsgazette.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 Lawson, Ruth. «Teachers back X Factor's Jade and Perrie». Chronicle Live. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  8. «Little Mix star looking forward to New Zealand homecoming». Stuff (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  9. Heat (2011). «Little Mix». Bauer London Lifestyle. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. «X Factor finalists Rhythmix in legal trouble with charity over name». Metro (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  11. «X Factor: Tulisa Planning Duet With Little Mix? | MTV UK». www.mtv.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  12. «X Factor girl band Rhythmix are renamed Little Mix». BBC Newsbeat (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  13. «X factor australia final winner». The West Australian (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  14. Dixon, Faye (2019 թ․ օգոստոսի 20). «Eight years of Little Mix: Girl group celebrates milestone anniversary with social media message». Shields Gazette. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «Little Mix singer Perrie Edwards is the newest face of sneaker brand Superga». Irish Examiner. 2019 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  16. Dixon, Faye (2020 թ․ փետրվարի 13). «Little Mix's Perrie Edwards joins footballer boyfriend in becoming Supreme Nutrition ambassador». Shields Gazette. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  17. «Zayn Malik And Perrie Edwards: Their Relationship Timeline». MTV. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  18. Hegarty, Tasha (2017 թ․ փետրվարի 26). «Perrie Edwards' boyfriend doesn't want a song about him». Digital Spy (անգլերեն). Hearst Magazines UK. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  19. Clark, Minou (2017 թ․ փետրվարի 6). «Perrie Edwards And Her New Boyfriend Are Instagram Official». The Huffington Post. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  20. «Perrie Edwards praises the NHS for saving her life». 2018 թ․ հուլիսի 6.
  21. Izundu, Chi Chi (2013 թ․ հոկտեմբերի 7). «Little Mix's Perrie Edwards: I have no sense of smell - BBC Newsbeat».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերրի Էդվարդս» հոդվածին։