Տոկատ և ֆուգա ռե մինոր (BWV 565)
Ստեղծում | 1700s-ականներ | |
---|---|---|
Շարժում | բարոկկո դարաշրջանի երաժշտություն | |
Արվեստի ձև | toccata, Ֆուգա | |
Կոմպոզիտոր | Յոհան Սեբաստիան Բախ | |
Տոնայնություն | ռե մինոր | |
Instrumentation | երգեհոն |
Տոկատ և ֆուգա ռե մինոր BWV 565, երգեհոնի համար Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություն։
Հաճախ երբ խոսվում է Բախի «Տոկատ և ֆուգա ռե մինորի» մասին, նկատի են ունենում «Տոկատ և ֆուգա BWV 565»-ը, սակայն դա ստեղծագործության ոչ բավարար բնութագիրն է, քանի որ Բախը երգեհոնի համար բազում տոկատ և ֆուգա է գրել, այդ թվում ռե մինոր, օրինակ՝ «Տոկատ և ֆուգա ռե մինոր BWV 538»։
Հեղինակի խնդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոկատ և ֆուգա ռե մինոր, BWV 565 | |
Երգեհոնով կատարում է Աշտար Մորիան (8 րոպե, 45 վայրկյան) | |
1980-ականներից սկզբից երաժշտագետները սկսեցին վիճարկել ստեղծագործության հեղինակի հարցը (սկզբում Պիտեր Ուիլյամսը 1981 թվականին[1], իսկ հետո առանձին գրքով Ռոլդ Դիտրիխ Կլաուսը[2])։ Երաժշտական վերլուծությունները ցույց են տալիս, որ ստեղծագործության տարրերի ոճը բավական խորթ է Բախին, կամ առհասարակ չի հանդիպում նրա երաժշտությունում․
- Զուգահեռ օկտավաներ տոկատների սկզբում (սա Բախի մոտ չի հանդիպում);
- Ֆուգայում սուբդոմինանտ պատասխան (հազվադեպ է հանդիպում Բախի մոտ);
- Ոտնակների ուղեկցումը (ֆուգա) առանց այլ ձայնի (չի հանդիպում որևէ այլ տեղ);
- «Պարզունակ» հարմոնիա, որտեղ գերակշռում է զուգահեռ տերցիան և սեկստան (հազվադեպ է Բախի մոտ)։
Մեկ այլ տեսանկյունից, Բախի հեղինակավոր ուսումնասիրող Քրիստոֆ Վոլֆը, հակառակը, պնդում է, որ «Տոկատ և ֆուգան» բավական նույնական է Բախի ստեղծագործություններին[3]։
Օրինակ, զուգահեռ օկտավաների ոճային տարբերությունը Վոլֆն առարկում էր այն փաստարկով, որ Բախն այդպիսով լրացրել է արնշտադյան երգեհոնի 16 ոտնաչափ ռեգիստրի բացակայությունը, որի համար էլ նախատեսված է եղել ստեղծագործությունը։ Այն փաստը, որ ստեղծագործության պատճենը[4] գալիս է Յոհան Պիտեր Կալների (անգլ.՝ Johann Peter Kellner) շրջանից, Վոլֆի կարծիքով, ոչ միայն չի խոսում Բախի հեղինակային իրավունքների դեմ, այլև նրա օգտին է, քանի որ նրա վաղ ստեղծագործություններից շատերը մեզ են հասել հենց պատճեններով։
«Տոկատ և ֆուգա ռե մինոր BWV 565»-ը բոլոր հեղինակավոր կատալոգներում ներառված է BWV-ում (գերմ.՝ Bach-Werke-Verzeichnis) (Բախի ստեղծագործությունների ցուցակ)։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունը ենթադրաբար գրել է Յոհան Սեբաստիան Բախը Գերմանիայի Արնշտադ քաղաքում եղած ժամանակ (1703 - 1707)։ Այս կարճ պոլիֆոնիկ ցիկլի յուրահատկությունը երաժշտական նյութի անընդհատ զարգացումն է (առանց ընդհատման տոկատների և ֆուգաների միջև)։ Ստեղծագործության չափը 4/4 է։ Բաղկացած է 3 մասից՝ տոկատներ, ֆուգաներ և կոդեր։ Վերջինը կապում է տոկատները թեմատիկ արկերի հետ։
Տոկատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոկատները սկսում են վառ առանձնացող մորդենտներով (մելիզմների տեսակ), որոնք կրկնվում են մեկ օկտավա ցածր։ Տոկատները բաղկացած են տեմպով և էպիզոդի ֆակտուրայով հակադիր վերջացող ռիթմերով։ Ալեգրոյով սկսվող տոկատն ավարտվում է ադաջիո ռիթմով, որն ավելացնում է անավարտություն և հասկացնել է տալիս, որ դա դեռ վերջը չէ։
|
Ֆուգա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուգան քառաձայն է։ Ֆուգաների թեման գրված է փակ պոլիֆոնիայով։ Ստեղծագործության հետագա իմիտացիոն զարգացումները հիմնված են մելոդիկ ձևավորման վրա։ Ինտերմեդիան և միջին մասն առանձնանում է ֆա մաժորի զուգահեռ տոնայնությամբ։ Ռե մինորում վերադարձող ֆուգայի ռեպրիզը սկսվում է ստրետայով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Williams P. BWV565: A toccata in D minor for organ by J. S. Bach?. In: Early Music. 9, Nr. 3, Juli 1981, ISSN 0306-1078, S. 330—337.
- ↑ Claus R.D. Zur Echtheit von Toccata und Fuge d-moll BWV 565. 2. Auflage. Köln, 1998. ISBN 3-925366-55-5.
- ↑ Wolff Ch. Zum norddeutschen Kontext der Orgelmusik des jugendlichen Bach: Das Scheinproblem der Toccata d-Moll BWV 565. In: Wolfgang Sandberger (Hrsg.): Bach, Lübeck und die norddeutsche Musiktradition. Kassel 2002, S. 241—251.
- ↑ Ստորագրությունը պահպանված չէ (ինչպես երգեհոնի համար գրված Բախի մյուս բոլոր ստեղծագործություններում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկատ և ֆուգա ռե մինոր (BWV 565)» հոդվածին։ |
|