ԴերՀովա
ԴերՀովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես |
|
Ծնվել է | փետրվարի 22, 1974 (50 տարեկան) Տորոնտո, Կանադա |
Երկիր | Հայաստան և Կանադա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ |
Կրթություն | Dante Alighieri Academy? և William Lyon Mackenzie Collegiate Institute? |
Կայք | derhova.com |
Հ. Ա. Տեր-Հովակիմյան (Հարություն Արթուր Տեր-Հովակիմյան, ԴերՀովա (անգլ.՝ DerHova), փետրվարի 22, 1974, Տորոնտո, Կանադա), կանադահայ երգահան և ձայնագրման պրոդյուսեր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հ. Ա. Տեր-Հովակիմյանն իր առաջին ձայնագրման պայմանագիրը կնքել է 17 տարեկանում նորաստեղծ կանադական Hi-Bias Records ձայնագրման լեյբլի հետ։ Հետագա 15 տարիներին նրան հիմնականում հիշատակում էին «Մարկ Ռայան» բեմական անունով։
Տարիներ շարունակ նրա հիմնական ուշադրությունը եղել է Temperance նախագիծը (1990 թվականին Տորոնտոյում հիմնված էլեկտրոնային երաժշտության երկյակ)։ Սկսելով որպես թեք-հաուս ոճի մենանախագիծ՝ նրա դեբյուտային կոմերցիոն թողարկումը 1992 թվականի սկզբին թողարկված 5 երգից բաղկացած Phantasy EP-ն էր։ Temperance-ը, ի վերջո, անցավ ավելի դանս-փոփ / եվրոդանս հնչողության` որպես վոկալիստ ներառելով Մարկի համադասարանցի Լորեն Ռիդին։ Նրանց առաջին հիթը՝ Music Is My Life-ը թողարկվեց 1994 թվականին, որին հաջորդեցին մի շարք այլ հիթեր, համաշխարհային արտոնագրեր, բազմաթիվ Juno Award անվանակարգեր[1]։
19 տարեկանում Մարկ Ռայանի հաջողված ռեմիքս աշխատանքները հանգեցրին նրան, որ Billboard ամսագիրը նրան անվանեց Կանադայի լավագույն ռեմիքսերներից մեկը։ 1996 թվականին Temperance-ն իր գագաթնակետին հասավ 1980-ականների «Forever Young» հիթի իր hi-nrg քավեր-տարբերակով[2]։
1997 թվականին, S.P.O.T.-ի (Side Project of Temperance) և Temperance-ի «Universal Dream» սինգլի թողարկումից հետո Մարկը հեռացավ 22 Green Productions-ը գործարկելու համար՝ հիմնականում կենտրոնանալով տեղական և միջազգային տարբեր արտիստների պրոդյուսերության և ռեմիքսինգի վրա, ինչպիսիք են soulDecision-ը[3][4], 666-ը[5], Vapourspace-ը[6], Urban Cookie Collective-ը, Mia Minx-ը, Emjay-ը և այլն[7]։
Նրա «Քելե քելե» երգով Սիրուշոն Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում։ ԴերՀովան ստեղծել է երգը, մտածել վերնագիրը և պատրաստել երգի օրիգինալ և ռեմիքս տարբերակները։ Մասնակից 43 երկրների մեջ այն զբաղեցրել է 4-րդ տեղը (Հայաստանի ամենաբարձր դիրքը գլխավոր երգի մրցույթում, արդյունքը կրկնվել է 2014 թվականին) և ստացել է ամենաշատ 12 միավորը մրցույթում[8]։
2010 թվականի սեպտեմբերի 5-ին ԴերՀովայի գործիքավորմամբ և Վլադիմիր Արզումանյանի կատարմամբ «Մամա» ստեղծագործությունն ընտրվեց որպես Հայաստանի մասնակից «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում։ Նոյեմբերի 20-ին երգը հավաքեց ամենաշատ միավորները (ներառյալ՝ ամենաշատ 12 միավորը)՝ հաղթելով մրցույթում. դա Հայաստանի առաջին հաղթանակն էր Եվրատեսիլի որևէ մակարդակում[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԴերՀովան ներկայումս բնակվում է Երևանում (Հայաստան)[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Juno Award Nomination - Billboard Magazine article». July 1995. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Temperance - Forever Young (CD Single credits)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «soulDecision - Ooh It's Kinda Crazy (CD Single credits)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «soulDecision - Faded (CD Single credits)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «666 - Diablo (Album credits)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Vapourspace - Gravitational Arch of 10 (Single credits)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Departure from Temperance article». 1998 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Sirusho - Armenia - Belgrade 2008». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Vladimir Arzumanyan (Владимир Арзуманян) @ kids'music». en.kidsmusic.info (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Facebook». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|