Տիխվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տիխվին
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1383 թ.
Մակերես24 կմ²
ԲԾՄ50 մետր
Բնակչություն58 136 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ81367
Փոստային դասիչ187551, 187552, 187553, 187556 և 187557
Պաշտոնական կայքgorod.tikhvin.org
Տիխվին (Ռուսաստան)##
Տիխվին (Ռուսաստան)

Տիխվին (ռուս.՝ Тихвин) , քաղաք (1773 р. թվականից) Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիս-արևմուտքում՝ Լենինգրադի մարզում, որի կազմում ընդգրկված նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Լադոգա լճի ավազանին պատկանող Տիխվինկա գետի ափերին, Սանկտ Պետերբուրգ քաղաքից երկաթգծով 198, ավտոմայրուղով՝ 218 կիլոմետր դեպի արևելք (այդ քաղաքի և այլ բնակավայրերի հետ կապված է նաև ջրուղով)։ Զբաղեցնում է 25,4 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 61,2 հազար։ Արդյունաբերական ու մշակութային կենտրոն է և տրանսպորտային հանգույց։

2010 թվականի նոյեմբերի 4-ին Տիխվինին շնորհվել է մարտական փառքի քաղաքի պատվավոր կոչում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում ներդրած մեծ ավանդի համար։

Տիխվինը ռուս նշանավոր կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ծննդավայրն է։

Նախկինում կոչվել է Պրեդտեչենսկի պոգոստ[2], Տիխվինսկի պոսադ[2]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկածներից մեկի համաձայն՝ քաղաքի անվանումն առաջացել է հին արևելասլավոնական тихъ (ռուս.՝ тихий) արմատից, որ նշանակում է «խաղաղ, հանդարտ»[3]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ անվան հիմքում ընկած է ֆիննական tihkua — «trickle out» բառը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dormition Monastery

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1383 թվականին մի ժամանակագրությունում, Պրեդտեչենսկի պոգոստ (Предтеченский погост) անվանումով, փայտաշեն եկեղեցու կառուցման առիթով[2]։

Վոլգա գետը Լադոգա լճի ու Բալթիկ ծովի հետ կապող առևտրային ճանապարհների վրա գտնվելու շնորհիվ բնակավայրը արագ զարգացում է ունեցել և արդեն 16-րդ դարի սկզբին դարձել է լայնորեն հայտնի առևտրական կենտրոն։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիխվինի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 7.2
(45)
9.2
(48.6)
17.0
(62.6)
27.3
(81.1)
35.0
(95)
35.9
(96.6)
37.8
(100)
35.6
(96.1)
30.4
(86.7)
23.1
(73.6)
11.6
(52.9)
10.3
(50.5)
37.8
(100)
Միջին բարձր °C (°F) −4.5
(23.9)
−3.7
(25.3)
2.1
(35.8)
10.0
(50)
17.2
(63)
21.3
(70.3)
23.7
(74.7)
21.4
(70.5)
15.5
(59.9)
7.6
(45.7)
0.9
(33.6)
−2.6
(27.3)
9.08
(48.33)
Միջին օրական °C (°F) −7.3
(18.9)
−7.1
(19.2)
−2.4
(27.7)
4.3
(39.7)
10.9
(51.6)
15.5
(59.9)
17.9
(64.2)
15.7
(60.3)
10.5
(50.9)
4.4
(39.9)
−1.3
(29.7)
−4.9
(23.2)
4.68
(40.43)
Միջին ցածր °C (°F) −10.3
(13.5)
−10.8
(12.6)
−6.9
(19.6)
−1.0
(30.2)
4.4
(39.9)
9.4
(48.9)
12.3
(54.1)
10.6
(51.1)
6.2
(43.2)
1.4
(34.5)
−3.7
(25.3)
−7.6
(18.3)
0.33
(32.6)
Ռեկորդային ցածր °C (°F) −50.9
(−59.6)
−40.7
(−41.3)
−34.8
(−30.6)
−26.0
(−14.8)
−9.1
(15.6)
−3.3
(26.1)
0.1
(32.2)
−2.0
(28.4)
−8.7
(16.3)
−17.8
(0)
−31.2
(−24.2)
−44.5
(−48.1)
−50.9
(−59.6)
Տեղումներ մմ (դյույմ) 61.5
(2.421)
42.2
(1.661)
42.9
(1.689)
42.7
(1.681)
57.5
(2.264)
79.2
(3.118)
83.5
(3.287)
84.6
(3.331)
64.3
(2.531)
69.7
(2.744)
69.8
(2.748)
67.3
(2.65)
765.2
(30.125)
աղբյուր: Pogodaiklimat.ru[5]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիխվինի քույր քաղաքներն են[6]՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիխվինի շրջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. 2,0 2,1 2,2 Энциклопедия Города России. Moscow: Большая Российская Энциклопедия. 2003. էջ 465. ISBN 5-7107-7399-9.
  3. Фасмер М. Этимологический словарь русского языка. vol. IV. p. 63.
  4. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь: Ок. 5000 единиц. Moscow, 1998
  5. «Климат Тихвина». Pogodaiklimat.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. «Культура». tvsz.ru (ռուսերեն). TVSZ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիխվին» հոդվածին։