Տրամվայ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6f/Starom%C4%9Bstsk%C3%A1%2C_Tatra_T3_dc.jpg/220px-Starom%C4%9Bstsk%C3%A1%2C_Tatra_T3_dc.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/86/The_evolution_of_trams_in_Moscow.jpg/300px-The_evolution_of_trams_in_Moscow.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/Tram_in_Almada_pic-007.jpg/220px-Tram_in_Almada_pic-007.jpg)
Տրամվայ (անգլ.՝ tramway, tram - վագոն, սայլակ և way - ուղի), քաղաքային ռելսային տրանսպորտային միջոց, որը բաղկացած է մեկ կամ մի քանի վագոններից, որոնցից մեկը (մոտորայինը) շարժման մեջ է դրվում 30–70 կՎտ հզորությամբ քարշային էլեկտրաշարժիչով։
Էներգիա է ստանում 500–600 Վ լարման հաստատուն հոսանքի ցանցից՝ 5,5–6 մ բարձրության վրա կախված կոնտակտային հաղորդալարի միջոցով։ Ռելսերը ծառայում են որպես հետադարձ հաղորդալար։ Տրամվայը ռելսուղիով շարժվում է մինչև 40 կմ/ժ արագությամբ։ Աղմուկը պակասեցնելու նպատակով առանցքատուփերում և զսպաններում դնում են հատուկ միջադիրներ, իսկ անիվները պատում են ռետինով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Melbourne_Tram_E-Class_6007.jpg/220px-Melbourne_Tram_E-Class_6007.jpg)
Տրամվայի նախատիպը 1876 թվականին ռուս գյուտարար Ֆ․ Ա․ Պիրոցկու առաջարկած՝ էլեկտրաշարժիչով «ռելսային կառքն» էր։ Ռուսաստանում (Կիևում, Նովգորոդում, Մոսկվայում) տրամվայների կանոնավոր շահագործումն սկսվել է XIX դարի 90-ական թվականներին։
Երևանում առաջին տրամվայները գործել են 1933 թվականից։ Տրամվայի ցանցի երկարությունը 7,5 կմ էր։ 1985 թվականին այն եղել է 96 կմ, իսկ երթուղիների թիվը՝ 11։ Փակվել է 2004 թվականի հունվարի 21-ին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 78)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրամվայ» հոդվածին։ |
|