Տեսուչ Գաջեթը (ֆիլմ)
Տեսուչ Գաջեթը անգլ.՝ Inspector Gadget | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն[1][2] և մարտաֆիլմ |
Հիմք | Inspector Gadget? |
Թվական | հուլիսի 23, 1999 և հոկտեմբերի 7, 1999[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | David Kellogg?[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Ռոջեր Բիրնբաում, Andy Heyward? և Ջորդան Կերներ |
Սցենարի հեղինակ | Kerry Ehrin?, Զակ Փեն և Օդրի Ուելս |
Դերակատարներ | Մեթյու Բրոդերիկ[4][2][6][…], Ռուփերթ Էվերեթ[4][2][6][…], Ջոելի Ֆիշեր[2][6][7], Միշել Տրախտենբերգ[6][7], Դեբնի Քոուլմեն[4][6][7], D. L. Hughley?[6], Էնդի Դիք[6][7], Չերի Օթերի[6][8][7], Ֆրենսիս Բեյ[6][7], Մայք Հագերթի[6][7], Միստր Թի[6][7] և Ռենե Օբերժոնուա |
Օպերատոր | Ադամ Գրինբերգ |
Երաժշտություն | Ջոն Դեբնի |
Մոնտաժ | Թոմ Նոուբլ |
Պատմվածքի վայր | Փիթսբուրգ |
Նկարահանման վայր | Լոս Անջելես և Փիթսբուրգ |
Կինոընկերություն | Walt Disney Pictures, Caravan Pictures, DIC Entertainment Corporation?, Avnet–Kerner Productions? և Roger Birnbaum Productions? |
Տևողություն | 78 րոպե |
Հաջորդ | El inspector Gadget 2? |
Պաշտոնական կայքէջ |
«Տեսուչ Գաջեթը» (անգլ.՝ Inspector Gadget), ռեժիսոր Դեվիդ Քելլոգի ֆիլմը, նախորդել է նույնանուն մուլտսերիալին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնաթան (Ջոն) Բրաունը Ռիվերտոն քաղաքի (Օհայո նահանգ) բժիշկ Արտեմուս Բրենֆորդի լաբորատորիայի պահակն է, ով համակրանք է տածում բժշկի աղջկա` Բրենդայի հանդեպ։ Ջոնն ապրում է իր զարմուհու` Պեննիի և Բրեյն անունով շան հետ և չի հրաժարվում ոստիկան դառնալու իր երազանքից։ Բրենդան և Արտեմուսը ուզում են իրականացնել «Գաջեթ» ռոբոտատեխնիկական նախագիծը` ոստիկանությանն օժանադակելու համար։ Արդյունքում նրանք ստեղծում են ռոբոտ-ոտք, որը կարելի է կառավարել մտքի ուժով։
Սակայն հանցավոր մագնատ Սենֆորդ Սկոլեքսը հարձակվում է լաբորատորիայի վրա` գողանալով ոտքը փաստաթղթերի և գծագրերի հետ։ Արտեմուսը մահանում է, և Ջոն Բրաունը ընկնում հանցագործի հետևից։ Սկոլեկսը պայթեցնում Ջոնի ավտոմեքենան և թողնում է, որ թիկնապահը մահանա, սակայն ինքն էլ դառնում է հաշմանդամ, երբ բոուլինգի թռչող գնդակն ընկնում Սկոլեքսի ավտոմեքենայի` «Chevrolet Chevette»-ի վրա և կոտրում է հանցագործի ձեռքը։
Ջոնը մահամերձ է, և Բրենդան որոշում է նախագծի փորձերն իրականացնել Ջոնի վրա։ Բժիշկները հրատապ վիրահատություն են կատարում ու փրկելով Ջոնին` նրան դարձնում են հանցագործության դեմ պայքարող ռոբոտացված մարտիկի` Տեսուչ Գաջեթ անվամբ։ Նա իմանում է, որ իր մեջ գտնվում է 15 հազար սարքավորում` հակաքրեական գործունեության համար և աստիճանաբար սովորում է տիրապետել դրանց, ինչպես նաև ծանոթանում «Գաջեթ-մոբիլ» ավտոմեքենայի և արեստական բանականության հետ։ Այդ ժամանակ Սկոլեքսը կոտրված ձեռքի փոխարեն ստանում է մեխանիկական պրոթեզ-ճանկ և այժմ իրեն անվանում է Քլո (անգլ.՝ Claw-Ճանկ)` սկսելով պատրաստել վարձու ռոբոտների ստեղծման նախագիծ և ցանկանալով գրավել աշխարհը գիտնական Քրամերի և հսկա Սայքսի օգնությամբ։ Սակայն խնդկրն այն էր, որ լաբորատորիայի կողուպուտի ժամանակ նա չէր հասցրել վերցնել կառավարման չիպը, որի շնորհիվ էլ կատարվում էր ռոբոտի կառավարումը։ Գաջեթը, չնայած իր բոլոր ունակություններին, ավելին չէր, քան սովորական զվարճանք անցորդների համար. բայց նա փորձում է ստանալ պրոֆեսսոր Բրեֆորդի գործը հետաքննելու իրավունքը, բայց նրա ղեկավար Կուիմբին հրաժարվում է Գաջեթին վստահել այդ գործը։
Գաջեթը որոշում է ինքնուրույն հետաքննություն անցկացնել։ Իր զարմուհու` Պեննիի օգնությամբ նա դուրս է գալիս Սկոլեքսի հետքի վրա, ում համար այդ ժամանակ աշխատում է նաև Բրենդան։ Քլոն օգտագործում գծագրությունները ռոբոտի իր տարբերակն ստեղծելու համար. դա «Ռոբո-գաջեթ»-ն է, որը իսկական Գաջեթի հակատիպն և քաոս է տարածում ամբողջ Ռիվերտոնում։ Գաջեթը հասնում է Քլոյի լաբորատորիա, բայց բռնվում և ապաակտիվացվում է։ Քլոն կոտրում է գաջեթի կառավարման չիպը և նրան նետում է աղբանոց։ Բրենդան, Պեննին, Բրեննը և գաջետմոբիլը գտնում են Գաջեթին, որը սակայն չի արձագանքում և կյանքի նշաններ ցույց չի տալիս։ Սակայն Բրենդան համոզված է, Գաջեթի մարմնում դեռ բաբախում Ջոնի սիրտը և համբուրում է Գաջեթին (Ջոնին)` ստիպելով նրան վերակենդանանալ. նա կարող ապրել նաև առանց չիպի։ Գաջեթը և Բրենդան Գաջեթմոբիլով գնում են Քլոյին գտնելու, իսկ Պեննին և Բրեյնը մնում են տանը։
Գաջեթը և Ռոբո-Գաջեթ հանդիպում են որոշիչ մարտում, և իսկական տեսուչը կիսում է ինքնակոչի գլուխը։ Մարմնում ներկառուցված ուղղաթիռային պտուտակի շնորհիվ Գաջեթը հասնում է Քլոյի շտաբ-բնակարանի տանիքին, որտեղ իմանում է, որ Սկոլեքսը փորձում է ուղղաթիռով փախչել և առևանգել Բրենդային։ Գաջեթը մարտի ժամանակ հիշում է իր ունակություններն ու պարտադրում է Քլոյին, օգտվել իր պրոթեզից, շարքից հանել ուղղաթիռի կառավարման համակարգը։ Գաջեթը և Բրենդան փրկվում են հովանոց-անկարգելի հաշվին, իսկ Քլոն թռչում է անկարգելով` միայն որպեսզի ընկնի ոստիկանության ձեռքը։ Քլոն բանտ է ուղարկվում, իսկ Գաջեթը, Բրենդան և Պեննին վերադառնում տուն` որպես հերոսներ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեթյու Բրոդերիկ - Տեսուչ Գաջեթ/Ջոն Բրաուն/Ռոբոգաջեթ
- Ռուպերտ Էվերետտ - Սենֆորդ Սկոլեքս/Դոկտոր Քլո
- Ջոելի Ֆիշեր - Բրենդա Բրենֆորդ
- Միշել Տրախտենբերգ - Պեննի
- Էնդի Դիկ - Քրամեր
- Չերի Օթերի - քաղաքապետ Ուիլսոն
- Մայք Հագերթի - Սայքս
- Դէնբի Քոուլմեն - Կուիմբի
- Դ. Լ. Հյուլի - Գաջեթմոբիլ
- Ռենե Օբրեժեոնուա - Արտեմուս Բրենդֆորդ
- Ֆրենսիս Բէյ - Տելմա
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Universal Pictures կինոընկերությունը պատրաստվում էր նկարահանել «Տեսուչ Գաջեթ» անվանումով մուլտսերիալ. նախագծի վրա աշխատել են Այվէն Ռայթմենը, Ջեպ Լեբը և Մեթյու Վայսմենը[9]։ Սակայն հետո նախագիծը վստահվում է «Walt Disney Pictures»-ին, ռեժիսոր է ընտրվում Դեվիդ Քելլոգը։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաջեթի դերի համար հրավիրվել են տարբեր դերասաններ։ Այսպես, Բրենդան Ֆրէյզերը չեղարկել է առաջարկը, բայց նկարահանվել է Disney-ի մեկ այլ` «Ջորջը ջունգլիից» ֆիլմում։ Սթիվեն Սփիլբերգը, ում դուր էր եկել ինքնատիպ մուլտսերիալը, դառնում է ֆիլմի պրոդյուսերը և անգամ Չևի Չեյզին կամ Ստիվ Մարտինին առաջարկում է Գաջեթի դերի համար, բայց «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի վրա երկարատև աշխատանքի պատճառով այդ նախագծերը չեն իրականանում։ Գաջեթի դերի համար դիտարկվել է նաև Քևին Քլայնի թեկնածությունը։
- Բժիշկ Բրենդա Բրենֆորդի դերը կարող էր խաղալ Քեմերոն Դիասը, սակայն նա հրաժարվում է առաջարկից` նախընտրելով «Ամեն կիրակի» ֆիլմը[10]։
- Բժիշկ Քլոյի դերը կարող էր կատարել Թիմ Քարրին։
- Պեննիի դերը կարող էր խաղալ Լինդսի Լոհանը, սակայն նա հրաժարվում է, որովհետև նա արդեն զբաղված էր իր դեբյուտային` Ծուղակ ծնողների համար ֆիլմի նկարահանումներով։
- Ոստիկաններից մեկի դերը կարող էր կատարել Լուի Սի Քեյը։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի կոմպոզիտորն է Ջոն Դեբնին։ Սաունդրեքի մեջ են մտել են «All Star» (Smash Mouth) և «I'll Be Your Everything» (Yungstown) երգերը[11]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը տեսաերիզներով և DVD սկավառակներով թողարկվել է 1999 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ 2003 թվականի մայիսի 7-ին վերաթողարկվել է DVD սկավառակներով, Buena Vista Home Entertainment ընկերության կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.rottentomatoes.com/m/inspector_gadget
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/inspector-gadget
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/inspektor-gadzet
- ↑ http://www.imdb.com/title/tt0141369/
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 http://bbfc.co.uk/releases/inspector-gadget-1999-2
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.imdb.com/title/tt0141369/fullcredits
- ↑ http://www.commeaucinema.com/film/inspecteur-gadget,31
- ↑ Marx, Andy (1993 թ․ ապրիլի 30). «U plans live-action 'Gadget'». Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Fleming, Michael (1998 թ․ մայիսի 12). «Broderick, Everett gear up for 'Gadget'». Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Inspector Gadget (1999) Soundtracks Soundtrack Credits». IMDb. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1999 ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Դիսնեյյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1999 թվականին
- 1990-ականների ֆրանսիական ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ֆիլմեր ոստիկանների մասին
- Լուիզիանայում նկարահանված ֆիլմեր