Ցարևեց
Ցարևեց բուլղար․՝ Царевец | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց և բլուր |
Վարչական միավոր | Վելիկո Տիռնովո |
Երկիր | Բուլղարիա[1] |
Համալիրի մաս | Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ |
Tsarevets Վիքիպահեստում |
Ցարևեց (բուլղար․՝ Царевец), միջնադարյան ամրոց Բուլղարիայի հյուսիսում` Վելիկո Տիռնովո քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցարևեց բլրին առաջին ամրությունները կառուցել են հռոմեացիները։ Ներկայիս ամրոցին նախորդած ամրությունը կառուցվել է 5-րդ դարում բյուզանդացիների կողմից։ 7-րդ դարում այն ավերել են սլավոնները։ Դրա տեղում բուլղարացիները նոր ամրություն են կառուցել Բուլղարիայի երկրորդ թագավորության շրջանում, երբ քաղաքը հռչակվել է մայրաքաղաք[2]։ Նոր ամրոցը երկար ժամանակ անմատչելի է եղել, սակայն 1393 թվականին երեքամսյա պաշարումից հետո այն նվաճել են թուրքական զորքերը, որոնք ավերել են քաղաքն ու նրա պաշտպանական ամրությունները[3]։ Ամրոցի ավերակները պահպանվել են` դառնալով տեղի տեսարժան վայրերից մեկը[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը վեր է խոյացել Ցարևացի ժայռոտ բարձունքին, որն ունի 206 մ բարձրություն։ Բարձունքի ստորոտով հոսում է Յանտրա գետակը։ Բուլղարական ամրոցի պատերը կառուցվել են բյուզանդական հին ամրությունների տեղում։ Ամրոցի տեղում եղել են թագավորական ապարանքն ու բուլղարական եկեղեցու պատրիարքի նստավայրը[3]։ Ներկայումս ամրոցը զբոսաշրջային նշանակություն ունի, որտեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Labourdette, Jean-Paul; Auzias, Dominique. Болгария. — Petit Futé. — P. 41—42. — ISBN 9785863942728
- ↑ 3,0 3,1 «Крепость Царевец». Allcastles.ru.