Փաուլինա Գրեցկի
Փաուլինա Գրեցկի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1988[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Մասնագիտություն | երգչուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ուեյն Գրեցկի, մայր՝ Ջանեթ Ջոնս |
Կայք | paulinagretzky.net |
Փաուլինա Գրեցկի (անգլ.՝ Paulina Gretzky, դեկտեմբերի 19, 1988[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆոտոմոդել և երգչուհի[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաուլինա Մերի Ջին Գրեցկին ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։ Նա կանադացի հայտնի հոկեյիստ Ուեյն Գրեցկու և ամերիկացի դերասանուհի Ջանեթ Ջոնսի 5 երեխաներից ավագն է։ Պաուլինան ունի կրտսեր եղբայրներ՝ Թայ, Թրևոր և Տրիստան, ինչպես նաև քույր՝ Էմմա։ Ավարտել է Նյու Յորքի Նայթինգեյլ-Բեմֆորդ դպրոցը, հաճախել է ամերիկյան բալետի դպրոց։ Քոլեջ չի ընդունվել, որպեսզի սկսի ֆոտոմոդելի կարիերա։
2011 թվականից Պաուլինան հանդիպել է գոլֆիստ Դասթին Ջոնսոնի հետ, որի հետ նշանվել է 2013 թվականի օգոստոսին[4][5]։ Զույգն ունի երկու որդի՝ Թեյթում Գրեցկի Ջոնսոնը[6] և Ռիվեր Ջոնս Ջոնսոնը[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոտոմոդելի կարիերան սկսել է 2005 թվականի օգոստոսին Կանադայի «Flare» ամսագրի համար նկարահանումներով[8]։ Ավելի ուշ նկարահանվել Է «Maxim»[9], «Sports Illustrated»[10][11] «Golf Digest»[12][13][14] և ուրիշ ամսագրերի համար։ 2014 թվականին «AskMen» ցուցակում զբաղեցրել է 59-րդ տեղը[15]։
2006 թվականին թողարկել է առաջնաելույթային փոփ ոճով «Collecting Dust» երաժշտական սինգլը[16]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անուն | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2000 | Մենք վստահում ենք Աստծուն | In God We Trust | աղջիկ |
2005 | Կյանք և ժամանակներ | Life and Times | Կամեո |
2009 | Փառք | Fame | շեկ |
2010 | Վայրի գեղեցկություն | Pretty Wild | Կամեո |
2012 | Զենքեր, աղջիկներ և մոլախաղեր | Guns, Girls and Gambling | տեղակալ |
2013 | Համադասարանցիները 2 | Grown Ups 2 | Դեյզի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Paulina Gretzky». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Paulina Gretzky GIFs Win The Internet». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Paulina Gretzky, Dustin Johnson Dating: Report». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Paulina Gretzky flaunts her fit physique in behind-the-scenes Golf Digest cover shoot video». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Paulina Gretzky Gives Birth to Baby Boy, Welcomes First Son With Golfer Pro Fiance Dustin Johnson». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Paulina Gretzky and Dustin Johnson Welcome Son River Jones». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Growing Up Gretzky: Paulina's 2005 Cover Story». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Paulina Gretzky». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Caught in the Act». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «LPGA players upset with Paulina Gretzky's Golf Digest cover». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Photos: Paulina Gretzky Cover Shoot». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Paulina Gretzky's 'Golf Digest' Cover Isn't Her First Provocative Photo». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Paulina Gretzky's controversial Golf Digest cover». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «#59 Paulina Gretzky». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ ««Collecting Dust» — Paulina Gretzky». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
|