Ռեպրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեպրիզ (ֆրանս․ reprise, reprendre — վերսկսել), երաժշտական որևէ հատվածի անփոփոխ կամ տարբերակային կրկնությունը։ Անփոփոխ կրկնությունը կոչվում է ստատիկ ռեպրիզ (նշվում է //։ ։// նշանով կամ da capo տերմինով), իսկ տարբերակայինը՝ դինամիկ։ Ռեպրիզի պարզագույն օրինակը անմիջական, անփոփոխ կրկնությունն է։ Անհամեմատ նշանակալից է նախապես շարադրված հատվածի կրկնությունը «տարածության» վրա, փոխակերպված վիճակում, երբ հանդես է գալիս որպես զարգացման արդյունք, այսպես կոչված, ռեպրիզային ձևերում (եռամաս, ռոնդո, ֆուգա, սոնատային ձև և այլն)։ Երաժշտական նյութի փոխակերպումը ռեպրիզում իրականացվում է լադատոնայնական, ինտոնացիոն, ռիթմական, ֆակտուրային և այլ միջոցներով, ինչպես և կառուցվածքի սեղմումով (կրճատ ռեպրիզ) կամ ընդարձակումով (ընդլայնված ռեպրիզ)։ Ռեպրիզի երևույթը ձևակազմավորման կարևորագույն սկզբունքներից է, նպաստում է ստեղծագործության ամբողջացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png