Ցարևեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Ցարևեց
բուլղար․՝ Царевец
Tsarevets-Panorama.jpg
Տեսակ ամրոց և բլուր
Վարչական միավոր Վելիկո Տիռնովո
Երկիր Flag of Bulgaria.svg Բուլղարիա[1]
Համալիրի մաս 100 Tourist Sites of Bulgaria
Կոորդինատներ: 43°4′59.880000100005″ հս․ լ. 25°39′10.080000099997″ ավ. ե. / 43.08330000002777638° հս․. լ. 25.65280000002777783° ավ. ե. / 43.08330000002777638; 25.65280000002777783
Ցարևեցը գտնվում է Բուլղարիաում
Ցարևեց
Tsarevets Վիքիպահեստում

Ցարևեց (բուլղար․՝ Царевец), միջնադարյան ամրոց Բուլղարիայի հյուսիսում` Վելիկո Տիռնովո քաղաքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցարևեց բլրին առաջին ամրությունները կառուցել են հռոմեացիները: Ներկայիս ամրոցին նախորդած ամրությունը կառուցվել է 5-րդ դարում բյուզանդացիների կողմից: 7-րդ դարում այն ավերել են սլավոնները: Դրա տեղում բուլղարացիները նոր ամրություն են կառուցել Բուլղարիայի երկրորդ թագավորության շրջանում, երբ քաղաքը հռչակվել է մայրաքաղաք[2]: Նոր ամրոցը երկար ժամանակ անմատչելի է եղել, սակայն 1393 թվականին երեքամսյա պաշարումից հետո այն նվաճել են թուրքական զորքերը, որոնք ավերել են քաղաքն ու նրա պաշտպանական ամրությունները[3]: Ամրոցի ավերակները պահպանվել են` դառնալով տեղի տեսարժան վայրերից մեկը[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը վեր է խոյացել Ցարևացի ժայռոտ բարձունքին, որն ունի 206 մ բարձրություն: Բարձունքի ստորոտով հոսում է Յանտրա գետակը: Բուլղարական ամրոցի պատերը կառուցվել են բյուզանդական հին ամրությունների տեղում: Ամրոցի տեղում եղել են թագավորական ապարանքն ու բուլղարական եկեղեցու պատրիարքի նստավայրը[3]: Ներկայումս ամրոցը զբոսաշրջային նշանակություն ունի, որտեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Labourdette, Jean-Paul; Auzias, Dominique. Болгария. — Petit Futé. — P. 41—42. — ISBN 9785863942728
  3. 3,0 3,1 «Крепость Царевец»։ Allcastles.ru