Տունգուրահուա (պրովինցիա)
| |||||
Երկիր | Էկվադոր | ||||
Հիմն | Q19445542? | ||||
Կարգավիճակ | Էկվադորի նահանգ | ||||
Մտնում է | Էկվադոր | ||||
Վարչկենտրոն | Ամբատո | ||||
ԲԾՄ | 2718 մետր | ||||
Պաշտոնական լեզուներ | իսպաներեն և Կիչուա | ||||
Բնակչություն | ▼563 532 մարդ (2022)[1] | ||||
Տարածք | 3386,25 կմ² (2010)[2] | ||||
Հիմնադրված է | հուլիսի 3, 1860 թ. | ||||
Սահմանակցում է | Նապո, Պաստասա, Մորոնա Սանտյագո, Չիմբորասո, Բոլիվար և Կոտոպախի | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
ISO 3166-2 կոդ | EC-T | ||||
Հեռախոսային կոդ | 03 | ||||
Փոստային ինդեքսներ | EC18 | ||||
Ավտոմոբիլային կոդ | T | ||||
tungurahua.gob.ec(իսպ.) | |||||
Տունգուրահուա (իսպ.՝ Provincia de Tungurahua), Էկվադորի 24 պրովինցիաներից մեկը։ Մայրաքաղաքը Ամբատոն է։ Պրովինցիայի անունը ծագում է Տունգուրահուա հրաբխի անունից, որը գտնվում է պրովինցիայի սահմաններում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Տունգուրահուայի բնակչությունը կազմել է 581389 մարդ։ Այդ բնակչության 10%-ը սերում են բնիկ ժողովուրդներից, իսկ 70%-ը՝ մետիսներից կամ խառը ռասաներից։ Վերջին 20%-ը սերում են աֆրիկյան, ասիական և եվրոպական ծագում ունեցող ժողովուրդներից։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրովինցիան ունի չոր և չափավոր կլիմա։ Ինչպես բոլոր լեռնային տարածքներում, այնպես էլ տարածաշրջանում, տիրում է այսպես կոչված միկրոկլիմա երևույթը, որում պրովինցիայի փոքր հատվածներ ստանում են մյուսներից տարբերվող կտրուկ կլիմայական պայմաններ՝ քամիների և ճնշման պատճառով։ Տունգուրահուայի ջերմաստիճանը ցերեկային ժամերին տատանվում է 14-ից 17 աստիճան ցելսիուսի միջև։ Ավելի բարձր շրջաններում ակնհայտորեն կլիմայական պայմաններն ավելի պաղ են։ Չնայած լինելով հասարակածի մոտակայքում, Կարիհուաիրազո և Չիմբորասո լեռները տարվա մեծ մասը ծածկված են ձյունով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրովինցիան խիստ լեռնային է, որն ընդգրկում է Բանյոս կանտոնի մոտ գտնվող Տունգուրահուայի հրաբուխը, ինչպես նաև Կարիհուաիրազոն և Չիմբորասո հրաբուխները՝ հարավային մասում։ Բանյոսը ամենամեծ զբոսաշրջային կենտրոնն է։ Պրովինցիայի հիմնական գետը Պատատեն է, որը հոսում է արևելք՝ դեպի Ամազոնի շրջան։
Քաղաքական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրովինցիան բաժանված է 9 կանտոնների, որոնցից արևմտյանը Ամբատոն է, իսկ արևելյանը՝ Բանյոսը։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է 2001 թվականի բնակչության մարդահամարի տվյալները, նրա տարածքը (քառ. կմ), կանտոնի վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]։
Կանտոն | Բնակչություն (2011) | Տարածք (քառ․ կմ) | Վարչական կենտրոն/Մայրաքաղաք |
---|---|---|---|
Ամբատո | 387,282 | 1009 | Ամբատո (Սան Խուան դե Ամբատո) |
Բանյոս | 19112 | 1065 | Բանյոս (Բանյոս դե Ագուա Սանտա) |
Սևալյոս | 8873 | 19 | Սևալյոս |
Մոչա | 8371 | 86 | Մոչա |
Պատատե | 16771 | 315 | Պատատե |
Պելիլեո | 58988 | 202 | Պելիլեո (Սան Պեդրո դե Պելիլեո) |
Պիլյարո | 44925 | 443 | Պիլյարո (Սանտյագո դե Պիլյարո) |
Կերո | 23187 | 173 | Կերո (Սանտյագո դե Կերո) |
Տիսալեո | 14525 | 59 | Տիսալեո |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆամիլիա ազգային պարկ
- Լլանգանատ ազգային պարկ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Principales resultados (իսպ.) / Instituto Nacional de Estadística y Censos (Ecuador)
- ↑ 2,0 2,1 2010 census of Ecuador
- ↑ Cantons of Ecuador. Statoids.com. Retrieved 4 November 2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տունգուրահուա (պրովինցիա)» հոդվածին։ |
|